Thursday, 04 07 2024
Հայ-վրացական բովանդակալից լռության հրամայականը
Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը
11:30
Բելառուսն ընտրվել է ՇՀԿ անդամ. Տոկաև
«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը մեր տարածաշրջանում». Նիկոլ Փաշինյան
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
Նավթի գներն աճել են – 03/07/24
«Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ը շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը». Խաչատուրյանը շնորհավորել է Բայդենին
Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը
Եվրաբյուրոկրատիզմի դեմ՝ ասիական պրագմատիզմ
09:45
Ուկրաինան 6000 արևային վահանակ է ստացել
Պուտինը Արցախի դիմաց ստացել է լծակներ. Ալիևը բարդ վիճակում է
Սպասվում է կարճատև անձրև
Զենքի ամեն մատակարարման ժամանակ այց է լինում Վրաստան. կարծում եմ՝ նոր զենք է գալու
Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակները. «Հրապարակ»
Էրդողանի վերջնագիր եւ Պուտինի մերժում. ռուս-թուրքական սառույցը չի՞ հալվել
Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին. «Հրապարակ»
Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»
Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը
2012-ին Մոսկվայում Իրինա Զարոյանին100 հազար դոլարի դիմաց սպանել է Տիգրան Վարդանյանը
Աբրահամ Ռուսոյի առևանգման և սպանության փորձի մեջ մեղադրվողը ազատ է արձակվել
Արաբկիրի թաղապետն ու աշխատակիցները բերման են ենթարկվել
«Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում»․ Պեսկով
Հայաստանն ու ԵՄ-ն որքան են պատրաստ ընդառաջ գալու
Однокласники-ով սիրային զրույցը դարձել է պետական դավաճանություն․ Զինծառայողը կալանավորվել է
ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ
Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները
Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի
23:45
Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունը

Ալիեւը պատերա՞զմ է անոնսավորում

Ադրբեջանի նախագահը Կանադայի նորանշանակ դեսպան Քավին Համիլտոնի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում «բավական արագ առաջընթացի» մասին եւ գնահատել, որ կարելի է առնվազն կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտել առաջիկա մի քանի ամիսներին: Ալիեւը վկայակոչել է նախապատերազմական բանակցությունները, երբ պետք է համաձայնեցվեին մադրիդյան սկզբունքները, նախաստորագրվեին, ապա «կազմվեր տեքստը»:

Ալիեւը հաստատել է, որ դա կարող է «տարբերակներից մեկը լինել՝ հասնել հիմնական սկզբունքների համաձայնեցման, նախաստորագրել, իսկ հետո աշխատել (հարաբերությունների կարգավորման պայմանագրի) տեքստի վրա»: Բայց ըստ Ալիեւի, հնարավոր կլինի Հայաստանի սահմանադրության փոփոխությունից հետո: Այնքան էլ պարզ չէ, որ Ալիեւը վերնջանական պայմանագրի տեքստի վրա աշխատանքը է պայմանավորում Հայաստանի սահմանադրությամբ, թե նաեւ հիմնական սկզբունքնեցումը:

Եթե գտնում ենք, որ նա առաջարկում է կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնել, ապա անցնել պայմանագրի տեքստի խմբագրական աշխատանքին, որ, բնականաբար, ավելի տեւական ժամանակ կպահանջի, իսկ այդ ընթացքում «Հայաստանը կփոխի սահմաանդրությունը»: Բայց ինչու՞ է նա հիշել մադրիդյան սկզբունքները, որ չեն համաձայնեցվել հենց իր կոշտ դիրքորոշման պատճառով: Ալիեւն ակնարկում է, որ եթե Հայաստանը չընդունի կարգավորման իր առաջարկած սկզբունքները, ապա Ադրբեջանը կդիմի ուժի, ինչպես մադրիդյան սկզբունքների չհամաձայնեցվածության դեպքում:

Հայաստանի փորձագիտական հանրության ուշադրությունից, կարծես, դուրս է մնում իրողությունը, որ Ալիեւը Միլլի մեջլիսը ցրել է նաեւ 2019թ. վերջին, արտահերթ ընտրություններ կայացել են 2020-ի փետրվարին: Կես տարի անց Ալիեւը պատերազմ է սկսել: Միլլի մեջլիսն արձակվել է, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան սեպտեմբերի 1-ին: Նոյեմբերին Բաքուն կհյուրընկալի Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողով, ինչին կհաջորդեն ԱՄՆ նախագահական ընտրությունները:

Ի՞նչ է ծրագրում Ալիեւը: Հայաստանի սահմանադրության խնդիրն, ամենահավանականությամբ, արհեստածին է: Ադրբեջանը կարգավորման «հինգ սկզբունքները» հրապարակել է 2022թ. մարտին: Դրանցում ազգային օրենսդրության փոփոխության մասին խոսք չկա: Առկա է սկզբունք, որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային եւ քաղաքական ամբողջականությունը: Միջազգային իրավունքի տեսակետից վերջին ձեւակերպումը նշանակում է, որ պայմանավորվող երկրները մեկը մյուսի պետական-սահմանադրական կարգը ճանաչում են լեգիտիմ, միմյանց ներքին գործերին չեն միջամտում, մեկը մյուսի քաղաքական համակարգը փոխելու ուղղությամբ քայլ չի ձեռնարկում:

Եթե այս սկզբունքն Ադրբեջանը քննարկումներից հանել է կամ մտադիր է հանել, ապա փոխարենն ի՞նչ է առաջարկում: Համարժեք կարող է լինել այն, որ կողմերը պարտավորվեն ազգային օրենսդրությունը ստորադասել պայմանագրին՝ նշելով համապատասխան փոփոխություններ կատարելու հստակ ժամկետներ: Ալիեւի խոսքից չի հետեւում, թե նա նման համաձայնության պատրաստ է կամ նույնիսկ մտադիր է քննարկել:

Հետեւաբար Հայաստանի սահմանադրության փոփոխության նախապայմանը կամ հետապնդում է Երեւանում ներքին սուր հակասություններ սադրելու, կամ խաղաղության պայմանագրից հրաժարվելու նպատակ: Երկու դեպքն էլ հղի է իրավիճակի սրացման վտանգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում