Monday, 01 07 2024
Կադրային ուշագրավ փոփոխություն հայ-ֆրանսիական նոր համաձայնության ֆոնին
00:00
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Հուլիսի 1-ին հավաք կանցկացվի Սուրբ Աննա եկեղեցու բակում
23:30
Ֆրանսիայում գազի գինը հուլիսի 1-ից կբարձրանա 11,7%-ով
23:15
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին
23:00
Մակրոնը կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել
Իրանական ընտրությունները վերածվեցին հանրաքվեի, հավնական է՝ հաղթի Փեզեշքիանը
Մեծ է հավանականությունը, որ Երևանի և Բաքվի միջև շրջանակային համաձայնագիր կկնքվի
22:15
Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հուլիսի 1-ին
21:45
Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Գազայի հատվածի հիվանդանոցները կդադարեցնեն աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Սա Մայենդորֆն է, այստեղ ԼՂ կարգավորում չկա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին
Ռուսաստանում մեկ օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել․ Լևոն Ազիզյան
20:15
Ֆրանսիայի արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59.39%
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը
19:30
Հնդկական ռազմական տանկը խորտակվել է գետն անցնելիս. զոհվել է 5 զինվոր
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ
Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա նոր հարձակումների մասին
Փեզեշքիան-նամե
17:50
Հռոմի Պապն աղոթում է աշխարհում ռազմագերիներին ազատ արձակելու համար
Մտահոգվելու առիթ բացարձակ չունենք. Ֆրանսիան անկախ ընտրությունների ելքից կաջակցի Հայաստանին
Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը
Բավական թեժ մթնոլորտ է. Իրանը չի հանդուրժի Իսրայելի լայնամասշտաբ հարձակումը Հըզբոլլահի դեմ

Մասուդ Փեզեշքիան. խա՞յծ, թե՞ տրոյական ձի

Հունիսի 28-ին Իրանում նախագահի արտահերթ ընտրություններ են: Ըստ մամուլի, հիմնական մրցապայքարը ծավալվելու է երեք թեկնածուների՝ Ջալալիի, Ղալիբաֆի եւ Փեզեշքիանի միջեւ: Ընդ որում, Բաքվի լրատվամիջոցները սոցիոլագիական հարցումների արդյունքներ են հրապարակում, որտեղ առաջնությունը տրվում է էթնիկ ազերի Մասուդ Փեզեշքիանին. նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկվածների շուրջ 24 տոկոսը: Այլ աղբյուներ պնդում են, որ նրան թույլ են տվել մասնակցել ընտրապայքարին, որպեսզի մասնակցության բարձր տոկոս ապահովվի:

Հունիսի 26-ին Փեզեշքիանը Թավրիզում նախընտրական բազմամարդ հանրահավաք է կազմակերպել, որի ընթացքում հնչել են «Կեցցե՜ Ադրբեջանը» եւ «Պահանջում ենք ադրբեջանական դպրոցներ բացել» բնույթի կոչեր: Տարածված տեսագրություններից, որ փոխանցում են Բաքվի լրատվամիջոցները, պարզվում է, որ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ թուրքական «Գորշ գայլերի» հայնտնի խորհրդանշան են ցուցադրել: Անվտանգության ուժերը չեն միջամտել:

Իրանի քաղաքական վերնախավում էթնիկ ազերիների ներկայությունը փաստ է: Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանի երկարամյա պատգամավոր է, հայտնի է լիբերալ հայացքներով: Բայց մի բան է քաղաքական ազատամտությունը, բոլորովին այլ՝ Իրանի տարածքային ամբողջականության մասնատման քարոզչությունը: Այս առումով շատ կասկածելի է թվում, թե Իրանի սահմանադրության Պահապանների խորհուրդը Փեզեշքիանին նախագահի թեկնածու է հաստատել, որպեսզի նա հյուսիսային նահանգներին ինքնավարություն շնորհելու քարոզչություն ծավալի:

Մյուս կողմից էլ նման որոշումը, կարծես, վկայում է, որ Իրանի ներքաղաքական կյանքում դա լրջագույն խնդիր է: Եւ Փեզեշքիանի թեկնածությունը հաստատվել է, որպեսզի նախընտրական շրջանում կրքեր չբորբոքվեն: Ֆորմալ առումով ժողովրդավարությունը եւ քաղաքացիական իրավահավասարության սկզբունքը պահպանվում է, բայց քվեարկության արդյունքով նախագահ է ընտրվում կամ Ջալալին, կամ՝ Ղալիբաֆը:

Հաշվարկը՝ հաշվարկ, բայց ո՞վ է երաշխավորում, որ Իրանում «ամեն ինչ վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը,» Թավրիզի հանրահավաքի էներգետիկան, եթե դա «խայծ» չէ, ցույց է տալիս, որ էթնիկ անհանդուրժողականությունը չափազանց մեծ է, եւ Թավրիզը ցանկացած պահի կպայթի, եթե Փեզեշքիանն իրոք անջատողական շարժման կոչ անի:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլում Բաքուն, կարծես, Փեզեշքիանից դիստանցիա է պահում: Մամուլի հրապարակումները հիմնականում չեզոք են, փորձագետներն առավել ուշադրություն են դարձնում հետընտրական Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների խնդրին: Բայց ի՞նչ դիրքորոշում կընտրի Բաքուն, եթե հունիսի 28-ի քվեարկության արդյունքներն անակնկալ մատուցեն, կամ Փեզեշքիանի պարտության դեպքում Թավրիզը փոթորկվի:

Վերջին շրջանում թուրքական մամուլը Թեհրանին մեղադրել է Իրաքի եւ Սիրիայի քրդական խմբավորումներին ԱԹՍ-եր եւ դրանց դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ տրամադրելու մեջ: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, մինչդեռ, պահանջել է, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդաբնակ շրջաններից իր ռազմական ներկայությունը հեռացնի: Հունիսի 12-ին Իրանը եւ Ադրբեջանը կոմունիկացիաները դիվերսիոն հարձակումներից համատեղ պաշտպանելու մտահղացմամբ զորավարժություններ են անցկացրել: Բայց Բաքվում ոչ ոք օրակարգից չի հանել «միասնական Ադրբեջանի» տեսլականը: Մասուդ Փեզեծքիանը կփակի այդ հեռանկարը, թե՞ կակտուալացնի: Նա Իրանի հոգեւոր առաջնորդի «խա՞յծն» է Բաքվին, թե՞ տրոյական ձի, որ կարող է Իրանի մասնատման պատճառ դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում