![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/Untitled-1-206.jpg)
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին:
Իսրայելը չի հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր պատանդներին տուն չենք վերադարձնել,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա շնորհակալություն է հայտնել անվտանգության ուժերին Գազայում պատանդներին ազատելու գործողության համար։
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Իսրայելը չի տրվելու ահաբեկչությանը և խիզախորեն է գործում մեր պատանդներին տուն բերելու համար։ Մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք չենք հանձնվի, քանի դեռ չենք ավարտել մեր առաքելությունը և մեր բոլոր պատանդներին տուն վերադարձնել»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի պաշտպանության ուժերը մի քանի ժամ առաջ վերադարձրել են Գազայում հատուկ գործողության ընթացքում «Համաս»-ի կողմից առևանգված չորս պատանդների։