Monday, 01 07 2024
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
Մակրոնի պարտության «դառը պտուղներից» մե՞զ էլ է բաժին հասնելու
37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից հափշտակություն է կատարել
Պահեստազորում հաշվառված անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց
Էթնիկ ազերին հաղթում է. իրանական ընտրությունների գլխավոր ինտրիգը
Արման Սահակյանն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ
Իշխանությունը «ձեռքերը լվանո՞ւմ» է հանրաքվեից
Հայաստանը կանգնած է հերթական «սեպտեմբերի 3»-ի վտանգի առջև
«Անվտանգություն» և/կամ «պետություն/պետականություն». հակադի՞ր, թե՞ փոխլրացնող հասկացություններ
ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Թուրքիան գրոհու՞մ է Իրանի դիրքերը
Առանց հայ-թուրքական կարգավորման՝ Կովկասում խաղաղություն չի լինի
Ամենամեծ վախն այն է, որ ծայրահեղ աջերը կարողանան դաշինք կնքել ավանդական աջերի՝ հանրապետականների հետ
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը
Արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ
ՊՊԾ-ն որպես պետության անվտանգությունն ապահովող ծառայություն՝ պետք է շարունակաբար զարգանա. Փաշինյան
Գյումրեցին՝ պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով
Ալիեւի պայմանն ու առաջարկը Հայաստանին. քայլ դեպի Վաշինգտո՞ն
Վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը մահացել է
ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի
20:30
Աթենքի արվարձանում 200 հեկտար անտառ է այրվել
ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում
20:10
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

Հյուսիս-հարավի հայաստանյան հրամայականը. ժամանակ չկա

Անցնող շաբաթ Հայաստանի կառավարությունը հաստատեց Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հետ վարկային համաձայնագիրը, որն ուղղվելու է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային նախագծի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը: Դա ճանապարհի կառուցման թերեւս ամենաբարդ հատվածն է ռելիեֆի տեսանկյունից:: Ընդհանրապես, Սյունիքի եւ Վայոց ձորի հատվածները այդ տեսանկյունից ամենից բարդն են անգամ անզեն աչքով: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության,նախատեսվում է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունն ավարտել 2032 թվականին: Հայաստանն ունի՞ այդքան ժամանակ:

Մյուս կողմից իհարկե հարց է առաջանում, թե Հայաստանն ունի՞ ճանապարհաշինարարական այնքան ռեսուրս, որ այդ ռազմավարական նշանակության ծրագիրն իրականացնի ավելի արագ ժամանակահատվածում: Մի կողմից ժամանակը այդքան էլ մեծ չէ՝ 8 տարի, մյուս կողմից, հաշվի առնելով առկա փորձն ու նախադեպերը, եթե օրինակ Սիսիան-Տաթեւ ավտոճանապարհն է Հայաստանը կառուցում ավելի քան երեք տարի, ընդ որում մեղմ ասած խնդրահարույց որակով, այն էլ բոլորովին ուրիշ ստանդարտների ճանապարհ, ի տարբերություն միջազգային բարձր ստանդարտ պահանջող Հյուսիս-Հարավի, ապա կարելի է պատկերացնել, թե իրականում քանի տարի կպակահնջվի Հյուսիս-Հարավի համար՝ եթե սահմանված պաշտոնական ժամկետը 8 տարի է:

Հյուսիս-հարավ ծրագիրը արդեն իսկ պետք է լիներ ավարտված, եթե դրա իրականացման ուղղությամբ աշխատանքը բարեխիղճ լիներ ամենասկզբից: Սակայն, «բարեխիղճ» էր միայն այդ ծրագրի նկատմամբ կոռուպցիոն հետաքրքրությունը, որ կար Հայաստանի նախկին կառավարող համակարգում: 2018-ից հետո, հարուցվեցին քրգործեր, սակայն դա էլ իր հերթին հարվածեց ճանապարհի շինարարության տեմպին եւ նոր կառավարությունը ի վիճակի չեղավ ծրագրի արդյունավետության խնդիրը զուգորդել շինարարությանը մեծ տեմպ հաղորդելու խնդրի հետ:

Հնարավոր է բերել բազմաթիվ պատճառներ, բայց կա երկու հանգամանք՝ կա փաստ, որ ճանապարհի շինարարությունը շարունակում է ընթանալ շատ դանդաղ, եւ կա աներկբա հանգամանք՝ որ Հայաստանի համար դա ռազմավարական անհրաժեշտության ծրագիր է, որն ըստ էության ունի այցեքարտային նշանակություն: Հայաստանը չի կարող հավակնել միջազգային լոգիստիկ վերաձեւումներում լուրջ խաղացող, լուրջ գործընկեր լինելու, եթե երկրում չկան միջազգային մակարդակի ենթակառուցվածքներ կամ դրանց շինարարության արդյունավետ ծրագրեր: Հետեւաբար, Հյուսիս-հարավին թերեւս պետք է մոտենալ համազգային ծրագրի տրամաբանությամբ եւ նկատելիորեն բազմապատկել դրան ուղղվող ռեսուրսներն ու ջանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում