Wednesday, 03 07 2024
Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է
17:38
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:20
Ամերիկացիների 60%-ը կարծում է, որ Բայդենը հարմար չէ հաջորդ նախագահական ժամկետի համար
Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը
ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ
Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար. Միրզոյան
Ժամանակն է վաղուց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. Միրզոյան
16:50
«Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկի զորահանդեսին». Բելառուսի ԱԽ քարտուղար
16:40
Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Աստանայում
Իրանը կփրկի՞ Ալիեւին
16:28
Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
Այս իրավիճակում գնալ Բելգորոդ և Կուրսկ՝ հավասարազոր է գնալ Բաքու Շահիդների պուրակ
ՀՀ-ն և Վրաստանը արձանագրել են՝ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
Ռազմավարական գործընկերության Հռչակագրի ստորագրմամբ մեր համագործակցությունը մտել է շրջադարձային փուլ
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին իր դաշնակիցն է համարում». Օվերչուկ
Ադրբեջանը շատ լավ խաղի մեջ մտավ Ռուսաստանի հետ՝ օգտվելով միջազգային ճգնաժամից
16:09
Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը
Դաշնակ պատգամավորը ՀՀ-ի դեմ իր ելույթով հաղթեց ադրբեջանցիներին. հակապետական ակցիա էր
Գնել Սանոսյանը Կիրանցում է
Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում
«Մերձբալթյան երկրները ձգտում են հեռացնել Հայաստանը Ռուսաստանից». ՌԴ ԱԳՆ
15:20
Ճապոնիայի վարչապետը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Զինծառայողն ինքնաձիգից կրակել է ինքն իրեն. հարուցվել է վարույթ
Վիկտոր Օրբանը՝ Շուշիու՞մ
Կան ձերբակալվածներ. ՔԿ-ն՝ Արաբիկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողությունների մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Նոյեմբերյանում բողոքի ցույցի մասնակիցներից ևս մեկի գործով նախաքննությունն ավարտվել է

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Օրերս տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Fastex-ն ընդհանուր առմամբ 200 միլիոն ՀՀ դրամին համարժեք 230,000 FTN-ով է պարգևատրել հայաստանյան սպորտային աշխարհի 103 ներկայացուցչի՝ մարզիկներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է, որն օգտագործվում է հարթակում իրականացնող գործարքներ կատարելիս։

Դեռ տարվա սկզբին հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր ելույթում անդրադարձել է այս կարևոր համագործակցույթանը․

«Fastex-ի հետ համագործակցության շրջանակում կտրամադրվի հայկական սպորտի պատմության համար  աննախադեպ չափի գումար։ Առաջիկա տարիներին մենք կունենանք այդ օժանդակությունը։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարի 70%-ը հատկացվելու է մարզիկների, հավաքականների գլխավոր մարզիչների, երկորրդ և անձնական մարզիչների, նաև բժիշկների պարգևատրմանը։ Սա Fastex-ի նախաձեռնած պարգևատրությունն է՝ պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին համարժեք։ Հուսով եմ, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին։ Տրամադրված գումարի մյուս մասը՝ 30%-ը, ուղղվելու է սպորտային տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում Երևանում կայանալու է  բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի Բ խմբի առաջնությունը, որի անցկացման իրավունքն արդեն հաստատված է։ Միջոցառումը տեղի կունենա  2025թ․ Երևանում։ Բացի այդ կիրականացվեն վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, կարատեի Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը, ինպես նաև հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը»։

«Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ մենք առանձնահատուկ կերպով ենք ուզում կարևորել և գնահատել ոչ միայն անվանի հայ մարզիկների, այլև իրենց հաջողությանը նպաստող մարզիչների ու բժիշկների աշխատանքը։ Այսպիսի միջոցառումները տեղի են ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, տարեկան երկու անգամ», – նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին հաղթանակների կապակցությամբ։ Շատ կարևոր է, որ բարձր եք պահում մեր դրոշը միջազգային մրցումներում։

Ֆաստեքսը մշտապես սատարում է հայկական սպորտի զարգացմանը։ Մինչև 2030թ․  Fastex-ը 5 մլն FTN կտրամադրի  հայկական սպորտի աջակցմանը։ Այսօր այս մեծ ճանապարհի առաջին քայլերն ենք անում։ Շնորհակալ ենք մեր մարզիկներն, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը», – ասել է  «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։

Հիշեցնենք, որ համաձայն դեռ տարվա սկզբին ստորագրված պայմանավորվածության Fastex-ն աջակցություն կցուցաբերի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։

Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայմանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում