Monday, 01 07 2024
00:00
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Հուլիսի 1-ին հավաք կանցկացվի Սուրբ Աննա եկեղեցու բակում
23:30
Ֆրանսիայում գազի գինը հուլիսի 1-ից կբարձրանա 11,7%-ով
23:15
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին
23:00
Մակրոնը կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել
Իրանական ընտրությունները վերածվեցին հանրաքվեի, հավնական է՝ հաղթի Փեզեշքիանը
Մեծ է հավանականությունը, որ Երևանի և Բաքվի միջև շրջանակային համաձայնագիր կկնքվի
22:15
Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հուլիսի 1-ին
21:45
Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Գազայի հատվածի հիվանդանոցները կդադարեցնեն աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Սա Մայենդորֆն է, այստեղ ԼՂ կարգավորում չկա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին
Ռուսաստանում մեկ օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել․ Լևոն Ազիզյան
20:15
Ֆրանսիայի արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59.39%
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը
19:30
Հնդկական ռազմական տանկը խորտակվել է գետն անցնելիս. զոհվել է 5 զինվոր
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ
Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա նոր հարձակումների մասին
Փեզեշքիան-նամե
17:50
Հռոմի Պապն աղոթում է աշխարհում ռազմագերիներին ազատ արձակելու համար
Մտահոգվելու առիթ բացարձակ չունենք. Ֆրանսիան անկախ ընտրությունների ելքից կաջակցի Հայաստանին
Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը
Բավական թեժ մթնոլորտ է. Իրանը չի հանդուրժի Իսրայելի լայնամասշտաբ հարձակումը Հըզբոլլահի դեմ
Բատկան մինչեւ երրորդ աքլորականչ կդավաճանի՞

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

Երևանում hունիսի 27-ին անցկացվել է Հետաղետային կարիքների գնահատման համապարփակ դասընթաց, որին մասնակցել են շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 մասնակիցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության գործընկերներին և ամբողջ թիմին՝ սերտ համագործակցության համար, ինչի արդյունքում հաջողությամբ արդեն իսկ իրականացվել է Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատում։

Անդրադառնալով Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությանը՝ փոխնախարարը նշել է, որ այն նոր նշաձող է արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունության բարձրացման և աղետների ռիսկի նվազեցումից դեպի աղետների ռիսկի կառավարում անցման ճանապարհին:

Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով Արփինե Սարգսյանը նշել է, որ հասցեագրված խնդիրների մի մասն արդեն ստացել է համապատասխան լուծում, իսկ առկա խնդիրների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Ցանկացած դժվարին իրավիճակ պետք է ընկալենք որպես նոր հնարավորություն՝ դիտարկելու, վերագնահատելու մեր առկա հնարավորությունները և գնալու վերակառուցման ճանապարհով: Իրականում հենց այս փուլում ճիշտ պահն է հասկանալ՝ մեր գործընթացներն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն, իսկ եթե՝ ոչ, ապա ինչպիսի գործընթացներ պետք է իրականացնենք ավելի ինստիտուցիոնալ, ճիշտ դերաբաշխման ճանապարհով գնալու համար, այլ ոչ թե ինքնաբուխ միջամտություններ անելու կամ սեփական զգացողությունների հիման վրա իրավիճակը կառավարելու և հարթելու համար. սա է միակ ճանապարհը ունենալու կայուն պրակտիկա, կայուն զարգացում»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Ըստ աղբյուրի՝ վերապատրաստման դասընթացի անհրաժեշտությանն է անդրադարձել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ նշելով, որ այն կարևոր քայլ է աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացման ճանապարհին։

Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է. «Մենք ուրախ ենք տեսնել վերապատրաստման դասընթացին շահագրգիռ լայն շրջանակների նման ակտիվ մասնակցություն։ Այն մեծ ակնկալիքներ է ներշնչում. նման թիմով համատեղ աշխատանքը նշանակալի արդյունք կբերի հետաղետային կարիքների գնահատման գործընթացում»:

Նշվում է, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն իր խոսքում կարևորել է ինչպես աղետների վնասների և կարիքների գնահատման, այնպես էլ աղետների կանխարգելման և հնարավոր հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող ռազմավարությունը:

«Հետաղետային կարիքների գնահատման գործընթացը հնարավորություն կտա նախանշել հետագայում աշխատանքների ճիշտ կազմակերպման գործիքակազմեր, կատարելագործել համապատասխան կարողությունները ռազմավարական բուն նպատակներին հասնելու ուղղությամբ։ Դասընթացն այս առումով կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների մի մասն է: Այն լավ առիթ է մեր աշխատանքների արդյունքները քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարելավմանն ի նպաստ դարձնելու համար»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:

Հետաղետային կարիքների գնահատման գործընթացի մանրամասներին ու մինչաղետային ելակետային տվյալներին է անդրադարձել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ Կրունոսլավ Կատիչը՝ խոսելով աղետի հետևանքների, վնասի և կորուստների արժեքի որոշման, ինչպես նաև վերականգնման կարիքների և առաջնահերթությունների, վերականգնման ռազմավարության մշակման մասին։

Հետաղետային կարիքների գնահատման ոլորտներում գործնական աշխատանքների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել շահագրգիռ կառույցների մասնագետների կարողությունները հետաղետային կարիքների արդյունավետ գնահատում իրականացնելու ուղղությամբ, որոնք կարևոր գործիք են աղետների վերականգնման և դիմակայունության պլանավորման գործընթացում:

Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում