Thursday, 04 07 2024
Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը
Եվրաբյուրոկրատիզմի դեմ՝ ասիական պրագմատիզմ
09:45
Ուկրաինան 6000 արևային վահանակ է ստացել
Պուտինը Արցախի դիմաց ստացել է լծակներ. Ալիևը բարդ վիճակում է
Սպասվում է կարճատև անձրև
Զենքի ամեն մատակարարման ժամանակ այց է լինում Վրաստան. կարծում եմ՝ նոր զենք է գալու
Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակները. «Հրապարակ»
Էրդողանի վերջնագիր եւ Պուտինի մերժում. ռուս-թուրքական սառույցը չի՞ հալվել
Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին. «Հրապարակ»
Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»
Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը
2012-ին Մոսկվայում Իրինա Զարոյանին100 հազար դոլարի դիմաց սպանել է Տիգրան Վարդանյանը
Աբրահամ Ռուսոյի առևանգման և սպանության փորձի մեջ մեղադրվողը ազատ է արձակվել
Արաբկիրի թաղապետն ու աշխատակիցները բերման են ենթարկվել
«Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում»․ Պեսկով
Հայաստանն ու ԵՄ-ն որքան են պատրաստ ընդառաջ գալու
Однокласники-ով սիրային զրույցը դարձել է պետական դավաճանություն․ Զինծառայողը կալանավորվել է
ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ
Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները
Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի
23:45
Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունը
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը
Քանաքեռցի «ավտարիտետի» մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Մենք ձեր «թամբալության» թշնամին ենք. եվրաինտեգրացիան չի սպասում
Խաղաղություն 1 ամսո՞ւմ. համառ հույսեր և նոր պահանջներ
Աստանայի «խաղադրույքը» շատ բարձր է.
Պուտինի նպատակները նաև Թրամփին ձեռնտու չեն լինի. Ուկրաինայում խաղաղության փորձը չի հաջողվի
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը

Հանդիպում հայ-թուրքական սահմանի՞ն, թե՞ դիրքային խաղ

Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերության կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հանրությունը կտեղեկացվի ժամկետների վերաբերյալ, հուլիսի 1-ին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը, լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունների վերաբերյալ, թե հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների հանդիպում: Ավելի ուշ, դարձյալ մամուլում եղավ տեղեկություն, թե թուրքական կողմը վերջին պահին հրաժարվել է հանդիպումից, անորոշ պատճառներով եւ անորոշ ժամկետով:

Հայաստանի ԱԳՆ պաշտոնական արձագանքը, որ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կիրազեկվի, հուշում էր, որ վերջնական պայմանավորվածություն չկա, բայց առնվազն կա գործընթաց, այլապես ԱԳՆ հայտարարությունը կլիներ տեղեկության հերքում, այլ ոչ թե ըստ էության պարզաբանում: Ավելի ստույգ, գործընթաց առնվազն եղել է, բայց շարունակվու՞մ է քննարկում հայ-թուրքական սահմանին հատուկ ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածության վերաբերյալ, թե՞ ոչ:

Այս հարցը կարծես թե բաց է: Ուշադրության է արժանի, որ այդ մասին տեղեկությունները տարածվեցին հուլիսի 1-ին, որն այն օրն է, երբ երկու տարի առաջ Վիեննայում տեղի ունեցավ հատուկ բանագնացների չորորդ, ու փաստորեն մինչ այժմ վերձին հանդիպումը: Երկու տարի է չի եղել նոր հանդիպում, բայց չի եղել նաեւ այդ վերջին հանդիպման արդյունքում հայտարարված պայմանավորվածությունների իրականացում: Իսկ դրանք, հիշեցնեմ, վերաբերում էին երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, միաժամանակ նաեւ երկու երկրների դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելուն:

Պայմանավորվածություն կար նաեւ սկսել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ: Երկու տարի անց դրանցից որեւէ մեկը իրականացված չէ, փոխարենը երկու տարի անց խոսվում է հատուկ բանագնացների հանդիպման մասին, որը տեղի կունենա հայ-թուրքական սահմանին: Իհարկե հնարավոր է, որ այդ հանդիպմամբ կլինի որեւէ կողմից «խորհրդանշական անցում»՝ դիվանագիտական անձնագրով, այդպիսով տալով առնվազն այդ մի պայմանավորվածության մեկնարկ: Հունիսի 18-ին տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, իսկ մեկ շաբաթ անց հեռախոսազրույց ունեցան արտգործնախարարները: Օրեր անց Հայաստանի արտգործնախարարը մերձբալթյան այցի ընթացքում հայտարարեց, որ եկել է պայմանավորվածությունները իրականացնելու ժամանակը:

Արդյո՞ք Երեւանն այդ պայմանով է հնարավոր համարում հատուկ բանագնացների նոր հանդիպումը, թե՞ պայմանավորվածություն կա, սակայն կողմերը չեն համաձայնեցնում դետալները: Ի դեպ, այդ ֆոնին թերեւս ավելորդ չէ ուշադրության արժանացնել այն, որ տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Իսրայելի արտգործնախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում Գազան, իսկ Բայրամովն էլ իսրայելցի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական գոևրծընթացի վիճակը: Հ

նարավո՞ր է, որ հայ-թուրքական հանդիպման դեմ է Բաքուն, եւ Իսրայելի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցը նաեւ որոշակի դեմարշ է Թուրքիայի հանդեպ, որն իր հերթին Հայաստանի հետ վերջին ակտիվ շփումներով հնարավոր է իր դժգոհությունն է հայտնում Մոսկվա-Բաքու ջերմ հարաբերությունից: Հուլիսի 3-4-ին Աստանայում սպասվում է Շանհայի գործակցության կազմակերպության Վեհաժողով, որի շրջանակում ազդարարվել է Պուտին-Էրդողան հանդիպում, տեւական դադարից հետո եւ հարաբերության նկատելի սառնության պայմաններում: Հայ-թուրքական գործընթացը Անկարան օգտագործում է հանդիպմանն ընդառաջ դիրքային խաղի համա՞ր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում