Sunday, 30 06 2024
Պուտինը պահանջել է վերսկսել հրթիռների արտադրությունը
Տեղի ունեցավ մեր 6-րդ հեծանվային զբոսանքը․ Փաշինյան
Լարս բաց է
Մոտ ապագայում շատ ավելի մեծ պատվիրակություն է գալու ԱՄՆ-ից. լուրջ քայլեր են արվում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Մենք պարզապես չենք հաղթում, մենք մտնում ենք Եվրոպա». վրացական ֆուտբոլային դիվանագիտությունը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
ՀՀ-ԱՄՆ առևտուրը քառապատկվել է. երկկողմ տնտեսական կապերը երբեք ավելի ամուր չեն եղել
09:45
Դանիայում անասնապահերին կհարկեն անասունի արտադրած ածխաթթու գազի համար
09:30
Volkswagen-ը 5 մլրդ կներդի ամերիկյան Rivian-ում
09:15
Disney-ը ռասայական խտրականության է ենթարկում սպիտակամորթ մարդկանց
Բայդե՞ն, թե՞ Թրամփ. Հայաստանը պետք է պատրաստվի
00:00
Բայդենը հայտարարել է, որ վստահորեն իրականացնում է իր աշխատանքը
23:46
Եգիպտոսն ավարտել է նոր կառավարության ձևավորումը
ԱԺ պատգամավորները չինացի գործընկերների հետ քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
23:30
Հնդկաստանը նոր սերնդի տիեզերական հրթիռ է մշակում մարդկանց լուսին տանելու համար
23:15
Աթենքի մերձակայքում անտառային հրդեհներ են բռնկվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Միրզոյանը Կոսովոյի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է՝ Մոսկվան հանձնել է Արցախը
Կարո՞ղ ենք Ալիևի ռազմական ծրագրերի դեմն առնել, միանշանակ կարող ենք
Ռուսաստանը խփում է իր տնտեսությանը՝ արգելելով դոլարի և եվրոյի առք ու վաճառքը
Լոռու մարզպետը այցելել է Քարկոփ բնակավայր
Արթուր Մարտիրոսյանը Կիպրոսում անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին
Ինչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում
Հյուսիս-հարավի հայաստանյան հրամայականը. ժամանակ չկա
20:45
Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա
Իսրայելական հրետանին հարվածել է Լիբանանին՝ ի պատասխան այդ կողմից հրետակոծությունների
20:15
Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 22-ը

Ռուս-իրանական ռազմավարական հուշագիր. ռեգիոնալ խճանկարի շարժը

Ռուսական Գազպրոմն ու Իրանի ազգային գազային ընկերությունը ստորագրել են ռազմավարական հուշագիր, որը ենթադրում է ռուսական գազի խողովակաշարային մատակարարում Իրան:

Առավել դետալային, թե ինչ է նշանակում այդ ռազմավարական հուշագրի ստորագրումը, հայտնի չէ, սակայն գազային եւ ընդհանրապես էներգետիկ ոլորտում ռուս-իրանական գործակցության խորացման մասին կողմերը խոսում են 2022 թվականից: Ավելին, հայտնի է, որ ՌԴ նախագահ Պուտինի Իրան այցի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը մոտ 40 միլիարդ դոլարի ներդրում կիրականացնի Իրանի նավթագազային ոլորտում: Ռուս-իրանական ռազմավարական հուշագիրը նշանակու՞մ է արդյոք, որ օրակարգից աստիճանաբար դուրս է մղվում Թուրքիայում գազային հաբի գաղափարը, որի մասին ավելի քան մեկ տարի առաջ խոսում էին Անկարան ու Մոսկվան:

Իրանն ունի գազի սեփական բավականին մեծ պաշարներ, հետեւաբար ինչի՞ համար է պետք ռուսական գազի տեղափոխումը Իրան: Ըստ էության՝ Իրանից էլ այլ ուղղություններ տեղափոխելու համար: Այդպիսով, դա թերեւս ենթադրում է, որ գազային հաբի գաղափարը «տեղափոխվում» է Իրան: Հնարավոր է, որ Թեհրանը նաեւ այդ պայմանով է պատրաստ Ռուսաստանի հետ կնքել ռազմավարական գործակցության մեծ պայմանագիր, որը կողմերի հավաստիացմամբ պատրաստ էր ստորագրման, բայց դա հետաձգվեց Իրանի նախագահի ողբերգական մահվան հետեւանքով: Հատկանշական է, որ ռուս-իրանական ռազմավարական հուշագիրը կնքվում է Իրանի նախագահի արտահերթ ընտրության քվեարկությունից մի քանի օր առաջ:

Եթե Ռուսաստանը հրաժարվի Թուրքիայում գազային հաբի գաղափարից, ապա դա էապես կնվազեցնի ռուս-թուրքական երկխոսության բովանդակությունը, ինչը անշուշտ կարող է նշանակել նաեւ ազդեցություն այն միջավայրերի վրա, որոնց վրա տարածվում է այդ երկխոսությունը: Առաջիկա օրերին Աստանայում տեղի է ունենալու ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Օրերս, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց, որ Պուտինին նաեւ սպասում են Թուրքիայում: Այդ այցը չի կայանում արդեն ավելի քան մեկ տարի, ինչը նշանակում է, որ խնդիրը ոչ թե ժամանակն է, այլ բովանդակությունը: Եթե ռուս-թուրքական հարաբերության բովանդակության մի կարեւոր բաղադրիչ անցնում է դեպի ռուս-իրանական հարաբերություն, ապա սա կարող է ռեգիոնալ պատկերի փոփոխության էական ազդակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում