Tuesday, 02 07 2024
ՆԳՆ-ն մասնակցում է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերին
13:10
ԱՄՆ գերագույն դատարանը մասնակի իմունիտետ է տվել Թրամփին
Չենք կարող կոռուպցիան չհաղթահարած Եվրոպա գնալ. հանրաքվեն կամակորության հարց չէ՝ պետք է քննարկել
«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում չկան հայեր»․ Freedom House
Խռովության շատ ավելի հզոր ալիք է գալու. հանրաքվեն նաև ներքին անվտանգության միջոցառում է
«Տելեգրամ»-ով 28 մլն դրամի թմրամիջոցներ է իրացրել և գումարը փոխանցել կրիպտոարժութային դրամապանակներին
Ֆրանսահայերին ձեռնտու չէ Լը Պենի հաղթանակը. պետք է աջակցել նրա մրցակիցներին
12:15
Նավթի գներն աճել են – 01/07/24
Ալիեւը բացում է Պանդորայի արկղը. Ստեփանակերտը պետք է խոսի
Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված
Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը
Բախվել են «BMW»–ն և «Toyota»–ն․ կան տուժածներ
Իրանը կաջակցի Հզբոլլահին Իսրայելի ներխուժման դեպքում
Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
10:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին
Երևանի, Արարատի ու Շիրակի մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
Ալիեւը պատերա՞զմ է անոնսավորում
Ինչու նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում. «Հրապարակ»
Փեզեշքիանը «ավելի մեծ բախտի տեր է». էլիտան կարծես հակված է երկխոսելու Արևմուտքի հետ
Սպասվում են տեղումներ
Զինված հեղաշրջման մասին գործ կա՞ հարուցված. պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում
Կվերանայվի ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը. Նախագիծ. «Փաստ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Մենք ոչ միայն մտահոգություն ենք հայտնել Վրաստանին, այլև քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգությունները լուծելու համար
Հանդիպում հայ-թուրքական սահմանի՞ն, թե՞ դիրքային խաղ
07:45
Ֆրանսիայում ծայրահեղ աջերի հաղթանակը հուզեց բոլորին. Անալենա Բերբոկ
Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ. «Իրավունք»
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
Մակրոնի պարտության «դառը պտուղներից» մե՞զ էլ է բաժին հասնելու

Ալիեւը մատնում է վախը

Բաքվի իշխանական կայքը «հղում անելով ռուսաստանյան Кремлевская табакерка» վերացնում է «Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած» թելեգրամ-ալիքին, գրում է, որ Վլադիմիր Պուտինը ծանր խոսակցություն է ունեցել Արտաքին հետախուզության խառայության տնօրեն Նարիշկինի հետ եւ նրանց մեղադրել Կովկասի ուղղությամբ խնդիրները տապալելու մեջ: Ըստ «հավաստի աղբյուրի», առիթը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունն է: Պուտինն ասել է, որ Հայաստանը նույն սեղանի շուրջ նստում է Ռուսաստանի թշնամիների հետ, փաստացի մեր թշնամին է, բայց Ադրբեջանի վերաբերյալ բառ չի խոսել, – գրում է ալիեւյան քարոզչամիջոցը:

Ամենայն հավանականությամբ, ասվածը պետք է հասկանալ հակառակ իմաստով: Անցյալ նոյեմբերին Բաքու են այցելել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը եւ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը, կողմերը համագործակցության, ռազմավարական նշանակության տեղեկատվության փոխանակման, կիբերհարձակումներից համատեղ պաշտպանության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել: Այսքանը՝ հրապարակային մասով, իսկ թե գաղտնիության ռեժիմում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ թվում եւ Հայաստանին վերաբերող, մնում է ենթադրել:

Անկասկած է, որ Ադրբեջանի նկատմամբ Կրեմլի քաղաքականությունը կառուցվել է նաեւ կամ առաջին հերթին հատուկ ծառայությունների ներկայացրած վերլուծությունների հիմքով, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին թույլ են տվել Պուտինի անունից մայիսի 16-ին Բաքվում հայտարարել, որ ՀԱՊԿ-ում Կովկասի անվտանգության համար հանգիստ են, քանի որ իրավիճակը վերահսկում է Ալիեւը:

Մեկուկես ամիս հետո Ալիեւն ընդունել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օ՛Բրայանին եւ համաձայնություն տվել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին արտգործնախարար Բայրամովը ներկա գտնվի: Ալիեւը բավական կոշտ դիմադրում է Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու առաջարկին, ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ քննարկում Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրամիության լոգիստիկայի, էներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:

Այդ նախագծումները արմատապես հակասում են Ռուսաստանի շահերին: Բաքուն բաց տեքստով մերժում է ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարը, շեշտադրում «թուրքական աշխարհի միասնականությունը», Վերջին շրջանում Ադրբեջանը ռազմավարական համագործակցության երկկողմ պայմանագրեր է ստորագրել Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Կիրգիզիայի հետ: Իսկ Սերբիայի նախագահի բացահայտումը, որ Ադրբեջանին վաճառված սպառազինությունները կարող են հայտնվել Ուկրաինայում, կարծես, ամփոփում է Ալիեւի քաղաքական երկդիմի կերպարը:

Ըստ երեւույթի, Ալիեւը տեղեկացված է, որ Մոսկվայում քննարկում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարցը: Պատահական չէ, որ Բաքվի լրատվամիջոցը «լեգենդ է հյուսում» Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի շուրջ: Վերջինս, Ալիեւի մտերիմ ընկերն է, ռուսաստանյան աղբյուրները դեռեւս քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում են բացահայտել այդ կապերը:

Վերջերս, պաշտոնանկ է արվել Ռուսաստանի ԱԴԾ (Արշաւակած Պետ Գեներալ-Գնդապետ) հինգերորդ ծառայության պաշտոնին, գիտակցությամբ կտա Բորտնիկովը: Հավանական է, որ կրեմլկան մաքրազարդումը չի շրջանցի Նարիշկինին: Դերբենտում եւ Մախաչկալայում, իսկ մինչ այդ «Կրոկուսում» արյունալի ահաբեկչությունները նաեւ Արտաքին հետախուզության ծառայության կոպիտ բացթողումների հետեւանք են:

Տեղեկատվական «լեգենդը», որ Պուտինը Հայաստանին «թշնամի» է անվանել, բայց Ադրբեջանի մասին «բառ անգամ չի խոսել»,-Ռուսաստանի նախագահի հասցեին բացահայտ ծաղր է, քարոզչական անգրագիտություն, որ բացահայտում է Ալիեւի վախը. Եթե Նարիշկինը «շամպայնի խցանի նման», բազկաթոռից շպրտվի, Ադրբեջանի վերաբերյալ ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում