Saturday, 29 06 2024
Սլովենիայի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից
18:15
Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա
Ադրբեջանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները լեգիտիմ չեն
17:50
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո
Ռուսական հիստերիան չբավարարվածությունից է. կորցրել են հաղթաթուղթը
17:30
ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար
ԵՊՀ-ն ոչ իրական համալսարան է, դպրոցների վիճակից լացներդ կգա. պետք է էլիտա ձևավորել
Էկոնոմիկայի նախարարությունում գործարարների և քաղաքացիների ընդունելություն է տեղի ունեցել
Պատերազմը նեղացնում է տարածությունը. Հայաստանի հրատապ եւ չլուծված խնդիրը
«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
15:30
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել
Փրկարար ծառայության մանրամասները՝ թունելում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի վերաբերյալ
Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ
14:15
Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Վլադիմիր Պուտինի հարավ-կովկասյան փորձությունը
Ռուսաստանում ստեղծվել է նոր վիդեոհոսթինգ, որը կփոխարինի YouTube-ին
Գլխավո՛ր դատախազ, Դավթյան Արթուրի տան գործն ի՞նչ եղավ
13:30
ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում
Իրանի նախագահի ազերի թեկնածուի դեմ հակաքարոզչություն է արվում. պանթուրքիստ չէ
Հրդեհ Քարակերտ գյուղում
Իրանն «անակնկա՞լ» կմատուցի
Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության
Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները
Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Թուրքիայի «բարդուղեմիոսյան գիշերը». Հայ առաքելական եկեղեցին կվերաօրինականացնի՞ Արցախի թեմը

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին խորհրդարանի ամբիոնից կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովի ամփոփիչ փաստաղթին Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի ստորագրության փաստը: Թուրքիան չի ճանաչում Հունաց պատրիարքի «տիեզերական տիտղոսը» եւ երբեք թույլ չի տա, որ Ստամբուլը վերածվի երկրորդ Վատիկանի: Թուրքիայում Կոստանդնուպոլիս չկա, Հունաց պատրիարքի կարգավիճակը սահմանված է Թուրքիայի օրենսդրությամբ, վարչականորեն նա ենթարկվում է Ստամբուլի Ֆեներ պրեֆեկտուրային,- ասել է Բահչելին:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել էր արեւմտյան մամուլի հրապարակումներում տարածված տեղեկությունը, թե Շվեյցարիայում կայացած խորհրդաժողովի շրջանակներում կայացել է Կոնստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի եւ արտգործնախարար Ֆիդանի հանդիպումը եւ հայտարարել, որ Հունաց պատրիարքը Թուրքիայի քաղաքացի է, իսկ նրա կարգավիճակը Լոզանի պայմանագրով սահմանված է որպես Թուրքիայի ուղղափառ հույն համայնքի առաջնորդ:

Բահչելին Կոստանդնուպոլսը երկրորդ Վատիկանի վերածելու հավանականության մասին խոսել է Մեծ յոթնյակի գագաթաժողովին Հռոմի պապի մասնակցության շուրջ քաղաքական քննարկումների ֆոնին: Իտալիայում կայացած այդ միջոցառմանը հրավիրված էր նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Բացառված չէ, որ Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի քաղաքական կարգավիճակի մասին Մեծ յոթնակի առաջնորդները Թուրքիայի նախագահին «ինչ-որ բան ասել են»:

Ուկրաինայում պատերազմը ծայրահեղ սրել է Ռուս ուղղափառ եկեղեցու ու Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի հարաբերությունները: Ֆորմալ առիթն այն է, որ Ուկրաինական եկեղեցին մասնատվել է, եւ «աղանդավորները» Բարդուղեմիոս պատրիարքից օրհնություն են ստացել, ճանաչվել որպես Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցի:

Քաղաքական առումով Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքը կարելի է հասկանալ այն իմաստով, որ Բարդուղեմիոս պատրիարքի որոշումները չեն կարող հակասել Թուրքիայի ազգային շահերին կամ պետք է կայացվեն այդ շրջանակներում: Թուրքիան ըստ էության հասկացնում է, որ քրիստոնեական եկեղեցիների միավորումը չպետք է խոչընդոտի իր պետական քաղաքականությանը:

Բաքվի մամուլը շոշափել է միջազգային ատյաններում Աղվանից կաթողիկոսության լուծարման օրինականությունը վիճարկելու թեման: Նման որոշում ցարական Ռուսաստանը կայացրել է 1823թ.՝ ստեղծելով Հայ առաքելական եկեղեցու մետրոպոլիտություն: Աղվանից կաթողիկոսությունը վերջնականապես դադարել է Հայ առաքելական եկեղեցու 1836թ. «Կանոնդրությամբ»: Մետրոպոլիտության փոխարեն կազմավորվել է եկեղեցական թեմ եւ Հոգեւոր կոնսիստորիա:

Հայ առաքելական եկեղեցին ներկայումս որքանո՞ւ է ներգրավված քրիստոնեական եկեղեցիների հնարավոր միավորման գործընթացում, ի՞նչ հարաբերություններ ունի Վատիկանի, Ռուս ուղղափառ եկեղեցու, Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի հետ:

2023թ. տարեսիրությունից ադրբեջանական փորձագետները հայտնել են, որ ԼՂ հարցում Բաքուն կարող է ընդօրինակել Թուրքիայի փորձը, որտեղ Կոստանդնուպոլիսի պատրիարքը ճանաչված է հայ համայնքի առաջնորդ: Հնարավոր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի այդ տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում