Wednesday, 03 07 2024
39-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է
17:38
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:20
Ամերիկացիների 60%-ը կարծում է, որ Բայդենը հարմար չէ հաջորդ նախագահական ժամկետի համար
Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը
ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ
Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար. Միրզոյան
Ժամանակն է վաղուց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. Միրզոյան
16:50
«Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկի զորահանդեսին». Բելառուսի ԱԽ քարտուղար
16:40
Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Աստանայում
Իրանը կփրկի՞ Ալիեւին
16:28
Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
Այս իրավիճակում գնալ Բելգորոդ և Կուրսկ՝ հավասարազոր է գնալ Բաքու Շահիդների պուրակ
ՀՀ-ն և Վրաստանը արձանագրել են՝ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
Ռազմավարական գործընկերության Հռչակագրի ստորագրմամբ մեր համագործակցությունը մտել է շրջադարձային փուլ
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին իր դաշնակիցն է համարում». Օվերչուկ
Ադրբեջանը շատ լավ խաղի մեջ մտավ Ռուսաստանի հետ՝ օգտվելով միջազգային ճգնաժամից
16:09
Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը
Դաշնակ պատգամավորը ՀՀ-ի դեմ իր ելույթով հաղթեց ադրբեջանցիներին. հակապետական ակցիա էր
Գնել Սանոսյանը Կիրանցում է
Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում
«Մերձբալթյան երկրները ձգտում են հեռացնել Հայաստանը Ռուսաստանից». ՌԴ ԱԳՆ
15:20
Ճապոնիայի վարչապետը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Զինծառայողն ինքնաձիգից կրակել է ինքն իրեն. հարուցվել է վարույթ
Վիկտոր Օրբանը՝ Շուշիու՞մ
Կան ձերբակալվածներ. ՔԿ-ն՝ Արաբիկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողությունների մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ինչ է փոխվում Ֆրանսիայում. Հայաստանի աչալրջությունը

Ֆրանսիայում նախօրեին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում հաջողություն են արձանագրել աջակողմյան ուժերը՝ Մարի Լե Պենի գլխավորությամբ: Երկրորդ ցուցանիշը ձախ ուժերի Նոր ազգային ճակատ միավորնանն է, իսկ գործող նախագահ Մակրոնի առաջնորդած շարժումը ընդամենը երրորդն է: Մեկ շաբաթ անց տեղի է ունենալու ընտրության երկրորդ փուլը եւ այդ ժամանակ ավելի պարզ կլինի, թե ինչպիսի հարաբերակցություն է Ֆրանսիայում: Սակայն, քիչ հավանական է, որ նախագահ Մակրոնին հաջողվի էապես շտկել իրավիճակը: Մարի Լե Պենը իր կողմնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցել երկրորդ փուլին, ասելով, որ սա դեռ հաղթանակ չէ:

Արդեն խոսվում է այն մասին, որ հնարավոր է Մակրոնը փորձի կոալիցիա ձեւավորել ձախերի հետ, այդ կերպ պահպանելով մեծամասնությունը խորհրդարանում: Միաժամանակ, գնահատականներ կան, որ Մարի Լե Պենն էլ կարող է փորձել պայմանավորվել այսպես ասած «հին աջեր»  համարվող Ֆրանսիայի հանրապետականների հետ:: Բոլոր դեպքերում, առայժմ այդ մասին խոսակցությունները խիստ հարաբերական են, քանի դեռ սպասվում է երկրորդ փուլը եւ հստակ չէ ուժերի վերջնական դասավորությունը: Մի բան թերեւս բավականին նկատելի է՝ նախագահ Մակրոնի առաջնորդած քաղաքական ուժի պարտությունը:  Ընդ որում, այն երկրորդն է վերջին ամսվա ընթացքում, քանի որ այդ ուժը պպարտվեց նաեւ Եվրախորհրդարանի ընտրությանը: Մեծ հաշվով, դրանից հետո Մակրոնը հայտարարեց Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության մասին:

Գրեթե կասկած չկա, որ Ֆրանսիայում կփոխվի կառավարություն: Ինչպիսին կլինի նորը, պարզ կդառնա հուլիսի 7-ին երկրորդ փուլի արդյունքում: Ավելորդ է թերեւս խոսել այն մասին, թե Ֆրանսիայում քաղաքական իրավիճակը որքան կարեւոր է Հայաստանի համար, հաշվի առնելով այն կարեւոր դերը, որ Ֆրանսիան ունի Հայաստանի արտաքին հարաբերությունների արեալում, ընդ որում թե երկկողմ, թե նաեւ ավելի լայն իմաստով: Իհարկե Ֆրասիան եւս այն պետությունների շարքից է, որը ունի իր ռազմավարությունը եւ այն գործնականում անփոփոխ է՝ անկախ իշխանությունների փոփոխությունից, սակայն Ֆրանսիան էլ իր միջազգային դերով ունի այն մասշտաբը, երբ անգամ տակտիկական նշանակության փոփոխությունները կարող են նշանակալի լինել ավելի համեստ երկրներ համար:

Ֆրանսիայի պարագայում անշուշտ կա մի կարեւոր եւ էական հանգամանք՝ կա իրապես կայացած եւ ինստիտուցիոնալ ամրություն ունեցող հայկական սփյուռք, որն իր տասնամյակների աշխատանքով ու կապերով կարողացել է ֆրանսիական քաղաքական միջավայրի առանցքային ուժերի հետ ձեւավորել բավականին կայուն աշխատանքային հարաբերություններ: Հայաստանի համար կարեւոր է Ֆրանսիայի հետ աշխատանքում հաշվի առնել այդ հանգամանքը՝ իրավիճակի կառավարելիությունն ապահովելու համար, չնայած այն հնարավոր փոփոխություններին, որոնք թերեւս անխուսափելի են՝ հաշվի առնելով խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի պատկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում