![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/70-688.jpg)
Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և գործող նախագահ Ջո Բայդենի բանավեճը։ Բանավեճը կազմակերպել էր CNN-ը։ Բանավեճի հիմնական թեմաներն են եղել հղիության արհեստական կասեցումը, ներգաղթը, տնտեսությունը, ինֆլյացիան և այլն։
Ամերիկյան լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել Բայդենի առողջական վիճակի, թույլ ակտիվության, մոռացկոտության ու լեզվի խնդիրների հետ։ Ըստ նրանց, դեմոկրատները դեռ 5 ամիս ունեն այլ թեկնածու ընտրելու, որպեսզի չպարտվեն ընտրություններում։