Tuesday, 02 07 2024
16:57
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները «Ազատության հրապարակ» շարժում են հիմնել
Քննարկվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաշվետվությունը
«Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց երևանյան շրջագայությունը
Սիրիայում առնվազն չորս մարդ է զոհվել հակաթուրքական բողոքի ակցիաների ժամանակ
Ինչպե՞ս է Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել
Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը, գործելու է 6 հանրային լողափ. ՇՄՆ
Ֆրանսիական հայտնի ընկերությունը Հայաստանում հյուրանոց կկառուցի
ԱՄՆ-ն է խաղաղության պայմանագրի կնքահայրը. նրա դերը կանխատեսելի կլինի, եթե Բայդենը մնա
16:09
Զելենսկին և Օրբանը հանդիպել են Կիևում
16:02
Իրանը կարող է փոխել իր ատոմային դոկտրինը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք»-ի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ
Ռուսաստանն այստեղ Ալիևին վերակացու է կարգել. ատամները սրած սպասում է տարեվերջին
Գյումրիի օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է
Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
Երթևեկության փոփոխություն մայրաքաղաքի կենտրոնում
15:20
Կիևում սպանվել է ղազախստանցի ընդդիմադիր լրագրող
Ամուսինը ստիպելով՝ կնոջ անունով վարկ է վերցնում. սա բռնության նոր տեսակ է. ՀԿ ներկայացուցիչ
Բռնության ենթարկվածը պետք է իմանա, որ պետությունն աջակցում և պաշտպանում է իրեն. ՄԻՊ ներկայացուցիչ
Երևանում օտարերկրացիները ծեծի են ենթարկել օտարերկրացուն, հափշտակել 3000 դոլար
Հայաստանի մասին Ալիեւի կեղծիքը՝ միջազգային «լեգիտիմության» ճանապարհին
ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության ակցիաների միջադեպի գործով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Հանրային պաշտպանի թիվը կավելանա 15-ով և կկազմի 84. Ինչու ավելացվեց` ԱՆ խորհրդականը պարզաբանում է
«Զուգընկեր» սահմանումը մանիպուլացվեց որոշ շրջանակների կողմից. Զարուհի Բաթոյան
Մեհրաբյան online
14:20
Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Մեքսիկայի հարավում առնվազն 20 մարդ է զոհվել նարկոկարտելների միջև բախման հետևանքով

Հնարավոր է՝ ռուսական միջավայրը սկսի հարմարվել, սկսվեն նոր մեխանիզմներ գործարկվել․ կլինի՞ նորից գերշահույթ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը:

Պարոն Աղաբեկյան, ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 70 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 2 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ գործոններով եք սա պայմանավորում։

Ընդհանրապես ռուս-ուկրաինական պատերազմից սկսած՝ մեր ֆինանսական համակարգի մասնակիցների շահույթը սկսել է աճել ավելի արագ տեմպերով։ Հիմնականում պայմանավորված է արտարժութային գործառնություններով, տարբեր կոմիսիոն վճարներով և այլն, որոնց հետևանքով ֆինանսական կազմակերպությունները մեծ շահույթ են ստացել, այսինքն՝ հիմնականում պայմանավորված է այդ հոսքերով։ Այսինքն՝ նրանք պետք է օգտվեն մեր ֆինանսական կազմակերպությունների  ծառայություններից, և  մեզ համար դրական հետևանքը դա է, որ արդյունքում ֆինանսական կազմակերպությունները մեծ շահույթ են կարողանում ստանալ։

Եվ քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ շարունակվում է, նշանակո՞ւմ է արդյոք, որ այս գերշահույթը շարունակական կլինի՞։

Իրականում քանի դեռ այդ սահմանափակումները կան, նույն կերպ շարունակվելու է։ Ուղղակի այստեղ պետք է հասկանանք, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ տարբեր շուկաները որոշակի պայմաններում հարմարվելու հատկություն ունեն, և հնարավոր է՝ ռուսական միջավայրը սկսի հարմարվել, սկսվեն նոր մեխանիզմներ գործակվել այս իրավիճակի համար, որ ինչ-որ ձևով դանդաղեցնի այս աճը, բայց հավանաբար նույն ձևով էլ կշարունակվի։

Դոլարի, ռուսական ռուբլի անկումը որքանո՞վ է նպաստում գերշահույթ ապահովելուն։ Առհասարակ, դրամի արժևորումը որքանո՞վ շարունակական կլինի։ Արտահանողներն են լուրջ խնդիրների առաջ կանգնած այս շարունակ անկման պարագայում։

Ռուսական ռուբլու փոխարժեքը ներքին շուկայում պայմանավորված է միջազգային շուկայում դոլար-ռուբլի փոխարժեքով, իսկ մեզ մոտ, ըստ էության, որոշվում է դրամ -դոլար փոխարժեքը, իսկ մնացածը միջազգային տրոս կուրսերի հետևանք են։ Իսկ այստեղ, քանի որ առաջարկը մեծանում է, մանավանդ այս օրերին, երբ մինչև ամսի 20-ը հարկերի վճարման շրջան է, արտարժույթի առաջարկը որոշակիորեն մեծանում է, որն ազդում է կուրսի վրա՝ չհաշված այն, որ հոսքերը ըստ էության չեն նվազել, որոնք նաև անցյալ տարի կային, և դոլարի արժեզրկումը շուկայում շարունակվում է, իսկ արտահանողներն էլ, քանի դեռ իրենք գործիքներ չեն ստեղծել կամ չեն օգտագործում այն գործիքները, որոնք ռիսկերը նվազեցնելու են ուղղված, իրենք անընդհատ նեղվելու են դրանից, բայց կգա ժամանակը, որ պետք է հասկանան, որ այդ գործիքները պետք է կիրառեն ռիսկերը զսպելու համար։

Դրամը դեռ որքան կմնա արժևորվա՞ծ։

Այստեղ հարցն այն է, որ արտահանողները փոխարժեքի հետևանքով դրսում ոչ մրցունակ են դառնում։ Բայց պետք է հասկանան, որ ԿԲ-ն կուրսերը պահելով չի զբաղվում, իհարկե, ինչ-որ պահերի միջամտում է շուկայում, և անհավասարակշռությունները ժամանակավոր կարողանում է կարգավորել, բայց այստեղ գլոբալ առումով կուրսը լողացող է։

Իհարկե, կառավարությունն էլ ինչ-որ ձևով կարող է աջակցել, բայց այդ բեռը դնել անընդհատ հարկ վճարողների վրա, բյուջեի վրա, չեմ կարծում, որ ճիշտ է, դա ծուլացնում է իրենց։ Կար ժամանակ, երբ ՏՏ ոլորտները և այլ ոլորտներ մեծ շահույթներ էին ստանում և չէին դժգոհում։ Բայց պետք է հաշվի առնել, որ հիմա բիզնեսն այնպիսին է, որ դու միշտ չես կարող օգուտով դուրս գալ, դու պետք է ձեռք բերես գործիքներ, բուֆերներ, պահուստներ և պատրաստ լինես դիմակայելու, աշխատելու վատ միջավայրում, և այս առումով բիզնեսը պետք է պատրաստ լինի, պետք է սկսի այդ գործիքներ օգտագործել, որ կարողանա մրցունակ լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում