Tuesday, 02 07 2024
16:57
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները «Ազատության հրապարակ» շարժում են հիմնել
Քննարկվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաշվետվությունը
«Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց երևանյան շրջագայությունը
Սիրիայում առնվազն չորս մարդ է զոհվել հակաթուրքական բողոքի ակցիաների ժամանակ
Ինչպե՞ս է Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել
Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը, գործելու է 6 հանրային լողափ. ՇՄՆ
Ֆրանսիական հայտնի ընկերությունը Հայաստանում հյուրանոց կկառուցի
ԱՄՆ-ն է խաղաղության պայմանագրի կնքահայրը. նրա դերը կանխատեսելի կլինի, եթե Բայդենը մնա
16:09
Զելենսկին և Օրբանը հանդիպել են Կիևում
16:02
Իրանը կարող է փոխել իր ատոմային դոկտրինը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք»-ի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ
Ռուսաստանն այստեղ Ալիևին վերակացու է կարգել. ատամները սրած սպասում է տարեվերջին
Գյումրիի օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է
Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
Երթևեկության փոփոխություն մայրաքաղաքի կենտրոնում
15:20
Կիևում սպանվել է ղազախստանցի ընդդիմադիր լրագրող
Ամուսինը ստիպելով՝ կնոջ անունով վարկ է վերցնում. սա բռնության նոր տեսակ է. ՀԿ ներկայացուցիչ
Բռնության ենթարկվածը պետք է իմանա, որ պետությունն աջակցում և պաշտպանում է իրեն. ՄԻՊ ներկայացուցիչ
Երևանում օտարերկրացիները ծեծի են ենթարկել օտարերկրացուն, հափշտակել 3000 դոլար
Հայաստանի մասին Ալիեւի կեղծիքը՝ միջազգային «լեգիտիմության» ճանապարհին
ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության ակցիաների միջադեպի գործով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Հանրային պաշտպանի թիվը կավելանա 15-ով և կկազմի 84. Ինչու ավելացվեց` ԱՆ խորհրդականը պարզաբանում է
«Զուգընկեր» սահմանումը մանիպուլացվեց որոշ շրջանակների կողմից. Զարուհի Բաթոյան
Մեհրաբյան online
14:20
Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Մեքսիկայի հարավում առնվազն 20 մարդ է զոհվել նարկոկարտելների միջև բախման հետևանքով

2022-ի տնտեսական աճը պայմանավորված է ՌԴ-ից աշխատուժի և կապիտալի մեծ ներհոսքով. Կարելի է նույնը ակնկալել հաջորդ տարիներին

Ռուսաստանը փոխել է երթուղիները և ավելի ու ավելի շատ բեռներ է տեղափոխում բարեկամ երկրների միջով։ Հայաստանի միջոցով, օրինակ, ներմուծումն աճել է 79 տոկոսով, իսկ արտահանումը՝ 59 տոկոսով։

Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանից ավտոմոբիլային արտահանումը կրճատվել է ընդամենը 8 տոկոսով։

tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում որ այդ ամենի տնտեսական արդյունքները Հայաստանը տեսել է 2022 թվականին, և այդ արդյունքները շարունակվում են. «Օրինակ, 2022 թվականին գրանցվել է 5,3 մլրդ դոլարի արտահանում, 2021-ին գրանցվել էր մոտ 3 մլրդ դոլարի արտահանում, այսինքն մոտ 70 տոկոսի աճ ունենք մեկ տարվա մեջ: Այդ 5,3 միլիարդ դոլարից 20 տոկոսը, մոտ մեկ միլիարդը, տեխնիկայի ու տրանսպորտի արտահանումն է, որը գրեթե գոյություն չուներ 2021 թվականին: 2020 թվականին տեխնիկայի և տրանսպորտի արտահանումը ավելի քան 10 անգամ աճել է: Այս պահին մենք պաշտոնապես դեպի Ռուսաստան արտահանում ենք մեքենաներ, հեռախոսներ, կենցաղային տեխնիկա, միկրոէլեկտրոնիկա: Հասկանալի է, որ մեկ տարվա մեջ մենք այդ ամենը չենք արտադրել, սա բեռնափոխադրումների արդյունքն է, երբ ապրանքները գալիս են Հայաստան, և նույն ապրանքները այլ բեռնատարներով փոխադրվում են Ռուսաստան: Դրա պատճառով նաև մեծացել է բեռնափոխադրումների տոկոսը դեպի Ռուսաստան 79 տոկոսով: Նույնքան, ինչքան մեր ընդհանուր արտահանման աճն է»,-ասաց նա:

Թավադյանի խոսքով՝ այս պահին դժվար է ասել, թե այս միտումը որքան կշարունակվի. «Այս միտումը սկսվեց հանկարծակի և դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու, կարելի է ընդամենը սցենարները ներկայացնել, դրանք հավանականության մասին խոսել, և նշել, թե արդյոք այդ սցենարները դևրական, թե բացասական կարող են լինել Հայաստանի համար: Բացասական սցենարներից մեկն այն է, և մենք դա այսօր տեսնում ենք, որ ԵՄ-ից ներդրումները պակասել են, իսկ ՌԴ-ից մեծացել են: ԵՄ-ից ներդրումները կարող են էլ ավելի քչանալ: Բացասականը կարող է այն լինել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո այն կապիտալը և այն աշխատուժը, որ եկել է Հայաստան, դրա մեծ մասը հետ վերադառնա ՌԴ: Դրական սցենարներից մեկն այն է, որ շարունակվեն այս միտումները, և եթե նույնիսկ պատերազմն ավարտվի, այն քաղաքացիները և կազմակերպությունները, որոնք եկել, հաստատվել են Հայաստանում, իրենց այնքան դուր գա այստեղ, որ իրենք շարունակեն այստեղ պրել ու աշխատել: Դրական արդյունքը նաև այն է, որ ճանապարհները, որ հաստատվել են Հայաստանում, շարունակեն գործել: Ամենամեծ դրական միտումն այն է, որ 2022-ի տնտեսական աճը պայմանավորված է առաջին հերթին Ռուսաստանից աշխատուժի և կապիտալի մեծաքանակ ներհոսքով: Առաջին հերթին դրանով է պայմանավորված տնտեսական աճը: Կարելի է նույն միտումներն ակնկալել հաջորդ տարիների ընթացքում:

Դժվար է պատերազմի ելքը կանխատեսել, բայց երբ նայում ենք 2023-ի առաջին երկու ամիսների ցուցանիշները, այն միտումները, որ եղել են 2022-ին, դեռևս շարունակվում են, նույնիսկ ավելի մեծ թափով: Կարճաժամկետ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս միտումը կարող է 2023-ի աշնանը դադարել»,-ընդգծեց Աղասի Թավադյանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում