Friday, 28 06 2024
Պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան. վաղը մեկնում ենք Սյունիք. Գալստանյան
Հայտնաբերվել է արցախցի եղբայրներին ծեծողը
Վրացական ֆուտբոլի անհավանական թռիչքը. որն է գաղտնիքը
Իրանում ներիշխանական սուր պայքար է
Իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակը ու փախել
Երբ կլինի հանրաքվեն. իշխանության մեջ խզում կա
Եվրահանրաքվեն ՔՊ-ի իշխանության համար սպառնալիք չէ
Պապոյանը ՔՊ նիստում հանդես է եկել զեկույցով
00:00
Tesla գործարանի մոտակայքում հայտնաբերվել է ավիառումբ
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է
Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր
23:15
Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել
Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Բարեկամական ա՞յց, թե՞ դիվանագիտական «հրետանային նախապատրաստություն»
ԱՄՆ կեղծ վիզաներ ձևակերպող իրանցին շուրջ 112 մլն է հափշտակել
Բագրատ սրբազանի աջակիցը արցունքաբեր գազ է փչել ոստիկանի դեմքին․ նա կալանավորվել է
Բաքուն 3 կողմից ճնշման տակ է. «ռուսական թելը թելելու» գինը անհամեմատ բարձր է լինելու
Փաշինյանը փայլուն պոպուլիստ է, ասում է այն, ինչ ուզում են լսել. ԵՄ գնալու միտք չունի
Մեր շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական. Գալստանյանը նորից հավաք է հրավիրել
Արևմուտքը կոշտացնում է իր խոսույթը՝ խաղաղություն կնքելու պահանջ է դրված
Բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 5 խումբ, որոնք իրացրել են 110 կգ թմրամիջոց
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը առանց գործն ավարտելու անցավ թոշակի
21:20
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Կրթության բացակայության հետևանքները
Բարձր եմ գնահատում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Էստոնիայի հայտնած աջակցությունը
Ռուս-իրանական ռազմավարական հուշագիր. ռեգիոնալ խճանկարի շարժը
Ռուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուց
20:30
Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ
Վթարվել է «Արզնի-2» ջրատարը

Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից

Հունիսի 5-ին ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը Հայաստանին «կշտամբել» է, որ եթե ժամանակին համաձայներ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, ապա այսօրվա ռիսկերին չէր բախվի: Գալուզինն ասել է, որ Եվրամիության դիտորդները ոչ թե Հայաստանի սահմանն են պաշտպանում, այլ զբաղված են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ հետախուզական տեղեկությունների հավաքագրմամբ: Հայաստանը վերջին անգամ ռազմական ուղղակի ներխուժման սպառնալիքի բախվել է 2022թ. սեպտեմբերի  12-15-ին: Ընդ որում, դա շատ էական պահ էր. Ադրբեջանի նախագահը հրավիրվել էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին:

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության անհրաժեշտություն է ծագել, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվել է ադրբեջանական ներխուժումներին քաղաքական գնահատական տալ: Ըստ էության, Ռուսաստանի գլխավորած այդ կառույցը Հայաստան-Ադրբեջան սահմանը չի ճանաչել: Այդ խոսույթը փոխառել է Ադրբեջանը եւ մինչեւ վերջերս օգտագործում էր ,,հայ-ադրբեջանական պայմանական սահման,, բնորոշումը: Գալուզինի ենթատեքստային դիտարկումներից մեկ օր նաց Ադրբեջանի նախագահը թուրքախոս երկրների Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը Եվրամիության հասցեին չափազանց կոշտ վերագրումներ է արել, որոշ երկրների մեղադրելով «արյան եւ գաղութատիրական նկրտումների» մեջ:

Ալիեւը խոսել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումից եւ հայտարարել, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը «չի փոխել սահմանադրությունը»: Նա նաեւ բացահայտել է, որ Հայաստանին առաջարկել է համատեղ դիմել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Եթե Հայաստանը չհամաձայնի, ուրեմն շարունակում է Ադրբեջանից տարածքային պահանջներ ունենալ: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին պարզաբանել է, որ կողմերը համաձայնել են, որ պայմանագրի որեւէ դրույթ ազգային օրենսդրության մեկնաբանության ենթակա չէ: Այսինքն, եթե ամրագրվում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջ չունեն, ապա հետագայում ոչ Երեւանը, ոչ Բաքուն չեն կարող վկայակոչել սահմանադրական կամ օրենսդրական որեւէ հիմք, որը կասկածի տակ կդնի այդ պայմանավորվածությունը:

Այս «երկիմաստ» իրավիճակում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերստին մեղդրանքներ է հնչեցրել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին: Ըստ Զախարովայի՝ նրանց ներկայությունը Հարավային Կովկասը վերածում է մրցակցության ասպարեզի, եւ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն «առանց արտաքին միջամտության»: Զախարովայի ձեւակերպման «գաղտնագրից» հետեւում է, որ Ադրբեջանը ռուսաստանյան ազդեցության գոտի է, ԵՄ դիտորդները պետք է Հայաստանից հեռանան, հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ կարգավորվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ:

Պետք է նկատի ունենալ, որ Ալիեւը Հայաստանին նոր նախապայմաններ ներկայացնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Մոխբերի հետ: Ըստ երեւույթին, այդ ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հարավային Կովկասի «հետկոնֆլիկտային դասավորության» հեռանկարին: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Մոսկվան եւ Բաքուն ձգտում են Թեհրանին տրամադրել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ: Հայաստանին առաջարկելով սահմանադրական փոփոխություններ՝ Ալիեւը փաստացի «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հետաձգում է: Ի՞նչ ակնկալիքներ ունի նա առաջիկա ամիսներից, գուցե՝ տարուց:

Բայց այդ հարցում նա ինքնուրու՞յն է գործում: Ուկրաինական ճգնաժամի գերսրացման իրավիճակում հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը կլինի նախադեպային, ինչ-որ առումով՝ նաեւ մոդելային: Դա Ռուսաստանին ոչ մի առումով ձեռնտու չէ: Ստացվում է Գալուզին-Ալիեւ- Զախարովա քաղաքական խոսույթի ունիսոն: Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Բաքու, հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքների մասին կխոսի՞: Միացյալ Նահանգներն այդ թեմայով Թուրքիայի հետ քննարկումների մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում