Tuesday, 02 07 2024
Իրանը կաջակցի Հզբոլլահին Իսրայելի ներխուժման դեպքում
Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
10:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին
Բախվել են «BMW»–ն և «Toyota»–ն․ կան տուժածներ
Երևանի, Արարատի ու Շիրակի մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
Ալիեւը պատերա՞զմ է անոնսավորում
Ինչու նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում. «Հրապարակ»
Փեզեշքիանը «ավելի մեծ բախտի տեր է». էլիտան կարծես հակված է երկխոսելու Արևմուտքի հետ
Սպասվում են տեղումներ
Զինված հեղաշրջման մասին գործ կա՞ հարուցված. պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում
Կվերանայվի ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը. Նախագիծ. «Փաստ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Մենք ոչ միայն մտահոգություն ենք հայտնել Վրաստանին, այլև քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգությունները լուծելու համար
Հանդիպում հայ-թուրքական սահմանի՞ն, թե՞ դիրքային խաղ
07:45
Ֆրանսիայում ծայրահեղ աջերի հաղթանակը հուզեց բոլորին. Անալենա Բերբոկ
Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ. «Իրավունք»
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
Մակրոնի պարտության «դառը պտուղներից» մե՞զ էլ է բաժին հասնելու
37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից հափշտակություն է կատարել
Պահեստազորում հաշվառված անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց
Էթնիկ ազերին հաղթում է. իրանական ընտրությունների գլխավոր ինտրիգը
Արման Սահակյանն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ
Իշխանությունը «ձեռքերը լվանո՞ւմ» է հանրաքվեից
Հայաստանը կանգնած է հերթական «սեպտեմբերի 3»-ի վտանգի առջև
«Անվտանգություն» և/կամ «պետություն/պետականություն». հակադի՞ր, թե՞ փոխլրացնող հասկացություններ
ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Թուրքիան գրոհու՞մ է Իրանի դիրքերը
Առանց հայ-թուրքական կարգավորման՝ Կովկասում խաղաղություն չի լինի

Կոռուպցիայի դեմ պայքարում որոշակիորեն հետընթաց ենք գրանցել. Սա ազդակ է կառավարության համար

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Ըստ այդ համաթվի՝ Հայաստանը թուլացրել է դիրքերը 3 միավոր և 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում։ Նախորդ տարի, սակայն, 58-րդ տեղում էր։ Հայաստանում փաստորեն կոռուպցիայի ընկալման ինդեքսում մտահոգիչ փաստեր են նկատվում։

Այս հեղինակավոր կազմակերպության փորձագետները նշել են, որ թեև 3 միավորի անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ, միտումը, ըստ կառույցի, արտացոլում է «զսպող և հահակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում և քաղաքացական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։

Ուսումնասիրության արդյունքներով, նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից , Ադրբեջանից և Իրանից։

Այս առնչությամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ամեն տարի, երբ որ համաթիվը հաշվարկվում է, առնվազն երեք աղբոյւրներից են օգտվում: Այսինքն վերցնում են այլ կազմակերպությունների ուսումնասիրությունների տվյալները, որպեսզի չեզոքություն ապահովվի, այդ տվյալները համադրում, ագրեգացնում են և ստանում են այս գնահատականները: Երեք աղբյուրից պակաս չպետք է լինի, իսկ այս տարի Հայաստանի համար 6 աղբյուր վերցվել: Այսինքն 6 աղբյուրի տվյալներ համադրվել են, այդ 6-ից երկուսը ցույց են տվել առանձին բաղադրիչներով որոշակի հետընթաց: Այդ երկու աղբյուրների տվյալները, որոնք հետընթաց են արձանագրել, որոշակի ազդանշան են ՀՀ իշխանություններին, որ հարկավոր է ուշադիր լինել, որովհետև դրանք առանց պատճառի չեն լինում, դրանք բավականին օբյեկտիվ գնահատականներ են: Դրանք քաղաքացիների կարծիքները չեն, այլ ավելի շատ էքսպերտային, ներգրավված մասնագետների տվյալներ են»:

Հարցին՝ ավելի կոռուպցիան Հայաստանում խորացրե՞լ է, Սոնա Այվազյանը պատասխանեց. «Որոշակիորեն հետընթաց ենք գրանցել, նահանջել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Իհարկե, 2018-ից հետո առաջին երկու տարվա ընթացքում ինչ-որ տեղ նաև ակնկալիքներն էին ազդել մեծ չափով աճի վրա: Երկու տարի շարունակ յուրաքանչյուր տարի 7 միավորով առաջ ենք գնացել: Սա այն դեպքում, որ մինչև 2018 թվականը մենք տարեկան 2 միավորով վերև-ներքև էինք անում: Հեղափոխությունից անմիջապես հետո 14 միավորով թռիչք արձանագրեցինք: Հնարավոր է, որ նաև ակնկալիքներն են դրա մեջ արտացոլված եղել:

Արդեն 2020-ի տվյալները ցույց էին տալիս, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը կանգնած է: Իհարկե, մենք դա կարող էինք վերագրել նրան, որ եղել է պատերազմ, եղել է կովիդ, որոշակիորեն դանդաղել են բարեփոխումները, բայց այս տարվա հետընթացը արդեն զգաստացնող է: Պետք է կառավարությունը հետևություններ անի, մտածի, թե ինչ փոխի, որ հասնի իր հայտարարած ամբիցիոզ նպատակներին: Սա հստակ ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկրում դանդաղել է կամ հետընթաց է ապրում»:

Այդուհանդերձ, Սոնա Այվազյանը չի հմարում, որ սա կոռուպցիայի դեմ պայքարում ձախողման մասին է խոսում. «Ձախողման մասին կարելի կլինի խոսել, եթե կտրուկ իջնի համաթիվը կամ աստիճանաբար, բայց կայուն իջնի և շատ: Երեք միավոր վատթարացումը ձախողում դժվար է կոչել: Նաև պետք է նշել, որ 2 տարվա թռիչքի հաշվին Հայաստանը դեռևս գլոբալ միջինից ավելի բարձր է: Այդ առումով մենք շատ վատ վիճակում չենք, այստեղ ավելի շատ մեր ակնկալիքների հետ ենք դա համեմատում: Այսինքն 14 միավոր թռիչքից հետո դու բնականաբար, ակնկալում ես, որ դա կունենա շարունակականություն: Իհարկե, չենք ակնկալում, որ ամեն տարի 7 միավորով կփոխվի, բայց գոնե աճի միտումը պետք է լինի: Դա է խնդիրը, որ նվազում է արձանագրվել, ինչը նշանակում է, որ ինչ-որ խնդիրներ կան և պետք է այդ խնդիրները վերլուծվեն, համապատասխան հետևություններ արվեն, ու եթե կա այդ քաղաքական կամքը առաջ գնալու կոռուպցիայի դեմ պայքարում, պետք է դրա համար քայլեր արվեն: Սա առաջին հերթին ազդակ է կառավարության համար, որ ինքը փոխի քաղաքականության մեջ ինչ-որ բան»,-ընդգծեց Սոնա Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում