![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/60-981.jpg)
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։
Վթարին փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը վարորդն է եղել, իսկ պարեկային ծառայությունը ունի նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, ինչը պարզվում է։