Sunday, 30 06 2024
Պուտինը պահանջել է վերսկսել հրթիռների արտադրությունը
Տեղի ունեցավ մեր 6-րդ հեծանվային զբոսանքը․ Փաշինյան
Լարս բաց է
Մոտ ապագայում շատ ավելի մեծ պատվիրակություն է գալու ԱՄՆ-ից. լուրջ քայլեր են արվում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Մենք պարզապես չենք հաղթում, մենք մտնում ենք Եվրոպա». վրացական ֆուտբոլային դիվանագիտությունը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
ՀՀ-ԱՄՆ առևտուրը քառապատկվել է. երկկողմ տնտեսական կապերը երբեք ավելի ամուր չեն եղել
09:45
Դանիայում անասնապահերին կհարկեն անասունի արտադրած ածխաթթու գազի համար
09:30
Volkswagen-ը 5 մլրդ կներդի ամերիկյան Rivian-ում
09:15
Disney-ը ռասայական խտրականության է ենթարկում սպիտակամորթ մարդկանց
Բայդե՞ն, թե՞ Թրամփ. Հայաստանը պետք է պատրաստվի
00:00
Բայդենը հայտարարել է, որ վստահորեն իրականացնում է իր աշխատանքը
23:46
Եգիպտոսն ավարտել է նոր կառավարության ձևավորումը
ԱԺ պատգամավորները չինացի գործընկերների հետ քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
23:30
Հնդկաստանը նոր սերնդի տիեզերական հրթիռ է մշակում մարդկանց լուսին տանելու համար
23:15
Աթենքի մերձակայքում անտառային հրդեհներ են բռնկվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Միրզոյանը Կոսովոյի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է՝ Մոսկվան հանձնել է Արցախը
Կարո՞ղ ենք Ալիևի ռազմական ծրագրերի դեմն առնել, միանշանակ կարող ենք
Ռուսաստանը խփում է իր տնտեսությանը՝ արգելելով դոլարի և եվրոյի առք ու վաճառքը
Լոռու մարզպետը այցելել է Քարկոփ բնակավայր
Արթուր Մարտիրոսյանը Կիպրոսում անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին
Ինչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում
Հյուսիս-հարավի հայաստանյան հրամայականը. ժամանակ չկա
20:45
Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա
Իսրայելական հրետանին հարվածել է Լիբանանին՝ ի պատասխան այդ կողմից հրետակոծությունների
20:15
Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 22-ը

Վաշինգտոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպու՞մ

Դիվանագիտական երկու վստահելի աղբյուրից «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցին հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ն մտադիր է հուլիսի 15-ին մեկնարկող գագաթաժողովին հրավիրել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին, որտեղ «նրանք հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնագրի կնքման ջանքերը». Աղբյուրը, սակայն, վերապահում է արել, թե առայժմ «պարզ չէ՝ հրավերներ ուղարկվա՞ծ են կամ ընդունվե՞լ են»:

Տեղեկատվությունը տարածվել է ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցին ընդառաջ, որի նախօրեին նա Կոնգրեսի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նիստում խոսել է Կենտրոնական Ասիայից եւ Կասպյան ավազանից էներգակիրների արտահանման եւ առեւտրա-տնտեսական շրջանառության երթուղիների մասին՝ Միացյալ Նահանգների համար կարեւորոել երկրորդ՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հաղորդակցությունը, որի ապահովման համար Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրեն:

Ամերիկյան փորձագետները հետաքրքրություն են ցուցաբերել Օ՛Բրայանի Հարավային Կովկասի երկրներ այցելությունների ժամանակացույցին. Մայիսի 10-ին նա եղել է Թբիլիսիում, հունիսի 14-ին՝ Երեւանում, իսկ երկու շաբաթ հետո այցելում է Բաքու: Ընդ որում նա ասել է, որ Ադրբեջան է մեկնում երկու ուղերձով՝ խաղաղության ժամանակը եկել է, Ալիեւը պետք է հարգի մարդու իրավունքները եւ ազատությունները:

Եթե ԱՄՆ փոխպետքարտուղարի դիտարկումները համադրենք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցության հավանականության մասին տեղեկատվական արտահոսքին, ապա կստացվի, որ Օ՛Բրայանի Երեւան եւ Բաքու այցը «նախապատրաստական է,»: Ըստ երեւույթին, պատահական չէ, որ հենց հունիսի 26-ին է Ադրբեջանը Հայաստանին փոխանցել «խաղաղության պայմագրի» իր տասերորդ տարբերակը։

ՆԱՏՕ-ն Վաշինգտոնում գագաթաժողով գումարում է անդամ պետությունների առաջնորդների մակարդակով: Եթե Հայաստանին եւ Ադրբեջանին մասնակցության հրավեր արվի, ապա կստացվի, որ Միացյալ Նահանգները Փաշինյանին եւ Ալիեւին «հնարավորություն է տալիս, որ քննարկեն տարածաշրջանային համագործակցությունը եւ խաղաղ համաձայնագիր կնքելու ջանքերը,»։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կհաջորդի Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Առ այս պահը հայտնի չէ՝ Ալիեւը մասնակցության հրավեր ստացե՞լ է: ՇՀԿ նախորդ՝ 2022թ. սեպտեմբերի 12-ի գագաթաժողովին նա պատվավոր հյուր էր: Այդ միջոցառումն ուղեկցվեց Հայաստանի դեմ Ադրբեջանի եռօրյա ագրեսիայով:

Ադրբեջանական մամուլն արձանագրում է, որ Թուրքիան «արեւմտյան ընտրություն է կատարել,» ՇՀԿ Աստանայի գագաթաժողովին, ըստ տեղեկությունների, կնախորդի Պուտին-Էրդողան հանդիպում, բայց կհաջորդի նաեւ թուրքախոս պետությունների առաջնորդների հավաք: Ընդ որում՝ Շուշիում:

ՇՀԿ Աստանայի գագաթաժողովին, ինչպես ռուսաստանյան փորձագետներն ասում են, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կներկայացնի եվրասիական անվտանգության նոր հայեցակարգ: Ռուսաստանյան մամուլում քննարկվում է ՀԱՊԿ-ի «վերաֆորմատավորման» թեման: Կառույցի գլխավոր քարտուղար Թասմագատբեկովը խոսել է «ՀԱՊԿ-ի ընդլայնման ներուժի» մասին, բայց հարց է ՝ առկա իրավիճակում Լուկաշենկոն «իր հայեցակարգը» կներկայացնի։ Իրավիճակը շատ փխրուն է, եթե համաձայնություն չկայանա, ապա ՀԱՊԿ-ի ապագան ավելի անորոշ կդառնա։

Փոխպետքարտուղար Օ՛Բրայանը Բաքու է մեկնում հստակ ուղերձով, որ ավելի վաղ պետքարտուղար Բլինքենն է Ալիեւի հետ հեռախոսազրույցում հնչեցրել՝ Ադրբեջանը Հայաստանի հետ անհապաղ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրի: Կոնգրեսում Օ՛Բրայանն ասել է, որ Ադրբեջանը, հյուրընկալելով COP29-ը, ձգտում է միջազգային հեղինակավոր դերակատարության: Սա ակնարկ է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձախողումը կհեղինակազրկի՞ Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում