Sunday, 30 06 2024
22:15
Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հուլիսի 1-ին
21:45
Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Գազայի հատվածի հիվանդանոցները կդադարեցնեն աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Սա Մայենդորֆն է, այստեղ ԼՂ կարգավորում չկա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին
Ռուսաստանում մեկ օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել․ Լևոն Ազիզյան
20:15
Ֆրանսիայի արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59.39%
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը
19:30
Հնդկական ռազմական տանկը խորտակվել է գետն անցնելիս. զոհվել է 5 զինվոր
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ
Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա նոր հարձակումների մասին
Փեզեշքիան-նամե
17:50
Հռոմի Պապն աղոթում է աշխարհում ռազմագերիներին ազատ արձակելու համար
Մտահոգվելու առիթ բացարձակ չունենք. Ֆրանսիան անկախ ընտրությունների ելքից կաջակցի Հայաստանին
Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը
Բավական թեժ մթնոլորտ է. Իրանը չի հանդուրժի Իսրայելի լայնամասշտաբ հարձակումը Հըզբոլլահի դեմ
Բատկան մինչեւ երրորդ աքլորականչ կդավաճանի՞
16:45
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Եվրախորհրդարանում նոր խմբակցություն ստեղծելու մասին
ՃՏՊ Աստղաձոր գյուղում. կա տուժած
16:15
Հնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվոր է զոհվել
Գազայի հատվածի հիվանդանոցները վառելիքի պակասի պատճառով 48 ժամից կդադարեն աշխատել
15:45
Ֆրանսիայի արտահերթ ընտրություններին ռեկորդային թվով ընտրողներ են մասնակցում
Բերդավանցի Էրիկ Հախվերդյանը նպատակ ունի Հայաստանում զարգացնել էկոհամակարգերի վրա գործող գյուղատնտեսությունը
Վանանդ գյուղում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և ծանոթացել վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներին:

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին:

Բագրատ Ենգիբարյանը և Արամ Սալաթյանը «ինժեներական քաղաքում» կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահին են ներկայացրել ներկայումս տարվող ընթացիկ աշխատանքները, առաջիկա նախագծերն ու ընթացիկ խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են բարձր տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ինչպես տեղային, այնպես էլ համապետական նշանակության ոլորտներում և ուղղություններում:

Քննարկվել են բարձրտեխնոլոգիական և հարակից ոլորտներում հայաստանյան ներուժի լիարժեք իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և միջոցառումների կյանքի կոչման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև «ՋիԷնՍի-Ալֆա» (OVIO) հեռահաղորդակցական կազմակերպության կողմից սույն թվականի մայիսին գործարկված Հայաստանում ամենահզոր տվյալների մշակման կենտրոն:

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կենտրոնում և ծանոթացել վերջինիս հնարավորություններին։

Տվյալների կենտրոնը կառուցված է միջազգային հեղինակավոր TIER III ստանդարտին համապատասխան, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։

Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում