Tuesday, 02 07 2024
17:10
Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները
Հարցազրույց Արամ Զ. Սարգսյանի հետ
16:57
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները «Ազատության հրապարակ» շարժում են հիմնել
Քննարկվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաշվետվությունը
«Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց երևանյան շրջագայությունը
Սիրիայում առնվազն չորս մարդ է զոհվել հակաթուրքական բողոքի ակցիաների ժամանակ
Ինչպե՞ս է Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել
Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը, գործելու է 6 հանրային լողափ. ՇՄՆ
Ֆրանսիական հայտնի ընկերությունը Հայաստանում հյուրանոց կկառուցի
ԱՄՆ-ն է խաղաղության պայմանագրի կնքահայրը. նրա դերը կանխատեսելի կլինի, եթե Բայդենը մնա
16:09
Զելենսկին և Օրբանը հանդիպել են Կիևում
16:02
Իրանը կարող է փոխել իր ատոմային դոկտրինը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք»-ի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ
Ռուսաստանն այստեղ Ալիևին վերակացու է կարգել. ատամները սրած սպասում է տարեվերջին
Գյումրիի օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է
Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
Երթևեկության փոփոխություն մայրաքաղաքի կենտրոնում
15:20
Կիևում սպանվել է ղազախստանցի ընդդիմադիր լրագրող
Ամուսինը ստիպելով՝ կնոջ անունով վարկ է վերցնում. սա բռնության նոր տեսակ է. ՀԿ ներկայացուցիչ
Բռնության ենթարկվածը պետք է իմանա, որ պետությունն աջակցում և պաշտպանում է իրեն. ՄԻՊ ներկայացուցիչ
Երևանում օտարերկրացիները ծեծի են ենթարկել օտարերկրացուն, հափշտակել 3000 դոլար
Հայաստանի մասին Ալիեւի կեղծիքը՝ միջազգային «լեգիտիմության» ճանապարհին
ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության ակցիաների միջադեպի գործով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Հանրային պաշտպանի թիվը կավելանա 15-ով և կկազմի 84. Ինչու ավելացվեց` ԱՆ խորհրդականը պարզաբանում է
«Զուգընկեր» սահմանումը մանիպուլացվեց որոշ շրջանակների կողմից. Զարուհի Բաթոյան
Մեհրաբյան online
14:20
Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է

Ակնկալվում է դոլարի փոխարժեքի բարձրացում, որը պետական պարտքի սպասարկման տեսանկյունից այնքան էլ լավ չէ

ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս: Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի փետրվարի տվյալով՝ 10 մլրդ 751 մլն դոլար է: Կառավարության պարտքը՝ 10 մլրդ 203 մլն դոլար է, իսկ Կենտրոնական բանկինը՝ 548 մլն: Դրամով արտահայտված պարտքը 4 տրլն 183 մլրդ է:

Դոլարով արտահայտված պարտքը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 15.3 տոկոսով, դրամով արտահայտված պարտքը նվազել է 7 տոկոսով, ինչը, մասնագետների գնահատմամաբլ, պայմանավորված է նախորդ տարի տեղի ունեցած փոխարժեքի կտրուկ տատանումներով:

Այս առնչությամբ, tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Իհարկե, դա պայմանավորված է փոխարժեքի հետ, որովհետև դոլար փոխարժեքը 2021-ին 480 դրամ էր, այս պահին 390-ի սահմաններում է: Մեր պետական պարտքը հիմնականում արտարժույթով է վերցված, և 2021-ին այն կազմել է ռեկորդային ՀՆԱ-ի 62 տոկոսը: Մինչդեռ Հայաստանի օրենքներով պարտքը չի կարող գերազանցել 60 տոկոսը, միսկ ԵԱՏՄ համաձայնագրի համաձայն էլ չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 50 տոկոսը: Նման բարձր տոկոսը պայմանավորված է 2020-ի պատերազմով և հակակովիդյան գործողություններով, որոնց համար Հայաստանը պարտքեր վերցրեց: Այս պահին պարտքը նվազել է ՀՆԱ-ի 50 տոկոսից էլ ցածր, այսինքն՝ համապատասխանում է օրենքի սահմաններին: Պատճառն այն է, որ դոլարն արժեզրկվել է և մեր պարտքը դրամով ավելի քիչ է կազմում:  Դա լավ է և մեր պետությունը կարող է երկու ուղղությամբ շարժվել. Նախ՝ կարող է այս պահին սպասարկել պարտքը և նվազեցնել պարտքի մեծությունը, որովհետև սպասումներ կան, որ դոլարի փոխարժեքը նորից կարող է բարձրանալ: Կամ քանի որ դոլարը էժան է, կարող ենք շարունակել պետական պարտք վերցնել: Բայց բոլոր դեպքերում, պետք է առաջնորդվել գործող օրենքով և միջազգային համաձայնագրերով, ու եթե ճգնաժամ չկա, հավելյալ պետական պարտք վերցնելն արդարացված չէ»:

Նրա խոսքով՝ այս պահին, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր է՝ 10,75 տոկոս, դրամն ամրապնդման միտում ունի.

«Եթե այս պահին մենք պետական պարտք վերցնենք, դրա սպասարկման գումարը իջնելու է, սակայն ակնկալվում է, որ մինչև այս տարվա կեսերը համաշխարհային ֆինանսական դրությունը կարգավորվելու է, համաշխարհային տոկոսադրույքներն իջնելու են: Այսինքն լինելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում, որը կարող է նպաստել նրան, որ դոլարի փոխարժեքը բարձրանա և դրամով արժենք 400-410 դրամ: Դա պետական պարտքի սպասարկման տեսանկյունից այնքան էլ լավ չի»,-ընդգծեց Թավադյանը:

Հարցին, թե տեսանելի՞ են կառավարության կողմից պետական պարտքը ավելի արագ մարելուն ուղղված քայլեր, տնտեսագետը դրական պատասխան տվեց. «Այո, տեսանելի են: Պետական բյուջեի 2023 թվականի նախագծով պետական պարտքի սպասարկումը 1-2 տոկոսով փակել են: Պարտքի սպասարկումը նախորդ տարի եղել է 12 տոկոս, այս տարի՝ 13 տոկոս: Նաև հաշվի առնենք, որ պետական պարտքի սպասարկումն էժանացել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում