Saturday, 29 06 2024
Ռուսական հիստերիան չբավարարվածությունից է. կորցրել են հաղթաթուղթը
17:30
ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար
ԵՊՀ-ն ոչ իրական համալսարան է, դպրոցների վիճակից լացներդ կգա. պետք է էլիտա ձևավորել
Էկոնոմիկայի նախարարությունում գործարարների և քաղաքացիների ընդունելություն է տեղի ունեցել
Պատերազմը նեղացնում է տարածությունը. Հայաստանի հրատապ եւ չլուծված խնդիրը
«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
15:30
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել
Փրկարար ծառայության մանրամասները՝ թունելում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի վերաբերյալ
Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ
14:15
Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Վլադիմիր Պուտինի հարավ-կովկասյան փորձությունը
Ռուսաստանում ստեղծվել է նոր վիդեոհոսթինգ, որը կփոխարինի YouTube-ին
Գլխավո՛ր դատախազ, Դավթյան Արթուրի տան գործն ի՞նչ եղավ
13:30
ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում
Իրանի նախագահի ազերի թեկնածուի դեմ հակաքարոզչություն է արվում. պանթուրքիստ չէ
Հրդեհ Քարակերտ գյուղում
Իրանն «անակնկա՞լ» կմատուցի
Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության
Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները
Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը
Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն
Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
11:30
Նավթի գներ – 28/06/24
Ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

«Դրա շրջանակում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմերի համար այսօր՝ ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք։ Փրկարարական տեխնիկան բերվում է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ։

Միևնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։

ՆԳ նախարարության կողմից նույն մարզերում իրազեկումներ են իրականացվում նաև բարձրախոսներով, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում են հեղեղումներից առաջ, ընթացքում և հեղեղումներից հետո վարքագծի կանոնները։

Հորդորում ենք պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները լինելու են հորդառատ։

Ըստ աղբյուրի՝ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում