Friday, 28 06 2024
Պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան. վաղը մեկնում ենք Սյունիք. Գալստանյան
Հայտնաբերվել է արցախցի եղբայրներին ծեծողը
Վրացական ֆուտբոլի անհավանական թռիչքը. որն է գաղտնիքը
Իրանում ներիշխանական սուր պայքար է
Իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակը ու փախել
Երբ կլինի հանրաքվեն. իշխանության մեջ խզում կա
Եվրահանրաքվեն ՔՊ-ի իշխանության համար սպառնալիք չէ
Պապոյանը ՔՊ նիստում հանդես է եկել զեկույցով
00:00
Tesla գործարանի մոտակայքում հայտնաբերվել է ավիառումբ
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է
Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր
23:15
Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել
Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Բարեկամական ա՞յց, թե՞ դիվանագիտական «հրետանային նախապատրաստություն»
ԱՄՆ կեղծ վիզաներ ձևակերպող իրանցին շուրջ 112 մլն է հափշտակել
Բագրատ սրբազանի աջակիցը արցունքաբեր գազ է փչել ոստիկանի դեմքին․ նա կալանավորվել է
Բաքուն 3 կողմից ճնշման տակ է. «ռուսական թելը թելելու» գինը անհամեմատ բարձր է լինելու
Փաշինյանը փայլուն պոպուլիստ է, ասում է այն, ինչ ուզում են լսել. ԵՄ գնալու միտք չունի
Մեր շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական. Գալստանյանը նորից հավաք է հրավիրել
Արևմուտքը կոշտացնում է իր խոսույթը՝ խաղաղություն կնքելու պահանջ է դրված
Բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 5 խումբ, որոնք իրացրել են 110 կգ թմրամիջոց
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը առանց գործն ավարտելու անցավ թոշակի
21:20
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Կրթության բացակայության հետևանքները
Բարձր եմ գնահատում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Էստոնիայի հայտնած աջակցությունը
Ռուս-իրանական ռազմավարական հուշագիր. ռեգիոնալ խճանկարի շարժը
Ռուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուց
20:30
Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ
Վթարվել է «Արզնի-2» ջրատարը

Համանախագահության եռյակն ու 3+3-ը

Երբ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահության ձեւաչափի ապագայի մասին, այդ ձեւաչափերի լուծարման վերաբերյալ Բաքվից հնչող արդեն հայտնի հարցադրումների եւ շեշտադրումների առիթով, ապա թերեւս պետք է իրավիճակին նայել բոլորովին ոչ միայն ղարաբաղյան խնդրի պրիզմայով: Այդ պրիզման անշուշտ հասկանալի է: Սակայն, կա նաեւ ավելի լայն եւ Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր, անվտանգային շերտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային բացառիկ մանդատ է, որ առնչվում է Հայաստանի անվտանգության անմիջական միջավայրին: Երբ դուրս ենք բերում այդ մանդատը, ակնառու է դառնում, որ այդ միջավայրում չկա որեւէ այլ հաստատուն ձեւաչափ, որի մասնակիցները նաեւ ունեն միջազգային հարաբերությունների բավականին մեծ ինստիտուցիոնալ ռեսուրս եւ փորձ: Միակ շոշափվող գաղափարն այսօր 3+3 ռեգիոնալ ձեւաչափն է, ընդ որում խորհրդակցական տրամաբանության դիտարկմամբ: Այսինքն, ոչ թե մանդատի, այլ խորհրդակցական գործառույթի համատեքստում: Հարկ է նկատել, որ այդ ձեւաչափը Հայաստանի համար եւս կարեւոր աշխատանքային դաշտ է, առնվազն այն պարզ պատճառով, որ այն Կովկասի «շապկին մոտ» ըստ էության միակ հնարավոր ձեւաչափն է կամ ամենամոտ ձեւաչափն է:

Երեւանը դրա մասին խոսակցության հենց սկզբից արտահայտվել է, որ դեմ չէ դրա շուրջ աշխատանքին, սակայն համարում է, որ այդ ձեւաչափը չպետք է քննարկի հարցեր, որոնք հասցեագրված են այլ ձեւաչափերի: Այդ ժամանակ, իսկ դա 2021 թվականն էր, դեռեւս կար Մինսկի խմբի համանախագահության աշխատանք, որը ներառում էր նաեւ ղարաբաղյան խնդրի հետպատերազմյան իրողությունները: 2022-ից ի վեր այդ ձեւաչափը չի աշխատում, սակայն հարկ է նկատել, որ Երեւանի համար դրանից չպետք է փոխվի մոտեցման սկզբունքը՝ 3+3-ը չպետք է դիտարկվի Մինսկի խմբի համանախագահության եռյակի ձեւաչափի այլընտրանք կամ փոխարինող, հետեւաբար դրանք չպետք է դիտվեն «իրարամերժ» տրամաբանության մեջ:

Եվ հակառակը, Հայաստանն իր առաջ պետք է դնի թերեւս այյդ երկու դաշտերի կամ գաղափարների միջեւ հաղորդակցային նվազագույն իմաստ մշակելու եւ այդ համատեքստում իր ռեգիոնալ դիրքավորման խնդիր, պատրաստվելով Կովկասի ապագայի քննարկումներին: Մինսկի խումբն ու դրա համանախագահությունը իրավիճակը բարդացնող սխեմաներ են: Այս դեպքում բարդացնողը պետք է դիտել ոչ թե ծանրի, այլ բազմազանի հոմանիշ: Իսկ սուղ ռեսուրսներով խաղացող Հայաստանի համար կովկասյան խաղի բազմազանությունը անհրաժեշտ ռեսուրս է, անկախ ամեն ինչից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում