Sunday, 30 06 2024
Պուտինը պահանջել է վերսկսել հրթիռների արտադրությունը
Տեղի ունեցավ մեր 6-րդ հեծանվային զբոսանքը․ Փաշինյան
Լարս բաց է
Մոտ ապագայում շատ ավելի մեծ պատվիրակություն է գալու ԱՄՆ-ից. լուրջ քայլեր են արվում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Մենք պարզապես չենք հաղթում, մենք մտնում ենք Եվրոպա». վրացական ֆուտբոլային դիվանագիտությունը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
ՀՀ-ԱՄՆ առևտուրը քառապատկվել է. երկկողմ տնտեսական կապերը երբեք ավելի ամուր չեն եղել
09:45
Դանիայում անասնապահերին կհարկեն անասունի արտադրած ածխաթթու գազի համար
09:30
Volkswagen-ը 5 մլրդ կներդի ամերիկյան Rivian-ում
09:15
Disney-ը ռասայական խտրականության է ենթարկում սպիտակամորթ մարդկանց
Բայդե՞ն, թե՞ Թրամփ. Հայաստանը պետք է պատրաստվի
00:00
Բայդենը հայտարարել է, որ վստահորեն իրականացնում է իր աշխատանքը
23:46
Եգիպտոսն ավարտել է նոր կառավարության ձևավորումը
ԱԺ պատգամավորները չինացի գործընկերների հետ քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
23:30
Հնդկաստանը նոր սերնդի տիեզերական հրթիռ է մշակում մարդկանց լուսին տանելու համար
23:15
Աթենքի մերձակայքում անտառային հրդեհներ են բռնկվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Միրզոյանը Կոսովոյի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է՝ Մոսկվան հանձնել է Արցախը
Կարո՞ղ ենք Ալիևի ռազմական ծրագրերի դեմն առնել, միանշանակ կարող ենք
Ռուսաստանը խփում է իր տնտեսությանը՝ արգելելով դոլարի և եվրոյի առք ու վաճառքը
Լոռու մարզպետը այցելել է Քարկոփ բնակավայր
Արթուր Մարտիրոսյանը Կիպրոսում անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին
Ինչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում
Հյուսիս-հարավի հայաստանյան հրամայականը. ժամանակ չկա
20:45
Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա
Իսրայելական հրետանին հարվածել է Լիբանանին՝ ի պատասխան այդ կողմից հրետակոծությունների
20:15
Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 22-ը

Բարեկամական ա՞յց, թե՞ դիվանագիտական «հրետանային նախապատրաստություն»

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օ՛Բարայանի Բաքու այցին ընդառաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը մեկնել է Թբիլիսի: Ինչպես հասկացվում է մամուլի համար նրա հայտարարությունից, վրացի գործընկերոջ հետ բանակցություններում կարեւոր տեղ է հատկացվել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Ի՞նչ անհրաժեշտությամբ է Բայրամովը վրացի պաշտոնակցին ներկայացրել գործընթացը՝ պարզ չէ. Վրաստանի միջնորդության մասին խոսակցությունները մնացել են անցյալում, Թբիլիսին նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունների եւ միայն դրանից հետո պարզ կլինի՝ 3+3 ձեւաչափին կմիանա՞, թե՞ կշարունակի մնալ իր տեսակետին:

Նույն օրը Բաքվի քաղաքային նավահանգստում Ադրբեջանի Ռազմա-ծովային ուժերի հրամանատարությունը կազմակերպել է ՌԴ ՌԾՈՒ Կասպից տորմիղի «Վոլգադոնսկ» փոքր հրետանային եւ «Անատոլի Գուժվին» ռազմական հիդրոգրաֆիկ նավերի հանդիսավոր ընդունելություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «բարեկամական այցը կտեւի մինչեւ հունիսի 30-ը»: Այդ ընթացքում ռուսաստանցի ծովայինների համար նախատեսված է շրջագայություն Բաքվում, կկազմակերպվեն մարզական ընկերական մրցություններ:

Ադրբեջանի փորձագիտական հանրությունը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Բաքվի ծովախորշի պաշտպանությանը: Թեման ավելի հրատապ դարձավ, երբ Ռուսաստանը Կասպից նավատորմիղի ռազմահանգրվանն Աստրախանից տեղափոխեց հարավ՝ Դաղստանի Կասպիյսկ քաղաք: Ռուսաստանի ռազմանավերի Բաքվի ծովախորշ մուտքը տեղի է ունենում մի ժամանակ, երբ Ադրբեջանի նույնիսկ իշխանական շրջանակները չեն թաքցնում անհանգստությունը, որ Մոսկվան կարող է Ադրբեջանին եվրասիական անվտանգային համակարգին մասնակցություն պարտադրել:

Խնդիրը չափազանց զգայուն է: «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական Ակտով Ադրբեջանը Ռուսաստանին ճանաչում է օկուպանտ: Ֆորմալ առումով, իհարկե, խոսքը բոլշեւիկյան Ռուսաստանի մասին է, բայց դրանից ըստ էության ոչինչ չի փոխվում: Ադրբեջանական ընդդիմությունը, հանրությունն առհասարակ Մոսկվայի հետ հարաբերությունները հանդուրժում էր բացառապես ԼՂ խնդրի կարգավորման սպասելիքներով: Քառասունչորսօրյա պատերազմից հետո այդ զսպվածությունը տեղը զիջել է անհանդուրժողականությանը:

Ամենեւին էլ բացառված չէ, որ իշխանությունը շահագրգռված է հակառուսական քարոզչությամբ, բայց ԱՄՆ փոխպետքարտուղարի այցելության օրով ռուսաստանյան երկու ռազմանավերի Բաքվի ծովախորշ «բարեկամական» մուտքը, հավանաբար, Մոսկվայի կազմակերպած դիվանագիտական «հրետանային նախապատրստություն» է: Օ՛Բրայանը Բաքու է մեկնում հստակ նպատակադրվածությամբ՝ Ադրբեջանը պետք է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի:

Եթե դա տեղի ունենա, ապա Կովկասում պատերազմի եւ խաղաղության կառավարումն անցնում է Միացյալ Նահանգների «պարտավորության» տիրույթ, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Բաքվում «պատուհան է բացում» դեպի Կենտրոնական Ասիա, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը թոթափելու միտումներն ավելի քան ակնհայտ են:

Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարարը խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ է անվանել Հայաստանի սահմանադրությունը: Բնականաբար, Օ՛Բրայանի հետ բանակցություններում նույնը կրկնելու է Ալիեւը՝ հավելելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը: Բաքվում, սակայն, հասկանում են, որ այդ խնդիրները տեսանելի ապագայում չեն կարգավորվելու, իսկ ԱՄՆ-ը հետամուտ է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրն ստորագրվի COP 29-ից առաջ: Բայդենի վարչակազմի համար դա նաեւ նախագահական մրցապայքարի կռվան է: Բաքվի ծովախորշ ռուսաստանյան երկու ռազմանավերի մուտքն ի՞նչ ազդեցություն կունենա Օ՛Բրայան-Ալիեւ բանակցություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում