Thursday, 04 07 2024
Գործընթացը պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց քաշքշուկների մեջ չգցենք. Փաշինյան
ՆԳ նախարարը ներկայացնում է ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց պատճառած վնասի փոխհատուցման կարգը
13:08
«Գնահատում ենք ԱՄՆ վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Ալիևը՝ Բայդենին
Աստանայի բացահայտումը. ռուս-թուրքական ռազմավարական համագործակցություն չի ստացվում
Դատարանը մերժել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը
ԱՄՆ-ն շատ արագ գալ չի կարող. 3-4 տարի կորցրել ենք՝ շնորհիվ Փաշինյանի. նրա քայլերը կանխատեսելի չեն
ՄԻՊ-ի միջամտությամբ՝ զինծառայողն անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո
Դեսպանի քայլը ապտակ է Հայաստանի իմիջին. կասկած ունեմ, որ ռուսական գործակալ է
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN
Հայ-վրացական բովանդակալից լռության հրամայականը
Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը
11:30
Բելառուսն ընտրվել է ՇՀԿ անդամ. Տոկաև
«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը մեր տարածաշրջանում». Նիկոլ Փաշինյան
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
Նավթի գներն աճել են – 03/07/24
«Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ը շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը». Խաչատուրյանը շնորհավորել է Բայդենին
Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը
Եվրաբյուրոկրատիզմի դեմ՝ ասիական պրագմատիզմ
09:45
Ուկրաինան 6000 արևային վահանակ է ստացել
Պուտինը Արցախի դիմաց ստացել է լծակներ. Ալիևը բարդ վիճակում է
Սպասվում է կարճատև անձրև
Զենքի ամեն մատակարարման ժամանակ այց է լինում Վրաստան. կարծում եմ՝ նոր զենք է գալու
Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակները. «Հրապարակ»
Էրդողանի վերջնագիր եւ Պուտինի մերժում. ռուս-թուրքական սառույցը չի՞ հալվել
Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին. «Հրապարակ»
Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»
Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը
2012-ին Մոսկվայում Իրինա Զարոյանին100 հազար դոլարի դիմաց սպանել է Տիգրան Վարդանյանը

Ալիեւը բացում է Պանդորայի արկղը. Ստեփանակերտը պետք է խոսի

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի մասին Կանադայի դեսպանի հարցին, Ադրբեջանի նախագահը ասել է, որ հարցը պետք է դիտարկել փոխադարձության սկզբունքով: Խոսքը Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին է: Նախ, Ալիեւը պետք է հաշվի առնի, որ միայն Բաքվից բռնատեղահանվել է 204 հազար հայ: Ընդ որում, դա պաշտոնական տեղեկություն է: Իրականում նույնիսկ ադրբեջանցի մի շարք փորձագետներ են ընդունում, որ խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում «մոտ 250-300 հազար հայ է ապրել»: Եւ եթե վերադարձի իրավունքը «փոխադարձ» է, ապա այն պետք է գործի նաեւ Բաքվի հայերի նկատմամբ: Այդ դեպքում Բաքուն պետք է Երեւսաղեմի նման բաժանվի հատվածների, որովհետեւ այնտեղ վերադառնալու իրավունք ունեն նաեւ մոտ կես միլիոն տուսները, հրեաները:

Բայց դա հարցի մի կողմն է: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը էթնիկ փոքրամասնություն չէ, այլ՝ Ադրբեջանում պետականակիր սուբյեկտ: Նրա այդ կարգավիճակը ճանաչված է ինչպես խորհրդային Ադրբեջանի, այնպես էլ 1918-20թ.թ. գոյություն ունեցած Ժողովրդական հանրապետության կողմից: Ալիեւը բացում է Պանդորայի արկղը: Բանն այն է, որ 1919թ. օգոստոսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը եւ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության կառավարությունը կնքել են համաձայնագիր, որով ԼՂ-ն իրեն ժամանակավորապես ճանաչել է ԱԺՀ սահմաններում՝ մինչեւ խաղաղության Փարիզի խորհրդաժողովը կորոշեր նրա վերջնական կարգավիճակը:

Այդ իրավական ակտի հիման վրա է, որ արդեն խորհրդայնացած Ադրբեջանը 1923 թ. հուլիսի 7-ի դեկրետով «Ղարաբաղի հայկական մասից», ինչպես ստույգ ձեւակերպված է փաստաթղթում, կազմավորել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզ: Հայաստանում, այո, ադրբեջանցիներ բնակվել են, բայց նրանք ոչ անկախ, ոչ խորդրդային Հայաստանում պետականակիր սուբյեկտ չեն հանդիսացել, չեն ունեցել ինքնակազմակերպվածության իրավա-քաղաքական ինստիտուտներ: Նրանք էթնիկ փոքրամասնություն էին, ինչպես Խանլարի, Շամխորի, Դաշքեսանի շրջանում կամ Սումգայիթում, Մինգեչաուրում բնակվող ավելի քան 200 հազար հայերը:

Եթե Ադրբեջանը 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԺՀ իրավահաջորդն է, ապա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ Բաքվի հարաբերությունների հիմքում պետք է դրվի 1919 թ. օգոստոսի 19-ի «Ժամանակավոր համաձայնագիրը». Այսինքն, ԼՂ-ն ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի սահմաններում՝ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժաղովի կողմից նրա վերջնական կարգավիճակի որոշարկումը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի Գերագույն խորհրդի բոլոր որոշումները պետք է չեղյալ ճանաչվեն, սահմանվի անցումային կարգավիճակ, որը ԼՂ հայ բնակչությանը թույլ կտա ունենալ իշխանության տեղական մարմիններ եւ մշակութային լիակատար ինքնուրույնություն:

Այսպիսի առումով, Ստեփանակերտի քաղաքական էլիտան, ի դեմս Ազգային ժողովի, համապատասխան գործընթացը պիտի նախաձեռնի: Սա իրավա-քաղաքական լրջագույն խնդիր է, որ Ադրբեջանի նախագահը է ակտուալացրել: Ոչ ոք ԼՂ հայ բնակչության իրավունքների խնդիր չի քննարկելու, եթե քաղաքական Ստեփանակերտը նախաձեռնություն չցուցաբերի: Ով ասում է, որ Արցախի հարցը փակված չէ, պարտավոր է քաղաքական կամք դրսեւորել եւ միջազգայանցնել հիմնավորումները: Ալիեւն այդ առիթը եւ հնարավորությունը տվել է: Մնում է, որ Ստեփանակերտը «նետած ձեռնոցը վերցնի»: Կվերցնի՞, թե կշարունակի զբաղվել անպտուղ պոպուլիզմո՞վ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում