Monday, 01 07 2024
00:00
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Հուլիսի 1-ին հավաք կանցկացվի Սուրբ Աննա եկեղեցու բակում
23:30
Ֆրանսիայում գազի գինը հուլիսի 1-ից կբարձրանա 11,7%-ով
23:15
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին
23:00
Մակրոնը կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել
Իրանական ընտրությունները վերածվեցին հանրաքվեի, հավնական է՝ հաղթի Փեզեշքիանը
Մեծ է հավանականությունը, որ Երևանի և Բաքվի միջև շրջանակային համաձայնագիր կկնքվի
22:15
Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հուլիսի 1-ին
21:45
Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Գազայի հատվածի հիվանդանոցները կդադարեցնեն աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Սա Մայենդորֆն է, այստեղ ԼՂ կարգավորում չկա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին
Ռուսաստանում մեկ օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել․ Լևոն Ազիզյան
20:15
Ֆրանսիայի արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59.39%
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը
19:30
Հնդկական ռազմական տանկը խորտակվել է գետն անցնելիս. զոհվել է 5 զինվոր
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ
Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա նոր հարձակումների մասին
Փեզեշքիան-նամե
17:50
Հռոմի Պապն աղոթում է աշխարհում ռազմագերիներին ազատ արձակելու համար
Մտահոգվելու առիթ բացարձակ չունենք. Ֆրանսիան անկախ ընտրությունների ելքից կաջակցի Հայաստանին
Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը
Բավական թեժ մթնոլորտ է. Իրանը չի հանդուրժի Իսրայելի լայնամասշտաբ հարձակումը Հըզբոլլահի դեմ
Բատկան մինչեւ երրորդ աքլորականչ կդավաճանի՞

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 28-ին առցանց ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը ներկայացրել է հուլիսի 1-ին մեկնարկող՝ ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության գերակայությունները՝ շեշտելով ՀՀ հանձնառությունն աջակցելու ՍԾՏՀԿ շրջանակում կառուցողական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Նախ և առաջ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ալբանիայի Հանրապետության կառավարությանը՝ նախագահության ընթացքում կազմակերպությունն առաջնորդելու, ինչպես նաև ՍԾՏՀ շրջանակներում երկխոսության ու համագործակցության առաջմղմանն ուղղված ջանքերի համար: Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում նաև Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին և ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության անձնակազմին՝ կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն ուղղված աշխատանքի և անդամ երկրներին տրամադրված աջակցության համար:

Հավատացած եմ, որ ՍԾՏՀ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրականացումը, մասնավորապես՝ ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման խթանումն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար:

Քանի որ Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը, ես կցանկանայի վերահաստատել մեր հանձնառությունը՝ աջակցելու կառուցողական երկխոսությանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված լավագույն փորձի փոխանակմանը՝ կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

Կցանկանայի նաև ընդգծել ՍԾՏՀ-ի բոլոր ոլորտներում նախագծերի վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես նշված է «ՍԾՏՀ տնտեսական օրակարգում»: Հայաստանը կշարունակի աջակցել ՍԾՏՀ մանդատի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ Ծրագրերի զարգացման հիմնադրամի միջոցով:

Կարևոր է նշել նաև, որ Հայաստանի նախագահությունը հանդես կգա ՍԾՏՀ կազմակերպության և դրա հարակից մարմինների միջև ավելի ամուր համագործակցության և համակարգման օգտին՝ նպատակ ունենալով բարելավել դրանց համաժամացումը, փոխլրացումը և գործունեության ընդհանուր ներդաշնակեցումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ 30 տոկոսով, իսկ պետական ​​բյուջեի եկամուտները՝ ավելի քան 91 տոկոսով: Բացի այդ, ստեղծվել է մոտ 200,000 նոր աշխատատեղ՝ արձանագրելով աշխատատեղերի ընդհանուր թվի շուրջ 37 տոկոս աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է: Առկա է ՍԾՏՀ անդամ մի քանի երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության զգալի աճ։ յգւգբ

Տնտեսական աճի վերաբերյալ այս տպավորիչ և հուսադրող թվերի հետ մեկտեղ մենք ստիպված ենք նշել, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար աննախադեպ մարտահրավերները դեռևս առկա են և լրջորեն խաթարում են Սևծովյան տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման հասնելու գործում առաջընթացը:

Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից ավելի քան երեք տասնամյակ շրջափակման մեջ են՝ Հայաստանը լիովին գիտակցում է միջազգային իրավունքի վրա հիմնված՝ ներառական և հավասար տարածաշրջանային և միջսահմանային հաղորդակցության խթանման կարևորությունը:

Այս ընկալմամբ է, որ մեր երկիրը կառուցողականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և Ալմա-Աթայի 1991 թ. հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հիման վրա՝ հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ինչպես նաև առաջնորդվելով հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ համաձայնեցված 2023թ. մայիսին և հուլիսին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Հայաստանն անկեղծորեն հանձնառու է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունները և ստորագրել Համաձայնագիրը, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին փոխադարձելու այս կառուցողական մոտեցումը՝ զերծ մնալով արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելուց։

Հայաստանը նաև հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը։ Այս առումով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ներկայիս դրական ընթացքը պահպանելու և առաջ շարժվելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:

Ձերդ գերազանցություններ,

Լիովին հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, տարածաշրջանի ներուժի իրացմանը՝ ուղղված Արևելքի ու Արևմուտքի, Հարավի ու Հյուսիսի միջև առևտրային և տրանսպորտային կապերի առաջմղման միջոցով տնտեսական և մշակութային փոխանակումների խթանմանը, Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը տարածաշրջանի երկրների միջև՝ վերանորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական գծեր՝ այդպիսով բացելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար, և զգալիորեն ընդլայնելով մեր տարածաշրջանի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային ցանցերին: Համոզված ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է հսկայական օգուտներ բերել Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրներին։

Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը Կազմակերպության շրջանակներում՝ ուղղված նորարարական և կայուն զարգացմանը։

Վստահ ենք, որ ՍԾՏՀ կանոնադրության մեջ նախանշված սկզբունքներով առաջնորդվող տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել Սևծովյան տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, կայունության, բարգավաճման և բարեկեցության ամրապնդմանը։

Շնորհակալություն»:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում ընդունվել են մի շարք բանաձևեր և որոշումներ:

Նշվում է, որ ՍԾՏՀԿ անդամ պետությունները հաջողություն են մաղթել Հայաստանին՝ կառույցում գալիք նախագահության կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում