![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/60-995.jpg)
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ:
Հայկական մուֆլոն (լատ.՝ Ovis orientalis gmelini)։
Գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։
Տեսանյութի հեղինակ՝ Հարութ Աղաթելյան։