Tuesday, 02 07 2024
16:02
Իրանը կարող է փոխել իր ատոմային դոկտրինը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք»-ի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ
Ռուսաստանն այստեղ Ալիևին վերակացու է կարգել. ատամները սրած սպասում է տարեվերջին
Գյումրիի օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է
Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
Երթևեկության փոփոխություն մայրաքաղաքի կենտրոնում
15:20
Կիևում սպանվել է ղազախստանցի ընդդիմադիր լրագրող
Ամուսինը ստիպելով՝ կնոջ անունով վարկ է վերցնում. սա բռնության նոր տեսակ է. ՀԿ ներկայացուցիչ
Բռնության ենթարկվածը պետք է իմանա, որ պետությունն աջակցում և պաշտպանում է իրեն. ՄԻՊ ներկայացուցիչ
Երևանում օտարերկրացիները ծեծի են ենթարկել օտարերկրացուն, հափշտակել 3000 դոլար
Հայաստանի մասին Ալիեւի կեղծիքը՝ միջազգային «լեգիտիմության» ճանապարհին
ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության ակցիաների միջադեպի գործով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Հանրային պաշտպանի թիվը կավելանա 15-ով և կկազմի 84. Ինչու ավելացվեց` ԱՆ խորհրդականը պարզաբանում է
«Զուգընկեր» սահմանումը մանիպուլացվեց որոշ շրջանակների կողմից. Զարուհի Բաթոյան
Մեհրաբյան online
14:20
Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Մեքսիկայի հարավում առնվազն 20 մարդ է զոհվել նարկոկարտելների միջև բախման հետևանքով
Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերին
13:30
Օրբանը ժամանել է Կիև
ՆԳՆ-ն մասնակցում է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերին
13:10
ԱՄՆ գերագույն դատարանը մասնակի իմունիտետ է տվել Թրամփին
Չենք կարող կոռուպցիան չհաղթահարած Եվրոպա գնալ. հանրաքվեն կամակորության հարց չէ՝ պետք է քննարկել
«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում չկան հայեր»․ Freedom House
Խռովության շատ ավելի հզոր ալիք է գալու. հանրաքվեն նաև ներքին անվտանգության միջոցառում է
«Տելեգրամ»-ով 28 մլն դրամի թմրամիջոցներ է իրացրել և գումարը փոխանցել կրիպտոարժութային դրամապանակներին
Ֆրանսահայերին ձեռնտու չէ Լը Պենի հաղթանակը. պետք է աջակցել նրա մրցակիցներին
12:15
Նավթի գներն աճել են – 01/07/24

Փեզեշքիան-նամե

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք քվեարկության մասնակիցների «կողմ» ձայների կեսից ավելին չի ստացել: Հուլիսի 5-ին նշանակված է կրկնաքվեարկություն: ԸՆտրապայքարը կծավալվի ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանի եւ կոնսերվատոր Սաիդ Ջալալիի միջեւ: Վերջինիս աջակցություն է հայտնել խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ով նախագահական մրցարշավի ֆավորիտ էր համարվում, բայց զբաղեցրել է երրորդ տեղը:

Փորձագետների մոտ տպավորություն կա, որ պահպանողականների ճամբարը կմիավորվի, եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Ջալալին նախագահ կընտրվի: Իրանի նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, մրցապայքարում առաջին տեղն զբաղեցրած Մասուդ Փեզեշքիանի էթնիկ ազերի լինելու իրողությունն է: Որեւէ տեղեկություն չկա, թե նա առավել քվեներ ստացել է որպես ռեֆորմատո՞ր, թե՞ իրանական Ադրբեջանի ներկայացուցիչ:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փեզեշքիանը մի քանի անգամ ընդգծել է իր թուրքական ծագումը, իսկ Թավրիզում նրա հանրահավաքն անցել է իրանական Ադրբեջանում արմատական բարեփոխումների պահանջի կարգախոսներով, հնչել են նաեւ համաթուրքական համերաշխության կոչեր: Ադրբեջանցին կարող է նաեւ Իրանի նախագահ ընտրվել,-այդ օրը գրել է Բաքվի իշխանական լրատվամիջոցը:

Իրանական Ադրբեջանում, իհարկե, կա «միավորման», տրամադրվածություն, բայց այնտեղ համարում են, որ «պատմական Ադրբեջանի մայրաքաղաքը Թավրիզն է»: Իրան-Թուրան ռազմաքաղաքական եւ քաղաքակրթական մրցակցությունը դարերի պատմություն ունի, չնայած իրողությանը, որ Պարսկաստանում էթնիկ թուրքերի երկու արքայատոհմ է իշխել:

Իրանի թուրքախոս բնակչությունը կրկնակի գերազանցում է Ադրբեջանի բնակչությանը, շատ ադրբեջանցիների համար Թավրիզը «Մեքքա» է, էթնիկ ինքնության խորհրդանշանները գտնվում են իրանական կողմում: Վերջին երկու տասնամյակներին Իլհամ Ալիեւը վարել է իսլամի սուննի ուղղության գերակայության քաղաքականություն՝ ի հակակշիռ իրանական ինքնության, որի առանցքում շիադավանությունն է:

Եթե Մասուդ Փեզեշքիանը Գերագույն հոգեւոր առաջնորդի նախագիծն է, իսկ հակառակ դեպքում սահմանադրության Պահապանների խորհուրդը նրա թեկնածությունը չէր հաստատի, ապա, թերեւս, պետք է ենթադրել, որ նպատակն իրանական Ադրբեջանի կառավարելությունն է: Ըստ երեւույթին, իրանական վերնախավը հանգել է եզրակացության, որ նախընտրելի է ներիրանական համերաշխության քայլեր ձեռնարկել, քան թուրքախոս բնակչությունը վերածել արտաքին միջամտության թիրախի:

Ի վերջո, կրոնապետության հնարավորություններն անսպառ չեն: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չի կարող միաժամանակ եւ արտաքին մարտահրավերների դիմակայել, եւ իր վրա վերցնել երկրի ներքին կայունության ապահովման պատասխանատվությունը: Մասուդ Փեզեշքիանն, ամենայն հավանականությամբ, պետք է խորհրդանշի ներիրանական էթնո-քաղաքակրթական համերաշխությունը: Բայց եթե Իրանն ընտրի մրցակցության մեջ չպարտվելու այդ «կոդի» գերակայությունը, ապա Թեհրանի արտաքին քաղաքականությունը վերափոխումների բարդ փուլ է մտնելու: Դա մարտահրավեր կլինի, գուցե, առաջին հերթին Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում