Wednesday, 03 07 2024
«Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում»․ Պեսկով
ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ
Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները
Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի
23:45
Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունը
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը
Քանաքեռցի «ավտարիտետի» մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Մենք ձեր «թամբալության» թշնամին ենք. եվրաինտեգրացիան չի սպասում
Խաղաղություն 1 ամսո՞ւմ. համառ հույսեր և նոր պահանջներ
Աստանայի «խաղադրույքը» շատ բարձր է.
Պուտինի նպատակները նաև Թրամփին ձեռնտու չեն լինի. Ուկրաինայում խաղաղության փորձը չի հաջողվի
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը
Փաշինյանի 7-րդ հեծանվային զբոսանքը՝ Երևանով
Քանաքեռցի «ավտարիտետի» մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Հայաստանը պոկեր է խաղում, ոչ թե՝ շախմատ. պարզ չէ՝ ինչի ենք ձգտում և ինչ միջոցներով
21:50
Բայդենը խոստովանել է՝ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է
«Դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ ԲՏԱ նախարարությունում»․ Ավետ Պողոսյան
Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
Ալիևը վաճառե՞ց Օ’Բրայանի այցը Պեկինին
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում։ Մոսկվան դեմ է
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
20:10
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Անվտանգություն» և/կամ «պետություն/պետականություն». հակադի՞ր, թե՞ փոխլրացնող հասկացություններ

2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունից անմիջապես հետո Հանրապետության քաղաքական խոսույթում, հատկապես նախկին իշխանության և նրա հետ կապված որոշակի շրջանակների կողմից տարածվեցին թեզեր հեղափոխության արդյունքում իշխանության եկած, ապա՝ 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կազմած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ՝ նոր իշխանությանը և արդեն սրա հետ փոխկապակցված խմբերին ու անհատներին որակելով «հակառուսական», «հակաարցախյան», «արևմտամետ, «սորոսական» և այլն[1]: Այդպիսի ձևակերպումների «շարժիչ ուժը», ակնհայտորեն, մոսկովյան «փորձագիտական շրջանակներից» հնչող հեգնանքն էր հայկական հեղափոխության և, մասնավորապես՝ նրա առաջնորդների ու մասնակիցների հանդեպ[2]:

Իսկ այդ հեղափոխությունից ժողովրդի առանցքային ակնկալիքները ժողովրդավարության և օրինականության, ժողովրդաիշխանության և ինքնիշխանության, սահմանադրականության, իրավունքի և ազատության վերահաստատման ու հանրահռչակման մասին էին՝ Հայաստանից մինչև Արցախ, ասել է թե՝ ուժեղ և պաշտպանունակ ժողովրդավարական պետականության մասին։ Եվ չնայած Ռուսաստանի Դաշնության վարքագիծը բազմիցս դժգոհության պատճառ էր դարձել դեռ ավելի վաղ, այդ թվում՝ 2016թ. ապրիլյան պատերազմից առաջ և Ադրբեջանի հետ ռազմական մեծարժեք պայմանագրեր կնքելուց հետո, միևնույնն է, հե՛նց Հայաստանի նոր իշխանություններն արագորեն մեղադրվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու և դրա հետևանքով ռուսական դաշնակցությունից զրկվելու մեջ[3]: Ավելին, հենց այդ՝ հետհեղափոխական դժգոհողներն իրենց քաղաքական հակառակորդներին ուղղված մեղադրանքներում ներառեցին նաև հեղափոխական իշխանության կողմից «Արցախը հանձնելու» մտադրությունը՝ կրկին մի կողմ դնելով բանակցային գործընթացում իրենց կողմից արձանագրված հանգրվանը[4]:

Այնքանով, որքանով որ «ներքին մտահոգ» շրջանակները մինչև 44-օրյա պատերազմն արդեն իսկ սկսել էին Արցախի պետականությանն սպառնացող վտանգը կապել ոչ թե բանակցային գործընթացի փակուղայնության կամ Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության այլևս տեսանելի շրջադարձի՝ ադրբեջանամետ դրսևորումների հետ, և այդ ամենը «խնամքով շրջանցելով» Հայաստանի/Արցախի անվտանգությունը բացառապես կապում էին «դաշնակցային հարաբերություններում» ցածր ինտենսիվության խաթարումների հետ, արդեն իսկ անուղղակի օրակարգ էին բերում «անվտանգությունն ընդդեմ ժողովրդավարական պետության/պետականության» խոսույթը, իսկ 2020թ.-ից հետո՝ ուղիղ խոսքում արտահայտում ատելությունն այդ արժեքների դեմ[5]: Մեղադրանքներն ուժգնացան հատկապես այն բանից հետո, երբ «ՔՊ»-ն որդեգրեց «ինքնիշխանության մարմնավորման» և այլ պետությունների հետ «հավասարը հավասարի» հետ հարաբերությունների քաղաքականություն, իսկ ժողովրդավարությունը հայտարարվեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը[6]:

Արդյունքում, իշխող ուժը որակվեց հակառուսական ուժ, քանի որ երկրի ղեկավարը մեղադրվեց նրանում, թե պատշաճ կերպով չդիմավորեց ՌԴ նախագահ Պուտինին, Յու.Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցեց ու հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից[7], ապա՝ 2020թ. ամռանը, Տավուշում «խաբեց» ավանդական դաշնակցին՝ Հայաստանի համար խնդիրներ առաջացնելով[8], իսկ 44-օրյա պատերազմից հետո վավերացրեց Հռոմի ստատուտը և ձեռնարկեց «հակառուսական» մի շարք այլ գործողություններ: Ի վերջո՝ նոր իշխանություններն իրենց վարած քաղաքականության հետևանքով 2020թ. Արցախի դեմ ծավալված պատերազմում, ըստ նախկին իշխանություն հանդիսացող քննադատների, զրկվեցին ռուսական աջակցությունից:

Նույն գործընթացը շարունակվեց ընդհուպ մինչև Հայաստանի տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից և Արցախի ամբողջական հայաթափումը՝ հայկական այդ երկրամասը լիովին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու համատեքստում՝ չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությանն ու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերջինիս ստանձնած պարտավորություններին: Ընդհանուր գծերով ամփոփելով շրջանառության մեջ դրված նառատիվներն ու խոսույթները և ինչ-որ առումով թարմացնելով մեր հիշողությունը՝ նկատելի է, որ դրանց «կարմիր թելն» անցնում է, ի զարմանս մեզ՝ փորձագետներիս, ոչ թե նոր իշխանությունների կարողությունների, գիտելիքների ու հմտությունների պակասի մասին քննադատությունների, ոչ թե միջազգային իրադրության վերաբերյալ գնահատականների, ոչ թե Ադրբեջանի և նրա դաշնակիցների ագրեսիվ քաղաքականության դրսևորումների, այլ՝ «Մոսկվային նեղացնելու պատճառով աջակցությունից զրկվելու», «ժողովրդավարական ուղի ընտրելու» և դրանց ածանցվող հետևանքների առանցքով[9]:

Այսինքն, ըստ այդ տրամաբանության, Հայաստանը (այդ թվում՝ Արցախը) կարողունակ է, պաշտպանունակ է բացառապես ռուսական (տվյալ դեպքում արտաքին դերակատարի անվանումն էական չէ) աջակցության մենաշնորհի պայմաններում, իսկ նրանից «երես շրջելու» և «ժողովրդավարական այցեքարտի» պարագայում ի զորու չէ պաշտպանել սեփական պետականությունը (Արցախի կառավարության լուծարում), տարածքային ամբողջականությունը, և զուրկ է ռազմաքաղաքական շահերն առաջ մղելու հնարավորություններից: Ավելի կարճ՝ Հայաստանը (այդ թվում՝ Արցախը) գոյություն ունի և կարող է ունենալ բացառապես արտաքին դերակատարի նախ՝ քմահաճությամբ, ապա՝ շահախնդրությամբ: Նույն սկզբունքով՝ Հայաստան պետության գոյությունը, համաձայն այդօրինակ մոտեցման, վտանգված է առանց այդ դերակատարի հովանու:

Դժվար չէ նկատել, որ վերոնշյալ «անավարտ» խոսույթներն ու նառատիվները եզրակացությունների դաշտում տանում են «տրամանաբանական» ու «ցանկալի» քաղաքական հանձնարարականին, այն է՝ անվտանգ Հայաստանը (նախկինում՝ ներառյալ նաև Արցախը) չի կարող լինել ինքնիշխան պետություն, այլ պետությունների հետ վարել «հավասարը հավասարի» հետ, բազմաազիմուտ, դիվերսիֆիկացված հարաբերություններ, բնականաբար՝ լինել ժողովրդավարական, արդյունավետ ժողովրդավարական կառավարումով պետություն, քանի որ այդ ամենը թունավորում է նրա և իր «անվտանգության երաշխավորի» հարաբերություններն ու այդպիսով «թուլացնում է նրա անվտանգությունը»։ Հետևաբար՝ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, ասել է թե՝ անկախ, ինքնիշխան պետականությունը պետք է ստորադասվեն անվտանգությանը, կամ որ նույնն է՝ պետք է մնալ Ռուսաստանի պրոտեկցիայի ներքո և գոյապահպանական ու լինելիության ապահովման կամ, որ նույն է, անվտանգային լրջագույն գործառույթները վերապահել «վերևին»:

Որպես պարզագույն օրինակ, բերենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետևյալ արտահայտությունը. «Ձեր «ժողովրդավարությունը» վերցրեք ու… հեռո՛ւ գնացեք Հայաստանից» (ուշադրություն դարձնենք շարժման անվանմանը)[10]: Մինչդեռ ժամանակակից աշխարհում այլևս աքսիոմա է, որ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը հասունանում և աճում են ներսից։ «Անվտանգություն» և «ժողովրդավարական պետություն» հասկացությունները Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող զարգացումների համատեքստում Մեր հպանցիկ ուսումնասիրության արդիականությունը հենց այս խոսույթի տրամաբանությունը գնահատելն է՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի նոր զարգացումները՝ հայկական տարածքների բռնազավթումն ադրբեջանական ուժերի կողմից, սահմանազատման գործընթացը, տարածաշրջանային բնույթի այլ տեղաշարժերը, ինչպես նաև երկրի ներքին կյանքում տեղի ունեցող գործընթացների բովանդակության մեջ արտաքին կողմնորոշման շուրջ խոսույթները:

Առաջին տպավորությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար 2024թ. այս օրերը բնորոշվում են որպես վտանգաշատ՝ հաշվի առնելով արտաքին սպառնալիքները և ներքին դիմադրողականության ցածր մակարդակը: Ըստ այդմ՝ «վտանգը» որպես խնդիր ներկայացնելու դեպքում դրա պարզ լուծումը պետք է լինի «անվտանգությունը»: Սակայն կարող ենք պնդել, որ «վտանգ» ասելով՝ առաջին հերթին կարևորություն պետք է տալ ներքին անվտանգությանը՝ դրանում տեղադրելով մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ ազգային շահ, ազգային նպատակ, տարածք, բնակչություն, դավանանք, հասարակարգ, կենսամակարդակ, պատմական և մշակութային արժեքներ և այլն: Այլ կերպ՝ ներքին անվտանգությունը ներառում է արտաքին իրատեսական սպառնալիքներին դիմագրավելու պատրաստականությունը և արտաքին սպառնալիքի հետ անմիջական կապ չունեցող, բայց ի վերջո դրա ուժգնացմանը հանգեցնող հանգամանքների կառավարման կարողունակությունը, որոնք պետք է պատասխանեն առնվազն հետևյալ հարցերին. – ո՞ւմ և ինչի՞ն է վտանգ սպառնում, – ինչո՞ւ է վտանգ սպառնում, – ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վտանգը չկանխելը կամ դրան չդիմագրավելը: Պետությունների ձևավորման պատմագիտական տվյալները վկայում են, որ դրանց անհրաժեշտությունն ի սկզբանե բխել է հենց վերոնշյալ «ցուցանիշների» ապահովման խնդիրներից, և պետական կազմավորումը դիտվել է տվյալ միավորի ներսում գտնվողի անվտանգության ապահովման թիվ մեկ գրավական՝ կարևոր պայման ունենալով կառավարման արդյունավետ համակարգը:

Իսկ կարո՞ղ է Հայաստանն ունենալ արդյունավետ կառավարման համակարգ՝ առանց ժողովրդավարության: Գուցե, բայց այստեղ լուծումը՝ «անվտանգությունը», պետք է առաջին հերթին ենթադրի պետական կառավարման այնպիսի կարողություններ, որոնք մեր պարագայում կկարգավորեն նախ՝ ժողովրդագրական, առողջապահական և համանման հարցերը, ապա՝ կրթության, գիտության, սոցիալական պաշտպանության, հասարակական կարգի և շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառները: Արդարադատության համակարգն այստեղ պետք է հանդիսանա այդ գործառույթների պատշաճ իրականացման երաշխավորը, սկզբնապես՝ գուցեև լոկոմոտիվը, որը կապահովի պատասխանատու մարմինների կողմից քաղաքացիներին անհանգստացնող (թեկուզև՝ չգիտակցվող) խնդիրների սպասարկումը՝ ի հեճուկս նաև այդ քաղաքացիների, առանձին խմբերի կամ անհատների նկատմամբ միջոցների կիրառման դեմ պայքարին (դիմադրությանը, օրինակ՝ ապօրինի գույքի բռնագանձում): Հասարակական մակարդակում անվտանգային միջոցառումները նախ և առաջ պիտի ուղղված լինեն քաղաքացու (անհատի) կողմից սեփական պաշտպանունակության անհրաժեշտության գիտակցության բարձրացմանը (որոշ դեպքերում՝ ձևավորմանը կամ պարտադրմանը): Այստեղ էական դերը կրթությանն է վերապահված, գիտելիքի տարածմանը և ավանդական կացութաձևերի որոշակի խմբագրմանը: Խոսքն, օրինակ, կարող է վերաբերվել ճանապարհային երթևեկության, առողջությանը, զինված ուժերում, աշխատավայրում և ցանկացած այլ միջավայրում անվտանգության կանոնների պահպանմանը:

Չմանրամասնելով նմանատիպ բազմաթիվ այլ օրինակների վերլուծությունները, պատճառահետևանքային խորը կապերը՝ պարզապես շեշտենք, որ շատ առումներով կենցաղային համարվող մի շարք «ավանդական» ողբերգական երևույթներ ի վերջո հանգեցնում են ազգային (պետական) և հասարակական անվտանգային խնդիրների ծագմանն ու խորացմանը: Ըստ այդմ՝ հասարակական անվտանգության շերտը շատ ուղղակի ընդհանրություն և կապվածություն ունի ժողովրդավարական պետության և ազգային անվտանգության հետ, ուստի այդ երկու շերտերն անհրաժեշտ է համադրել այնպես, որպեսզի փոխկապակցվածությունը որևէ կերպ չտուժի: Այսպես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը, որպես ընդհանուր և տեղային միավորներ, պատասխանատու են առաջին հերթին հենց այն շրջանակների անվտանգության համար, որոնց նկատմամբ օրենքով և բարեվարքության կանոններով ունեն լիազորություններ և որոնցից ստացել են իշխանություն, ասել է թե՝ ժողովրդավարական կառավարման համակարգի կրողներն են: Եվ հենց այդ համակարգի ժողովրդավարականությունն էլ իր հետ բարձրացնում է նույն ժողովրդի ու ազգային համախմբի անվտանգության առաջնահերթությունը՝ իր կողմից ընտրված իշխանության մարմիններին դրդելով հենց ի՛ր պայմաններով գործել թե՛ ներսում, և թե՛ դրսում՝ արտաքին հարաբերություններում:

Պետություն. արդյո՞ք կարևոր է անվտանգության համար Իսկ ի՞նչ դերակատարում ունի ընդհանրապես պետությունը հասարակական անվտանգության ապահովման գործում, և արդյո՞ք քաղաքացու (անհատի), ժողովրդի, ազգի անվտանգությունը (այդ թվում՝ կենցաղային մակարդակում) կարող է ապահովվել՝ առանց պետության (պետականության): Մեր պատասխանն է՝ ո´չ: Հիմնավորենք. քաղաքացիների (անհատների, խմբերի) միջև փոխհարաբերությունները ժամանակակից կենսագործունեության պայմաններում պետք է երաշխավորվեն որոշակի կանոններով: Եվ եթե պատմական տարբեր շրջափուլերում այդպիսի կանոնները հիմնված են եղել ավանդույթի, սովորությունների վրա և երաշխավորվել են կամ հաստատվել են, ասենք, կրոնական կառույցների կողմից, ապա արդի Հայաստանում դրանք, նույն պատմական կնիքի ազդեցությամբ, մեծ արագությամբ վերածվում են մենաշնորհի և կողմնակալության, և երկարատև ժամանակահատվածում վերաճում են ամենաթողության:

Օրինակը նախորդ ժամանակաշրջանի ընթացքում հարստացած եկեղեցին է և սովալլուկ ու անվտանգության տեսանկյունից անպաշտպան դարձած գյուղացին: Սոցիալական այս տարանջատումը տարածվել է ավելի լայն շրջանակների վրա՝ ընդգրկելով մեծ տարածքներ, այն աստիճան, որ հարևան հայկական բնակավայրերի միջև որոշ դեպքերում ձևավորվել է ատելության մթնոլորտ՝ ստորադասելով ազգային ընդհանուր շահը: Սակայն այն միավորը, որ ձևավորված է հենց այդ ժողովրդի կողմից (ընտրված), պահպանվում է նրա ընդհանուր համաձայնությամբ (Սահմանադրություն), այդ նույն հանրությանը կարող է պարտադրել հենց իր կողմից սահմանված կանոնները՝ հանդիսանալով արդար երաշխավոր: Բացի այդ, որ առավել նկատելի է, սեփական պետականության բացակայության դեպքում կենտրոն է գալիս այլ պետականության ազդեցությունը և, ըստ այդմ, նրա կամքին ենթարկվելու սպառնալիքը[11]:

Այս պարագայում, բնական է, կենտրոնական իշխանությունը «ծայրամասային» հատվածին պիտի պարտադրի պայմաններ, իսկ ենթական որևէ կերպ հակադրվելու հնարավորություն չի ունենա, քանի որ, կրկնենք, դա պարտադրանք է, և ոչ՝ ընտրություն: Ասվածի վառ օրինակը պետականությունից զրկված հայկական հեծելազորի մղած մարտերն են հայրենիքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ այլ ժողովուրդների ու պետականությունների համար մեռնելու ճակատագրով: Մյուս ցավոտ օրինակը 1914թ. ցարական և օսմանյան բանակներ զորակոչված հայերն են, ովքեր ի վերջո պիտի պատերազմեին միմյանց դեմ՝ իրենց իսկ բնակավայրերի տարածքներում՝ զրկված լինելով սեփական տներն ու ընտանիքները, իսկ ընդհանրապես՝ ազգային շահը երրորդ ուժերից պաշտպանելու կարողությունից:

Մեկ այլ ցավալի օրինակ է «Հայրենական պատերազմ» անունը ստացած Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժողովրդագրական հետևանքները հայ ազգը մինչ օրս կրում է: Ըստ այդմ, անկախ պետություն, մեր դեպքում՝ ազգային պետություն ունենալու պարագայում այն զուտ իրավակազմակերպչական միավոր չէ, այլ՝ նրանում իրենց կենսագործունեությունն իրականացնող քաղաքացիների անվտանգության ապահովման հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում սեփական միջոցներով, աշխատանքով, գիտելիքով, երբեմն նաև՝ կյանքով այդ անվտանգությունն ապահովելու միասնական որոշմամբ: Դժվար չէ գիտակցել, որ այսկերպ, այսինքն՝ պետության՝ Հայաստանի Հանրապետության գոյության ու կայացման միջոցով անվտանգություն ապահովելու մոտեցման այլընտրանքը կարող է լինել չորրորդ ցավալի օրինակը՝ յուր որդիներին Խարկովի մատույցներում հերոսանալու ուղարկելը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում