Friday, 28 06 2024
Պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան. վաղը մեկնում ենք Սյունիք. Գալստանյան
Հայտնաբերվել է արցախցի եղբայրներին ծեծողը
Վրացական ֆուտբոլի անհավանական թռիչքը. որն է գաղտնիքը
Իրանում ներիշխանական սուր պայքար է
Իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակը ու փախել
Երբ կլինի հանրաքվեն. իշխանության մեջ խզում կա
Եվրահանրաքվեն ՔՊ-ի իշխանության համար սպառնալիք չէ
Պապոյանը ՔՊ նիստում հանդես է եկել զեկույցով
00:00
Tesla գործարանի մոտակայքում հայտնաբերվել է ավիառումբ
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է
Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր
23:15
Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել
Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Բարեկամական ա՞յց, թե՞ դիվանագիտական «հրետանային նախապատրաստություն»
ԱՄՆ կեղծ վիզաներ ձևակերպող իրանցին շուրջ 112 մլն է հափշտակել
Բագրատ սրբազանի աջակիցը արցունքաբեր գազ է փչել ոստիկանի դեմքին․ նա կալանավորվել է
Բաքուն 3 կողմից ճնշման տակ է. «ռուսական թելը թելելու» գինը անհամեմատ բարձր է լինելու
Փաշինյանը փայլուն պոպուլիստ է, ասում է այն, ինչ ուզում են լսել. ԵՄ գնալու միտք չունի
Մեր շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական. Գալստանյանը նորից հավաք է հրավիրել
Արևմուտքը կոշտացնում է իր խոսույթը՝ խաղաղություն կնքելու պահանջ է դրված
Բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 5 խումբ, որոնք իրացրել են 110 կգ թմրամիջոց
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը առանց գործն ավարտելու անցավ թոշակի
21:20
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Կրթության բացակայության հետևանքները
Բարձր եմ գնահատում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Էստոնիայի հայտնած աջակցությունը
Ռուս-իրանական ռազմավարական հուշագիր. ռեգիոնալ խճանկարի շարժը
Ռուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուց
20:30
Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ
Վթարվել է «Արզնի-2» ջրատարը

Ստեփանակերտի հրատապ անելիքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է Հայաստանին արված՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համատեղ նախաձեռնության առաջարկի մասին: Որ նման սպասելիք կար, հասկացվում էր տառացիորեն երկու առաջ հայ քաղաքագետներից մեկի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը խեղաթյուրող ծավալուն գրառումից, որով նա փորձում էր համոզել, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի կարգավորման սկզբունքով:

Ալիեւի մոտեցումը նույնպես այդ «նոտայի վրա է»՝ քանի որ «վեճի առարկան այլեւս գոյություն չունի, ապա ի՞նչ իմաստ ունի «արբիտրաժային ինստիտուտի» պահպանումը»: Գործ ունենք ոչ միայն պատմական փաստի, այլեւ խնդրի նենգափոխման հետ. ԵԱՀԽ Մինսկի խումբը կազմավորվել է անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կոնսենսուսային որոշմամբ: Նրա մանդատը սահմանված է հստակ՝ կազմակերպել եւ հրավիրել Մինսկի կոնֆերանս, որը Լեռնային Ղարաբաղի ընտրյալ եներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությամբ պետք է որոշի ԼՂ կարգավիճակը:

Այդ որոշմամբ փաստացի ապօրինի է ճանաչվել ԼՂ ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. նոյեմբերի 25-ի որոշումը, որն ընդունվելուց երեք օր անց ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվել է ԽՍՀՄ սահմանադրությանը չհամապատասխանող, այսինքն՝ իրավկան ուժ չունեցող: Այդ ատյանը ԽՍՀՄ սահմաանդրությանը չահամապատասխանող է ճանաչել նաեւ ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը: Այսինքն, իրավական առումով վերականգնվել է ԼՂԻՄ՝ ԽՍՀՄ սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակը:

Այդ պահից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չէր կարող լինել: Հակամարտության առարկան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն էր, որ Ադրբեջանը չեղարկել էր: Հայաստանի խնդիրն էր հասնել ԼՂ ինքնավար կարգավիճակի վերականգնմանը, միջազգային ճանաչմանը եւ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքնրի երաշխավորմանը: Ընդ որում, ԵԱՀԽ-ն, ապա եւ ԵԱՀԿ-ն ճանաչել են կարգավիճակի հարցում ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների լեգիտիմ շահագրգռվածությունը:

Ստեղծված իրավիճակում Ստեփանակերտի հրատապ, անհետաձգելի անելիքն է՝ գործի դնել Մինսկի խորհրդաժողովի շահագրգիտ կողմի՝ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների կողմից ճանաչված, մադատը: Ինչպե՞ս: Նախ պետք է հստակեցնել, թե ո՞վ է մանադատատերը: ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրած վերջին նախագահը չի կարող ունենալ ԼՂ ընտրված ներկայացուցչի լիազորություն: Հետեւաբար ԼՂ ընտրյալ շահագչգիռ կողմ մնում է Ազգային ժողովը՝՝ որպես առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդ:

Ուստի Ազգային ժողովը  պարտավոր է հայտարարել, որ չի լիազորում Հայաստանի իշխանությանը եւ ընդդիմությանը ԼՂ ժողովրդի անունից որեւէ որոշում ընդունել կամ առաջադրել նպատակ եւ այդ մասին հանդես գալ հայտարարությամբ:

Երկրորդ քայլով ԼՂՀ Ազգային ժողովը, որպես ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ճանաչված՝ Մինսկի կոնֆերանսի ընտրյալ շահագրգիռ կողմ, պետք է ուղերձով դիմի Մինսկի խմբի անդամ բոլոր պետություններին՝ առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետներում գումարել Մինսկի կոնֆերանս եւ քննարկել ԼՂ կարգավիճակի որոշման հարցը: Իրավա-քաղաքական լրացուցիչ ինչ հիմնավորումներ կարելի է բերել, որն է ամենահարմար ձեւակերպումը՝ մասնագիտական խնդիր է: Քաղաքական առումով Ստեփանակերտը պարտավոր է չհապաղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում