![](https://www.1in.am/assets/uploads/2024/07/70.jpg)
Ադրբեջանում բարձրացվել է կանանց կենսաթոշակային տարիքը։
Այսօրվանից Ադրբեջանում կանայք թոշակի կանցնեն 64 տարեկանում։
Տղամարդկանց կենթոշակային տարիքը մնացել է անփոփոխ՝ 65 տարեկան։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կենսաթոշակառուների թիվը ավելի քան 1 մլն է՝ բնակչության 10 տոկոսի չափ։ 2017թ․–ից Ադրբեջանում կենսաթոշակային տարիքը բարձրացվել է փուլերով, մինչև 65 տարեկանը։