Saturday, 29 06 2024
«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
15:30
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել
Փրկարար ծառայության մանրամասները՝ թունելում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի վերաբերյալ
Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ
14:15
Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Վլադիմիր Պուտինի հարավ-կովկասյան փորձությունը
Ռուսաստանում ստեղծվել է նոր վիդեոհոսթինգ, որը կփոխարինի YouTube-ին
Գլխավո՛ր դատախազ, Դավթյան Արթուրի տան գործն ի՞նչ եղավ
13:30
ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում
Իրանի նախագահի ազերի թեկնածուի դեմ հակաքարոզչություն է արվում. պանթուրքիստ չէ
Հրդեհ Քարակերտ գյուղում
Իրանն «անակնկա՞լ» կմատուցի
Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության
Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները
Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը
Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն
Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
11:30
Նավթի գներ – 28/06/24
Ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր
Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ
Google Chrome դիտարկիչում կավելանա տեքստի ընթերցման ֆունկցիա
Հայաստանի անվտանգության արևմտյան հովանոցը դեռևս թղթից է. նրանք չեն եկել, պատրաստվում են
10:24
Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
Հայաստանի ռազմաքաղական արժեքը մեծացել է. Մոսկվան բացահայտ հարվածել չի կարող

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց շինությունների դրսի հատվածում տեսախցիկներ չկան տեղադրված, շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար համակարգեր տեղադրել։ Եթե տեսախցիկներ արդեն կան, ապա դրանք պետք է համապատասխանեցվեն ՆԳՆ-ի պահանջներին։

Տնտեսվարողների ցանկում ընդգրկված են վարկային կազմակերպությունները, գրավատները, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտները, 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտները, առևտրի խոշոր կենտրոնները, ուսումնական հաստատությունները, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունները և այլ կառույցներ։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը նշեց, որ այս նախագծի նպատակը անվտանգային միջավայրի բարելավումն է. այն է՝ անել ամեն ինչ, որ Հայաստանի տարածքում հանրային անվտանգության որակը բարձրանա։ Տնտեսվարողները պարտավոր են լինելու 24 ժամյա ռեժիմով տեսախցիկներին հասանաելիություն տրամադրել ՆԳՆ-ին։ Կլինի նաև տեսանյութը ներբեռնելու, առցանց ռեժիմով հետևելու հնարավորություն։

«Այսօր էլ որոշ տնտեսվարողներ իրենց շինությունների մոտ տեղադրել են տեսահսկման համակարգեր, հարկ եղած դեպքում ոստիկանության ծառայողները կարող են գնալ ու դա վերցնել, բայց դա ժամանակ է պահանջում։ Այնինչ, շատ կարևոր բաղադրիչ է, այսպես կոչված, տաք հետքերով հանցագործություններին արձագանքելը։ Պատկերացրեք ոչ աշխատանքային օր կամ ոչ աշխատանքային ժամ, ունենք ահազանգ, և մենք պետք է գնանք, տնտեսվարողից, որն այդտեղ չէ՝ խնդրենք և ստանանք այդ տեսագրությունը։ Այստեղ առնվազն օպերատիվության կորուստ ունենք» ,-ասաց Ռուսլան Մարանդյանը։

Այս նոր մեխանիզմների արդյունքում ՆԳՆ -ն կարողանալու է նաև օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց տեղաշարժն ուսումնասիրել ոչ միայն մեկ տնտեսվարողի, այլև՝ մյուս տնտեսավարողների տեսահսկման համակարգերի նկարահանած նյութով ամբողջական պատկեր ստանալու համար։

Դիտարկմանը, թե կիբեռանվտանգության տեսանկյունից որքանո՞վ է այս գործընթացը պաշտպանված, ՆԳՆ ներկայացուցիչն արձագանքեց, որ ունենալու են գերժամանակակից համակարգ՝ հնարավոր ռիսկերը կանխելու համար։

Ինչ վերաբերում է տնտեսվարողների վրա հավելյալ ֆինանսական բեռ լինելուն, ապա ՆԳՆ-ից վստահեցրեցին, որ մեծ ծախսերի մասին չի խոսքը։ Շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսվարողի համար այդ գործընթացը կարժենա մոտ 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում