Wednesday, 03 07 2024
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում։ Մոսկվան դեմ է
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
20:10
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:20
Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից
19:10
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Միացյալ Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում
18:55
Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
18:50
Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին
Երևանի բնակիչը շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ
18:40
«Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ փոխզիջման». Երմակ
Հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը Էրեբունու մի շարք փողոցներ փակ կլինեն
18:38
Բելառուսում համաներում է հայտարարվել
18:37
Մակրոնը Նեթանյահուհին զգուշացրել է խուսափել Հզբոլլահի հետ բախումից
Նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
18:35
Պեկինը հերքել է Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից
Ապարանի ղեկավարը Եղիպատրուշի եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ապա ճանաչել է համայնքի սեփականություն
Թմրամիջոցների առքուվաճառքի գործով ամուսիններ են ձերբակալվել
18:10
Ուկրաինան ԱՄՀ-ից 2.2 մլրդ դոլարի վարկային օգնություն է ստացել
Ալիեւը չի՞ համաձայնել Պուտինի հետ
39-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է
17:38
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:20
Ամերիկացիների 60%-ը կարծում է, որ Բայդենը հարմար չէ հաջորդ նախագահական ժամկետի համար
Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են՝ մասնակցելու սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին։ Ծրագիրը մեկնարկել է հուլիսի մեկից և կտևի մինչև հուլիսի 26-ը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից իրականացվող վերապատրաստման մեկամսյա դասընթացները կանցկացվեն 7 ծրագրերով:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունելով սփյուռքից ժամանած ուսուցիչներին ընդգծեց ծրագիրը անցկացվում է արդեն 13-րդ անգամ որը իրականացնելու է

«Դասընթացները անցկացնելու համար ընտրվել է ՀՊՄՀ-ի լավագույն պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ինչպես նաև հրավիրել ենք մեր գործընկերներին՝ սփյուռքից և այլ ուսումնական հաստատություններից։ Ես վստահ եմ, ինչպես մեկնարկը, այնպես էլ ընթացքը կլինի բարեհաջող»,-նշեց Գևորգյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորելով նման ծրագրերի իրականացումը ընդգծեց՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը նախարարության ամենահաջողված ծրագրերից է, որն իրականացվում է տարիներ շարունակ։

«Սփյուռքի տարբեր կրթօջախների ուսուցիչների համար սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում քննարկելու տարբեր երկրների մանկավարժների համար կարևոր խնդիրներ: Դրանք չափազանց յուրահատուկ են, որովհետև խոսում ենք սփյուռքում մեր երեխաների կրթության մասին, որը թույլ է տալիս ամրապնդել և զարգացնել նրանց հայերենի, հայկական մշակույթի, պատմության իմացությունը: Վստահաբար, այդ գիտելիքն ապահովում է սփյուռքի կենսունակությունը և պետության հետ հեռանկարային կապերի զարգացման հնարավորություն է տալիս»,- ասաց նախարարը։

Նա նշեց՝ համավարակի տարիներին ունեցած փորձառությունը, չնայած դժվարություններին, ավելի բարձր մասնակցայնություն է ապահովել, ինչը թույլ է տալիս վերապատրաստումների հիբրիդային ձևաչափերի կիրառության մասին մտածել: Նախարարը կարևորեց թվային գործիքների կիրառումը թե՛ վերապատրաստման, թե՛ նոր հմտություններ ձեռք բերելու, թե՛ անհրաժեշտ գործիքակազմերից օգտվելու առումով՝ կոչ անելով ակտիվորեն օգտագործել թվային հարթակները, որոնք կօգնեն ուսումնառության համար անհրաժեշտ նյութերի ապահովմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով կրթության ոլորտում սփյուռքի համար իրականացվող ընդհանուր քաղաքականությանը՝ ընդգծեց սփյուռքի կրթօջախների աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որից կարող են օգտվել նաև սփյուռքահայ ուսուցիչները։

«Որպես սփյուռքում ձեր դպրոցների ներկայացուցիչներ՝ դուք կարող եք բազմաթիվ գաղափարներ ունենալ այս ծրագրի շրջանակում, որոնց իրականացման գործում նախարարությունը կաջակցի ձեզ: Կոչ եմ անում ակտիվ լինել և ապահովել բարձր մասնակցայնություն»,-ասաց Անդրեասյանը։

Դասընթացին արդեն երկրորդ անգամ մասնակցող Հալեպի Մխիթարեան վարժարանի տնօրեն Տաթևիկ Նաջարյանը նշեց՝ մեծ ուրախությամբ է արդեն երկրորդ անգամ մասնակցում այս ծրագրին, առաջին անգամ մասնակցել է 2018-ին։

«Քանի որ առաջին մասնակցությունս շատ օգտակար էր, որոշեցի երկրորդ անգամ ևս օգտվել հնարավորությունից։ Այս անգամ ընդգրկված եմ տարբեր խմբերի մեջ, որոնք նախատեսված են հենց տնօրենների համար։ Վստահ եմ՝ առաջին մասնակցությունից վեց տարի անց, այստեղից շատ նոր գիտելիքներ եմ հետս տանելու, որը ծառայելու է մեր վարժարանի վերելքին։ Վերջին տարիներին մենք մեր վարժարանը համալրեցինք նորագույն տեխնոլոգիաներով, և, սա լավ հնարավորությունն է այստեղից տանել դրանք ճիշտ կիրառելու, գիտելիքներն ու հմտությունները»,-նշեց Նաջարյանը։

Բացման արարողությանը հաջորդեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ուսուցիչների հարցուպատասխանը, որի ընթացքում ուսուցիչները հնարավորություն ունեցան նախարարին հղելու իրենց հետաքրքրող հարցերը և բարձրացնելու առկա խնդիրները։

Դասընթացները բարեհաջող ավարտած ուսուցիչները նախարարության կողմից կստանան վկայագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում