![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/Untitled-1-731.jpg)
Իսրայելցի զինվորականները արձանագրել են երկու հակատանկային հրթիռների արձակումը Լիբանանից դեպի հրեական պետության հյուսիսային շրջանները, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ արկերն ընկել են Միսգավ-Ամ սահմանամերձ բնակավայրի տարածքում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի՝ հրետանին հարվածներ է հասցրել կրակի օջախներին։