Friday, 28 06 2024
Պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան. վաղը մեկնում ենք Սյունիք. Գալստանյան
Հայտնաբերվել է արցախցի եղբայրներին ծեծողը
Վրացական ֆուտբոլի անհավանական թռիչքը. որն է գաղտնիքը
Իրանում ներիշխանական սուր պայքար է
Իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակը ու փախել
Երբ կլինի հանրաքվեն. իշխանության մեջ խզում կա
Եվրահանրաքվեն ՔՊ-ի իշխանության համար սպառնալիք չէ
Պապոյանը ՔՊ նիստում հանդես է եկել զեկույցով
00:00
Tesla գործարանի մոտակայքում հայտնաբերվել է ավիառումբ
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է
Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր
23:15
Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել
Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Բարեկամական ա՞յց, թե՞ դիվանագիտական «հրետանային նախապատրաստություն»
ԱՄՆ կեղծ վիզաներ ձևակերպող իրանցին շուրջ 112 մլն է հափշտակել
Բագրատ սրբազանի աջակիցը արցունքաբեր գազ է փչել ոստիկանի դեմքին․ նա կալանավորվել է
Բաքուն 3 կողմից ճնշման տակ է. «ռուսական թելը թելելու» գինը անհամեմատ բարձր է լինելու
Փաշինյանը փայլուն պոպուլիստ է, ասում է այն, ինչ ուզում են լսել. ԵՄ գնալու միտք չունի
Մեր շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական. Գալստանյանը նորից հավաք է հրավիրել
Արևմուտքը կոշտացնում է իր խոսույթը՝ խաղաղություն կնքելու պահանջ է դրված
Բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 5 խումբ, որոնք իրացրել են 110 կգ թմրամիջոց
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը առանց գործն ավարտելու անցավ թոշակի
21:20
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Կրթության բացակայության հետևանքները
Բարձր եմ գնահատում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Էստոնիայի հայտնած աջակցությունը
Ռուս-իրանական ռազմավարական հուշագիր. ռեգիոնալ խճանկարի շարժը
Ռուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուց
20:30
Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ
Վթարվել է «Արզնի-2» ջրատարը

Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ, նրան շնորհավորելով խորհրդարանի ընտրությանն իր առաջորդած քաղաքական ուժի հաղթանակի եւ վարչապետի պաշտոնում վերանծանակվելու կապակցությամբ: Այդ հեռախոսազրույցը ուշադրության արժանի է նաեւ նրանով, որ դրանից առաջ վարչապետ Փաշինյանը Մոդիին հղել էր շնորհավորական հեռագիր:

Դրանից ըստ էության կարճ ժամանակ անց հեռախոսազրույցը վկայում է կողմերի աշխատանքային տրամադրվածության մասին: Հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության բովանդակությունն առատ չէր, առավել եւս մանրամասներով: Սակայն պետք է նկատել նաեւ, որ առաջին դեմքերի հեռախոսազրույցները թերեւս հազվադեպ են ունենում էական նշանակություն որեւէ կոնկրետ բովանդակության տեսանկյունից: Այդ հեռախոսազրույցները ըստ էության արձանագրում են աշխատանքային պատրաստակամությունը, ինչը պետք է ստանա իհարկե այլ դրսեւորումներ:

Այդ իմաստով, թերեւս ժամանակն է, որ տեղի ունենա հայ-հնդկական բարձր մակարդակի հանդիպում, որտեղ արդեն սեղանին կդրվեն գործնական, առարկայական պայմանավորվածություններ, որոնք շոշափում են ոչ  միայն երկկողմ օրակարգ, այլ նաեւ ռեգիոնալ լայն խնդիրներ: Մասնավորաբար, անհրաժեշտ է թերեւս հայ-հնդկական պաշտպանական գործակցության եւ տնտեսական փոխգործակցության զարգացման ու ընդլայնման այսպես ասած ներդաշնակ զուգահեռի ծավալում, որը պետք է լուծի թերեւս երկու հարց:

Նախ, ամրապնդի պաշտպանական գործակցության քաղաքական ազդեցության պաշարը, այլ կերպ ասած՝ գործակցությունը իր հիմնական արդյունքը ախպահովի ստատիկ վիճակում, ստիպվածծ չլինելով դրսեւորվել այսպես ասած տաք ռեժիմում: Մյուսը, Հայաստան-Հնդկաստան գործակցությունը թերեւս պետք է փոխշահեկանորեն ներգրավի նաեւ Իրանին: Այստեղ հարկ է արձանագրել մի նրբություն:

Երբ, Իրանն օրինակ խոսում է այն մասին, որ դեմ է ռեգիոնում արտառեգիոնալ ուժերի հաստատման ու ամրապնդման, պետք է նկատի ունենալ, որ խոսքը լոկ Արեւմուտքի մասին չէ: Իրանը զգայուն է իր անմիջական «ավազանային»-սահմանակից ռեգիոնում  ցանկացած նոր խոշոր դերակատարի ներկայության հարցում: Ու, թեեւ Հնդկաստանն ու Իրանը ունեն լավ հարաբերություն եւ խոշոր  պայմանավորվածություններ տրանսպորտային ուղիների առնչությամբ, այդուհանդերձ պետք է նկատի ունենալ, որ նրանց պայմանավորվածությունների համակարգը գոնե առայժմ կարծես թե չի հասնում Կովկաս: Իսկ, առանց դրա, Հայաստանի համար շատ բարդ կլինի իրացնել հայ-հնդկական փոխգործակցության շոշափելի ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում