Friday, 28 06 2024
Պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան. վաղը մեկնում ենք Սյունիք. Գալստանյան
Հայտնաբերվել է արցախցի եղբայրներին ծեծողը
Վրացական ֆուտբոլի անհավանական թռիչքը. որն է գաղտնիքը
Իրանում ներիշխանական սուր պայքար է
Իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակը ու փախել
Երբ կլինի հանրաքվեն. իշխանության մեջ խզում կա
Եվրահանրաքվեն ՔՊ-ի իշխանության համար սպառնալիք չէ
Պապոյանը ՔՊ նիստում հանդես է եկել զեկույցով
00:00
Tesla գործարանի մոտակայքում հայտնաբերվել է ավիառումբ
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է
Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր
23:15
Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել
Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Բարեկամական ա՞յց, թե՞ դիվանագիտական «հրետանային նախապատրաստություն»
ԱՄՆ կեղծ վիզաներ ձևակերպող իրանցին շուրջ 112 մլն է հափշտակել
Բագրատ սրբազանի աջակիցը արցունքաբեր գազ է փչել ոստիկանի դեմքին․ նա կալանավորվել է
Բաքուն 3 կողմից ճնշման տակ է. «ռուսական թելը թելելու» գինը անհամեմատ բարձր է լինելու
Փաշինյանը փայլուն պոպուլիստ է, ասում է այն, ինչ ուզում են լսել. ԵՄ գնալու միտք չունի
Մեր շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական. Գալստանյանը նորից հավաք է հրավիրել
Արևմուտքը կոշտացնում է իր խոսույթը՝ խաղաղություն կնքելու պահանջ է դրված
Բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 5 խումբ, որոնք իրացրել են 110 կգ թմրամիջոց
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը առանց գործն ավարտելու անցավ թոշակի
21:20
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Կրթության բացակայության հետևանքները
Բարձր եմ գնահատում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Էստոնիայի հայտնած աջակցությունը
Ռուս-իրանական ռազմավարական հուշագիր. ռեգիոնալ խճանկարի շարժը
Ռուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուց
20:30
Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ
Վթարվել է «Արզնի-2» ջրատարը

Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին

Այդ մասին կխոսենք Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ-ին դիմելու մասին Իլհամ Ալլիեւի հայտարարության առնչությամբ:

«Երբ որ խաղաղության պայմանագիր են կնքում, դրա իմաստն ուղղակի կորում է։ Չէ որ նույն Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի, ինչ-որ պահանջներ ունի, ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք և հարցը դուրս կգա», հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Փաստացի, Երեւանը մերժում է Բաքվի առաջարկը, կապելով այն Խաղաղության պայմանագրի հետ:

Եթե իհարկե ԱԺ նախագահի հայտարարությունը հնարավոր է գնահատել Երեւանի պատասխան: Այստեղ սակայն կա որոշակի դիտարկման կարիք՝ Երեւանը մերժու՞մ է, թե՞ պարզապես իր հերթին առաջարկում Մինսկի խմբի եւ համանախագահության հարցը հանելու, այն լուծարելու «այլընտրանքային» տարբերակ՝ Խաղաղության պայմանագիր: Հայաստանի խորհրդարանի նախագահն ասում է, որ պայմանագիրը կկնքվի եւ հարցը դուրս կգա ինքնաբերաբար: Միջազգային բացառիկ ձեւաչափ-մանդատի առնչվող հարցերը դուրս չեն գալիս «ինքնաբերաբար», մեխանիկորեն, ինքստինքյան, եւ այլն:

Մինսկի խումբն ու համանախագահությունը ԵԱՀԿ որոշումով ստեղծվել են շատ կոնկրետ նպատակի, կոնկրետ խնդիրներ լուծելու համար, հետեւաբար այդ մանդատը, այդ ձեւաչափը կարող է լուծարվել միայն այն բանից հետո, երբ որոշում կայացնող մարմնի մակարդակով կքննարկվի դրա գործունեության արդյունքը, կլինի գնահատական, ըստ այդմ՝ եզրակացություն:

Ադրբեջանը սրանից է, որ փորձում է խուսափել, այս գործընթացն է, որ փորձում է արգելափակել: Խաղաղության պայմանագրից առաջ, թե հետո, միեւնույն է, չի կարող դրվել Մինսկի խմբի լուծարման հարց, եթե չի քննարկվել խմբի գործունեությունը, չի եղել հաշվետվություն դրա վերաբերյալ: Դա կարեւոր է նաեւ Հայաստանի անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում