Saturday, 29 06 2024
17:50
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո
Ռուսական հիստերիան չբավարարվածությունից է. կորցրել են հաղթաթուղթը
17:30
ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար
ԵՊՀ-ն ոչ իրական համալսարան է, դպրոցների վիճակից լացներդ կգա. պետք է էլիտա ձևավորել
Էկոնոմիկայի նախարարությունում գործարարների և քաղաքացիների ընդունելություն է տեղի ունեցել
Պատերազմը նեղացնում է տարածությունը. Հայաստանի հրատապ եւ չլուծված խնդիրը
«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
15:30
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել
Փրկարար ծառայության մանրամասները՝ թունելում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի վերաբերյալ
Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ
14:15
Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Վլադիմիր Պուտինի հարավ-կովկասյան փորձությունը
Ռուսաստանում ստեղծվել է նոր վիդեոհոսթինգ, որը կփոխարինի YouTube-ին
Գլխավո՛ր դատախազ, Դավթյան Արթուրի տան գործն ի՞նչ եղավ
13:30
ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում
Իրանի նախագահի ազերի թեկնածուի դեմ հակաքարոզչություն է արվում. պանթուրքիստ չէ
Հրդեհ Քարակերտ գյուղում
Իրանն «անակնկա՞լ» կմատուցի
Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության
Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները
Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը
Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն
Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
11:30
Նավթի գներ – 28/06/24

Ադրբեջանը Երեւանի առաջարկը հանել է աճուրդի

Ադրբեջանը դեռ չի պատասխանել հրադադարի խախտման համատեղ հետաքննության մեխանիզմի ներդրման մասին Երեւանի առաջարկին, ասել է Հայաստանի ԱԽ քատուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում: Դրան զուգահեռ, նա հայտնել է, որ Երեւանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների հերթական խմբագրումը: Հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի հանդեպ Ադրբեջանի անտարբերությունը զարմանալի չէ, որովհետեւ Ադրբեջանն անտարբեր է ռեգիոնալ խաղաղության հանդեպ ընդհանրապես: Խաղաղության պայմանագիրը Բաքվի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց:

Այսինքն, Ադրբեջանը դրա տարբերակների այսպես ասած փոխանակմանը համեմատական պարտաճանաչությամբ մասնակցում է ոչ թե այն պատճառով, որ ձգտում է դրա հնարավորինս շուտ ստորագրմանը, այլ որովհետեւ այդ գործընթացը դիտարկում է Հայաստանին քաղաքական պայմաններ թելադրելու միջոց: Այդ տրամաբանության մեջ է նաեւ հետաքննության մեխանիզմի շուրջ լռությունը: Ադրբեջանը իր լռությամբ փորձում է բարձրացնել դրա գինը, այսպես ասած՝ հանել Երեւանի այդ առաջարկը միջազգային աճուրդի եւ այնտեղ «վաճառել» այն շահավետ գնով:

Երեւանի առաջարկը ողջունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտնել է, որ ողջունում են խաղաղությանը միտված ցանկացած քայլ, որի շուրջ կողմերը կգան համաձայնության: Սա նշանակու՞մ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ, օրինակ, պատրաստ են վճարել այդ առաջարկի համար: Ամբողջ հարցն այստեղ այն է, որ կարող են պատրաստ լինել վճարել նաեւ ուժեր, որոնց համար հայ-ադրբեջանական այդօրինակ մեխանիզմի առկայությունը կարող է լինել ոչ այնքան ողջունելի կամ ցանկալի: Հետաքրքիր է, արդյո՞ք Երեւանը կարող էր այդ հարցը քննարկած լինել թուրքական կողմի հետ:

Իհարկե հազիվ թե դա լիներ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մակարդակում, բայց նախօրեին խոսել են նաեւ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը, եւ արտգործնախարարների մակարդակում այդ հարցը միանգամայն կարող էր լինել քննարկելի, այն ակնկալիքով, որ Թուրքիան փորձի Ադրբեջանին բերել դրա շուրջ Երեւանի հետ համաձայնության դաշտ, հաշվի առնելով այն, որ Անկարային ներկայումս երեւի թե որեւէ կերպ ձեռնտու չէ Կովկասում ապակայունացման ռիսկի աճ, ինչի վկայությունը հենց Երեւանի հետ վերջին օրերի շփումներն են՝ նախ առաջին դեմքերի, հետո արտգործնախարարների մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում