![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/60-987.jpg)
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 28-ին, ժամը 21։51-ին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Երաժշտական փողոցում այրվում է երկու տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հետնամասում գտնվող անասնագոմի և հացատան տանիքում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։59-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտ 3 խմ կուտակած վառելափայտ։