Saturday, 29 06 2024
18:15
Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա
Ադրբեջանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները լեգիտիմ չեն
17:50
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո
Ռուսական հիստերիան չբավարարվածությունից է. կորցրել են հաղթաթուղթը
17:30
ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար
ԵՊՀ-ն ոչ իրական համալսարան է, դպրոցների վիճակից լացներդ կգա. պետք է էլիտա ձևավորել
Էկոնոմիկայի նախարարությունում գործարարների և քաղաքացիների ընդունելություն է տեղի ունեցել
Պատերազմը նեղացնում է տարածությունը. Հայաստանի հրատապ եւ չլուծված խնդիրը
«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
15:30
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել
Փրկարար ծառայության մանրամասները՝ թունելում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի վերաբերյալ
Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ
14:15
Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Վլադիմիր Պուտինի հարավ-կովկասյան փորձությունը
Ռուսաստանում ստեղծվել է նոր վիդեոհոսթինգ, որը կփոխարինի YouTube-ին
Գլխավո՛ր դատախազ, Դավթյան Արթուրի տան գործն ի՞նչ եղավ
13:30
ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում
Իրանի նախագահի ազերի թեկնածուի դեմ հակաքարոզչություն է արվում. պանթուրքիստ չէ
Հրդեհ Քարակերտ գյուղում
Իրանն «անակնկա՞լ» կմատուցի
Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության
Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները
Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը
Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն

Լավրովի ցինիզմն ու Ալիեւի ագրեսիան

«Մենք պատմեցինք, թե ինչպես ենք համագործակցում Միավորված ազգերի կազմակերպությունում ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ չնայած այն բանին, որ վերջինս ամբողջությամբ դեգրադացվել է և սկսել, ըստ էության, սպասարկել Արևմուտքի շահերը։ Այնուամենայնիվ հենց սա էլ պահանջում է ավելի արդյունավետ հակազդեցություն Հելսինկյան եզրափակիչ ակտից ի վեր ԵԱՀԿ-ի գործունեության հիմքում դրված բոլոր սկզբունքները վերաշարադրելու ու մոռացության մատնելու նման փորձերին», Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սա շատ էական հայտարարություն է:

Լավրովը փաստորեն ազդարարում է, որ պետք է հակադարձել ԵԱՀԿ հիմնական սկզբունքները, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները մոռացության մատնելու փորձերին: Սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Բելառուսը պետք է հակադարձեն նաեւ Ադրբեջանին, որը ԵԱՀԿ-ն ու դրա սկզբունքները, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները ոտնահարելու, մոռացության մատնելու առաջամարտիկներից է: ԵԱՀԿ որոշումով է ստեղծվել Մինսկի խումբն ու դրա համանախագահությունը, որը տնօրինում էր այդ որոշմամբ իրեն վերապահվածծ բացառիկ մանդատը՝  զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդությամբ:

Այդ միջնորդությունը իրականացվում էր հենց Հելսսնիկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա՝ տարածքային ամբողջություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում: Ադրբեջանը ըստ էության խախտել է այդ սկզբունքները, հետեւաբար ոտնձգություն է կատարել ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների հանդեպ, նպաստել դրանց աղավաղմանը եւ մոռացության մատնելուն: Այն, ինչն այսօր փրկելու մասին մտածում է Լավրովը, ամենից ցցուն ձեւով հարվածի է արժանացել Ադրրբեջանի քաղաքականության հետեւանքով:

Մինչդեռ, Ադրբեջանի այդ քաղաքականությունը ոչ միայն չի արժանացել հակազդեցության, այլ ըստ էության թե Ռուսաստանը, թե Բելառուսը եղել են Ադրբեջանի այդ քաղաքականության հիմնական եւ առանցքային գործընկեր, ինչի առավել ցինիկ խոստովանությունն ընդամենը օրեր առաջ արել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այդ ֆոնին, ցինիկ են հնչում ԵԱՀԿ սկզբունքները «մոռացությունից» փրկելու մասին Լավրովի խոսքերը: Միեւնույն ժամանակ սակայն, այդ ամենով հանդերձ, հայկական դիվանագիտությունը պետք է որսա դրանք, մասնավորապես այն մարտահրավերին հակազդեցության համար, որ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին Բաքվի առաջարկում, որի մասին օրեր առաջ բարձրաձայնել է Իլհամ Ալիեւը՝ շանտաժի հերթական դոզայով ու տոնայնությամբ, ասելով, թե այդ առաջարկը չընդունելու դեպքում կնշանակի, որ Երեւանը շարունակում է տարածքային հավակնություն Ադրբեջանի հանդեպ: Գործնականում սակայն, ԵԱՀԿ սկզբունքների վրա հիմնված գործընթացի ամբողջական լուծարումը Ադրբեջանի համար է լինելու Հայաստանի տարածքային ամբողջության հանդեպ կաաչ լույս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում