Monday, 01 07 2024
00:00
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Հուլիսի 1-ին հավաք կանցկացվի Սուրբ Աննա եկեղեցու բակում
23:30
Ֆրանսիայում գազի գինը հուլիսի 1-ից կբարձրանա 11,7%-ով
23:15
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին
23:00
Մակրոնը կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել
Իրանական ընտրությունները վերածվեցին հանրաքվեի, հավնական է՝ հաղթի Փեզեշքիանը
Մեծ է հավանականությունը, որ Երևանի և Բաքվի միջև շրջանակային համաձայնագիր կկնքվի
22:15
Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հուլիսի 1-ին
21:45
Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Գազայի հատվածի հիվանդանոցները կդադարեցնեն աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Սա Մայենդորֆն է, այստեղ ԼՂ կարգավորում չկա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին
Ռուսաստանում մեկ օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել․ Լևոն Ազիզյան
20:15
Ֆրանսիայի արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59.39%
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը
19:30
Հնդկական ռազմական տանկը խորտակվել է գետն անցնելիս. զոհվել է 5 զինվոր
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ
Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա նոր հարձակումների մասին
Փեզեշքիան-նամե
17:50
Հռոմի Պապն աղոթում է աշխարհում ռազմագերիներին ազատ արձակելու համար
Մտահոգվելու առիթ բացարձակ չունենք. Ֆրանսիան անկախ ընտրությունների ելքից կաջակցի Հայաստանին
Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը
Բավական թեժ մթնոլորտ է. Իրանը չի հանդուրժի Իսրայելի լայնամասշտաբ հարձակումը Հըզբոլլահի դեմ
Բատկան մինչեւ երրորդ աքլորականչ կդավաճանի՞

Վաշինգտոնն Ալիեւին առաջարկում է հեռանալ Մոսկվայից

Բաքվում ավարտվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի բանակցությունները: Այդ առթիվ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվությունից կարելի է առանձնացնել երեք էական հանգամանք: Բանակցություններն սկսվել են «խաղաղության եւ ռազմավարական համագործակցության փոխադարձ պարտավորվածության» «վերահաստատումից: Ասվածը նշանակում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի եւ ձեւափի մասին անցյալ տարեվերջին Վաշինգտոնի հնչեցրած տեսակետը մնում է ուժի մեջ. Ամեն ինչ կախված է «խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության հաստատման» Ադրբեջանի պատրաստակամությունից:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիեւը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ վերջին հեռախոսազրույցն «արդյունավետ» է գնահատել, ինչի կապակցությամբ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը «գոհունակություն է հայտնել»: Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի հիմնական թեման հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի «անհապաղ» ստորագրման անհրաժեշտությունն էր: Բաքու մեկնելուց առաջ Օ՛Բրայանը Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի ենթահանձնաժողովի անդամներին ասել է, որ Ալիեւին նույն ուղերձն է փոխանցելու: Օ՛Բրայանը եւ Ալիեւը քննարկել են նաեւ «միջին միջանցքի» հարցը:

Այստեղ արդեն գաղտնիք չկա: Վաշինգտոնը ձեւակերպել է, որ Կենտրոնական Ասիա-Եվրամիություն հաղորդակցության համար նախընտրելի է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին, որ ավելի մեծ թողունակություն կունենա: Խնդիրն, իհարկե, միայն ապրանքաշրջանառության ծավալը կամ ինքնարժեքը չէ: Վաշինգտոնի նախընտրած երթուղին, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է Թուրքիայի հետ: Դա նախընտրելի է նաեւ Ադրբեջանի համար: Խնդիրն այն է, թե Հայաստանի տարածքում ի՞նչ կարգավորումներ են գործելու:

Ալիեւ-Օ՛Բրայան բանակցությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության երրորդ ուշագրավը վերաբերում է COP29-ի կազմակերպմանը «Միացյալ Նահանգների սպասվող աջակցությանը»: Ըստ երեւույթի, Բաքուն այդ միջոցառման ներկայացուցչականության հարցում դժվարություններ է բա֭խվում: Վաշինգտոնը կարող է բարձր մակարդակ ապահովել, եթե Ալիեւն ընդունի տարածաշրջանում խաղաղության, համագործակցության և հաղորդակցության լոգիստիկայի ամերիկյան առաջարկությունների փաթեթը:

Ալիեւը պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցն «արդյունավետ» է անվանել: Բայց եթե տարածաշրջանային կարգավորման վաշինգտոնյան «փաթեթը» դիվանագիտական նրբասացություններից վերացարկենք, ապա չոր արդյունքում կմնա մեկ նախադասություն: «Բաքուն պետք է հեռանա Մոսկվայից, մաս չկազմի Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերին»: Իսկ Ալիեւը «պիոներական երդմամբ» խոստացել է, որ Եվրոպա չի գնա, կմնա Ասիայում:

Հուլիսի 4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպությունը գագաթաժողով է գումարում: Ավելորդ չէ եւս մեկ անգամ հարցադրում անել՝ «Ալիեւը Ղազախստանի մայրաքաղաք կհրավիրվի՞, եթե հրավիրվի՝ կմեկնի՞: Մեկնել ԱՍտանա, մասնակցել եվրասիական անվտանգության եւ տնտեսական ու կոմունիկացիոն ինտեգրման նախագծերի քննարկմանը, կնշանակի չեղարկել ԱՄՆ պետքարտուղարի հետ «արդյունավետ» հեռախոսազրուցի պայմանավորվածությունները եւ մնալ մոսկվայակենտրոն համակարգում։

Ալիեւն, իհարկե, ՇՀԿ գագաթաժողովին «բացակա ներկայության» տարբերակներ ունի: Եւ, ամենայն հավանականությամբ, ընտրելու է տարբերակ, որ թույլ կտա COP29-ին ընդառաջ Վաշինգտոնի հետ հարաբերությունները պահել առկախ՝ մինչեւ հայտնի կդառնան ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Բայց Վաշինգտոնի աշխարհաքաղաքական նախագիծն իրավիճակային է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում