Wednesday, 03 07 2024
18:10
Ուկրաինան ԱՄՀ-ից 2.2 մլրդ դոլարի վարկային օգնություն է ստացել
Ալիեւը չի՞ համաձայնել Պուտինի հետ
39-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է
17:38
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:20
Ամերիկացիների 60%-ը կարծում է, որ Բայդենը հարմար չէ հաջորդ նախագահական ժամկետի համար
Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը
ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ
Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար. Միրզոյան
Ժամանակն է վաղուց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. Միրզոյան
16:50
«Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկի զորահանդեսին». Բելառուսի ԱԽ քարտուղար
16:40
Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Աստանայում
Իրանը կփրկի՞ Ալիեւին
16:28
Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
Այս իրավիճակում գնալ Բելգորոդ և Կուրսկ՝ հավասարազոր է գնալ Բաքու Շահիդների պուրակ
ՀՀ-ն և Վրաստանը արձանագրել են՝ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
Ռազմավարական գործընկերության Հռչակագրի ստորագրմամբ մեր համագործակցությունը մտել է շրջադարձային փուլ
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին իր դաշնակիցն է համարում». Օվերչուկ
Ադրբեջանը շատ լավ խաղի մեջ մտավ Ռուսաստանի հետ՝ օգտվելով միջազգային ճգնաժամից
16:09
Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը
Դաշնակ պատգամավորը ՀՀ-ի դեմ իր ելույթով հաղթեց ադրբեջանցիներին. հակապետական ակցիա էր
Գնել Սանոսյանը Կիրանցում է
Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում
«Մերձբալթյան երկրները ձգտում են հեռացնել Հայաստանը Ռուսաստանից». ՌԴ ԱԳՆ
15:20
Ճապոնիայի վարչապետը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Զինծառայողն ինքնաձիգից կրակել է ինքն իրեն. հարուցվել է վարույթ
Վիկտոր Օրբանը՝ Շուշիու՞մ

Քրոջը ծեծելու համար եղբայրը սպանել է եղբորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։

Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 10:08-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Նախնական տվյալներով՝ 2024թ. հունիսի 30–ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34–ամյա եղբայրը ծեծում քրոջը:

Ըստ նախնական տվյալների՝ 33–ամյա տղամարդը, քրոջը պաշտպանելու նպատակով, միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ Այնուհետև 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և վերջիններիս միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ եղբորը գլխի շրջանում պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի հիշյալ մարմնական վնասվածքը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում