![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/70-717.jpg)
Google-ը Chrome բրաուզերի Android տարբերակում նոր գործառույթ է ավելացրել, որը թույլ կտա տեքստը ընթերցել վեբ էջերում։ Գործառույթը աստիճանաբար կտարածվի բոլոր օգտատերերի համար․ ներկայումս այն հասանելի է Chrome 125-ի կայուն տարբերակում:
Ձայնավորելու համար հարկավոր է սեղմել բրաուզերի վերին աջ անկյունում գտնվող երեք կետով կոճակը և ընտրել «Լսել այս էջը» գործառույթը: Դրանից հետո էջի ներքևում կհայտնվի էջի անունով մինի նվագարկիչ, ինչպես նաև առաջընթացի ցուցիչ, նվագարկում, դադար և անջատման կոճակներ:
Հնարավոր է փոխել նվագարկման արագությունը 0,5x-ից մինչև 4x, ինչպես նաև 10 վայրկյան արագ առաջ կամ ետ տալ: Կարելի է նաև ակտիվացնել էջի ավտոմատ ոլորման և տեքստի ընդգծման ընտրանքները․ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է այլ ձայն ընտրելու ֆունկցիա: