Tuesday, 02 07 2024
Երևանի, Արարատի ու Շիրակի մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
Ալիեւը պատերա՞զմ է անոնսավորում
Ինչու նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում. «Հրապարակ»
Փեզեշքիանը «ավելի մեծ բախտի տեր է». էլիտան կարծես հակված է երկխոսելու Արևմուտքի հետ
Սպասվում են տեղումներ
Զինված հեղաշրջման մասին գործ կա՞ հարուցված. պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում
Կվերանայվի ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը. Նախագիծ. «Փաստ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Մենք ոչ միայն մտահոգություն ենք հայտնել Վրաստանին, այլև քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգությունները լուծելու համար
Հանդիպում հայ-թուրքական սահմանի՞ն, թե՞ դիրքային խաղ
07:45
Ֆրանսիայում ծայրահեղ աջերի հաղթանակը հուզեց բոլորին. Անալենա Բերբոկ
Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ. «Իրավունք»
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
Մակրոնի պարտության «դառը պտուղներից» մե՞զ էլ է բաժին հասնելու
37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից հափշտակություն է կատարել
Պահեստազորում հաշվառված անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց
Էթնիկ ազերին հաղթում է. իրանական ընտրությունների գլխավոր ինտրիգը
Արման Սահակյանն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ
Իշխանությունը «ձեռքերը լվանո՞ւմ» է հանրաքվեից
Հայաստանը կանգնած է հերթական «սեպտեմբերի 3»-ի վտանգի առջև
«Անվտանգություն» և/կամ «պետություն/պետականություն». հակադի՞ր, թե՞ փոխլրացնող հասկացություններ
ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Թուրքիան գրոհու՞մ է Իրանի դիրքերը
Առանց հայ-թուրքական կարգավորման՝ Կովկասում խաղաղություն չի լինի
Ամենամեծ վախն այն է, որ ծայրահեղ աջերը կարողանան դաշինք կնքել ավանդական աջերի՝ հանրապետականների հետ
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը
Արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ
ՊՊԾ-ն որպես պետության անվտանգությունն ապահովող ծառայություն՝ պետք է շարունակաբար զարգանա. Փաշինյան

Բայդե՞ն, թե՞ Թրամփ. Հայաստանը պետք է պատրաստվի

Միջազգային մեդիա-փորձագիտական միջավայրը շարունակում է աշխուժորեն քննարկել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական հեռուստաբանավեճը, որ տեղի ունեցավ հունիսի 28-ին Ատլանտայում: Գործնականում կա ընդհանուր գերակա կարծիք, որ Բայդենը պարտվեց բանավեճը: Դրա մասին է խոսում նաեւ ամերիկյան հեղինակավոր CNN-ի հարցում ամերիկացիների շրջանում, որոնց միայն 30 տոկոսն է համարել, որ բանավեճն ավարտվել է հօգուտ Բայդենի: Մոտ 70 տոկոսի կարծիքով հաղթել է Թրամփը:

Ինչպես հայտնի է, նրանց միչեւ նախատեսվում է եւս երկու բանավեճ: Տեղի կունենան դրանք, թե ոչ, պարզ չէ: Իհարկե պարզ չէ նաեւ, թե ընդհանրապես ինչ հարաբերակցությամբ կընթանա նախընտրական պայքարը, քանի որ դրա արդյունքները բնականաբար կանխորոշում են ոչ միայն հեռուստաբանավեճերը՝ որքան էլ դրանք բնականաբար ամենաազդեցիկ գործոններից մեկն են: ԱՄՆ նախագահ Բայդենի նախընտրական թիմը հայտարարել է, որ նա դուրս չի գա ընտրարշավից, թեեւ նույնիսկ դեմոկրատական կուսակցության շրջանակներում ծավալվել են խոսակցություններ, որ գուցե պետք է փոխել նրան եւ ունենալ այլ թեկնածու:

Ինչ ջուր կքաշի ԱՄՆ նախաընտրական այս խմորը, բարդ է ասել, սակայն անկասկած է մի բան, որ Նահանգները թերեւս «ապրելու» է ամենաբարդ նախընտրական գործընթացներից մեկը, եթե ոչ՝ բարդագույնը, ինչը պայմանավորված է մի շարք թե ներամերիկյան, թե նաեւ միջազգային իրողություններով: Այն, որ աշխարհը համակ ուշադրությամբ է հետեւում այդ ամենին, միանգամայն հասկանալի է՝ խոսքը թիվ մեկ գերտերության նախագահի ընտրության մասին է, որն իհարկե ավելի շուտ ազդեցություն է ունենալու ԱՄՆ քաղաքականության ու վարքագծի վրա առավելապես տակտիկական բնույթով, բայց ԱՄՆ միջազգային դերակատարման մասշտաբն այնպիսին է, որ նրա վարքագծի տակտիկական փոփոխությունները երկրների մի հսկա թվի համար կարող են ունենալ ռազմավարական ազդեցություն: Գուցե ավելորդ է ասել, որ այդպիսին է նաեւ Հայաստանը, եւ մեծ հաշվով՝ այդպիսի ռեգիոն է Կովկասը ամբողջությամբ:

Հետեւաբար, ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը ռեգիոնի համար էլ ունի էական նշանակություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն համակ ուշադրությամբ պետք է հետեւի դրա ընթացքին, այլ նաեւ պետք է պատրաստ լինի դրա ցանկացած արդյունքի: Հայաստանում շատ է բավականին մակերեսային տիրույթում քննարկվում, որ Բայդենի հաղթանակը ձեռնտու է, Թրամփինը՝ ոչ: Այս դիտարկումները բավականին մակերեսային են եւ վկայում են, որ մեզանում Միացյալ Նահանգներ պետություն-համակարգը մեղմ ասած այդքան էլ ճանաչված եւ հաասկացված չէ:

Բայց, անգամ, անկախ այդ հանգամանքից, եթե նույնիսկ մնանք գնահատման այդ պարզունակ տիրույթում, ապա կա մի աներկբա հանգամանք՝ մենք չունենք նախագահի ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորություն, հետեւաբար, մենք մեր ամբողջ ներուժով պետք է փորձենք ձեւավորել այս կամ այն արդյունքի առնչվող սցենարային հնարավորությունների առավելագույն դաշտ, որովհետեւ, եթե օրինակ ընտրությանը հաղթում է Թրամփը, մենք չենք կարող նստել ու դժգոհել բախտից, այլ պարտավոր ենք ունենալ Թրամփի վարչակազմի հետ առավելագույն արդյունավետությամբ աշխատանքի սցենարներ եւ խողովակներ: Դրանց ուղղությամբ աշխատանքը պետք է լինի արդեն այսօր, որովհետեւ վաղը կարող է լինել ուշ, քանի որ էական քաղաքական իրադարձությունները աշխարհում զարգանում են ամենօրյա ռեժիմով: Այստեղ է Հայաստանի անելիքը, այլ ոչ թե որոշելը, թե ում հաղթանակն է մեզ ձեռնտու, երբ մենք ոչ մի լծակ չունենք այդ հաղթանակը կանխորոշող գործընթացի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում