Monday, 01 07 2024
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
Մակրոնի պարտության «դառը պտուղներից» մե՞զ էլ է բաժին հասնելու
37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից հափշտակություն է կատարել
Պահեստազորում հաշվառված անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց
Էթնիկ ազերին հաղթում է. իրանական ընտրությունների գլխավոր ինտրիգը
Արման Սահակյանն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ
Իշխանությունը «ձեռքերը լվանո՞ւմ» է հանրաքվեից
Հայաստանը կանգնած է հերթական «սեպտեմբերի 3»-ի վտանգի առջև
«Անվտանգություն» և/կամ «պետություն/պետականություն». հակադի՞ր, թե՞ փոխլրացնող հասկացություններ
ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Թուրքիան գրոհու՞մ է Իրանի դիրքերը
Առանց հայ-թուրքական կարգավորման՝ Կովկասում խաղաղություն չի լինի
Ամենամեծ վախն այն է, որ ծայրահեղ աջերը կարողանան դաշինք կնքել ավանդական աջերի՝ հանրապետականների հետ
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը
Արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ
ՊՊԾ-ն որպես պետության անվտանգությունն ապահովող ծառայություն՝ պետք է շարունակաբար զարգանա. Փաշինյան
Գյումրեցին՝ պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով
Ալիեւի պայմանն ու առաջարկը Հայաստանին. քայլ դեպի Վաշինգտո՞ն
Վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը մահացել է
ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի
20:30
Աթենքի արվարձանում 200 հեկտար անտառ է այրվել
ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում
20:10
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին

Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ գործադիր տնօրեն պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանի և առաջնորդությամբ կենտրոնի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին առողջապահության ոլորտում իրենց ազգաշահ և աստվածահաճո առաքելության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջիններս իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնում են ի խնդիր բուժման կարիք ունեցող անձանց ապաքինման:

Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ճանապարհին մշտապես կարևորել է անձի ֆիզիկական առողջությունը՝ իբրև պայման աստվածաշնորհ կյանքը լիարժեքորեն ապրելու և բարի գործերով առավել արժևորելու։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը, նկատեց, որ կենտրոնը լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հաստատություն, կոչված է առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով իր անսակարկ ծառայությունը մատուցելու ազգի զավակներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում