Thursday, 04 07 2024
Պարտքի պատճառով առևանգել են քաղաքացուն, ծեծի ենթարկել, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան
18:50
«Երմակն անում է այն, ինչ ես եմ ասում». Զելենսկի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ համաձայնագիրը հավանության է արժանացել
Գևորգ Պապոյանը կգործուղվի Ռուսաստան
18:20
Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին
18:10
Գերմանիան երբեք չի համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային
Նիկոլ Փաշինյանի հարցը Ջո Բայդենին
17:50
Հնդկաստանի նորընտիր վարչապետը կայցելի Ռուսաստան
17:40
ՇՀԿ երկրների ղեկավարները ստորագրել են Աստանայի հռչակագիրը
ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին
Մեհրաբյան online
17:20
Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
17:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:00
Ամուր, հուսալի և որակյալ․ Հայաստանում հասանելի են Ջետուր մեքենաների ամենանոր մոդելները
16:50
Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում
Մեղադրանք է ներկայացվել 8 անձի. ՔԿ
Եկել է ժամանակը, որ հայը պարտիզանից դառնա զինվոր
Ադրբեջանում հարցվածների 84%-ը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին
ԵՄ դրոշը մուրճին կապած քարոզարշավի են գնալու. ՔՊ-ն եվրաինտերգրումը ներքին օգտագործման հարց է դարձրել
Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը
Քաղաքական մեծ քաոս է Ֆրանսիայում․ անդրադարձը տնտեսության վրա արդեն նկատելի է
Իսրայելը Լիբանանում հարվածել է Հզբոլլահի բազմաթիվ կետերի
Զգուշացում. ԿԲ-ի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել լիցենզիա
«Հզբոլլահը» 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Որդիների վեճին հաջորդել էր հայրերի կռիվը, իսկ ավարտվել սպանությամբ
Շարժական կապի ցուցանիշով Հայաստանը փոքր ինչ առաջ է Ադրբեջանից, սակայն զիջում է Վրաստանին
15:10
ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում
Ալիեւը մեկնում է Իսլամաբադ. «թուրքական աշխարհ» – Պակիստան աշխարհաքաղաքական ենթաբեւե՞ռ է ձեւավորվում
Արաբկիրի վարչական ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը կալանավորվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ինչպե՞ս է Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել

1920թ. օգոստոսի 10-ին Ռուսաստանի բոլշեւիկյան կառավարության եւ Հայաստանի միջեւ Թիֆլիսում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր: Հայաստանը ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ժամանակավորապես գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի օկուպացիայի տակ: Ռուսաստանը ճանաչել է, որ օկուպացիան չի կանխորոշում այդ տարածքների իրավական կարգավիճակը: Երկուստեք համաձայնել են, որ ԼՂ, Զանգեզուրի եւ Նախիջեւանի կարգավիճակը պետք է որոշվի կողմերի միջեւ «ամենամոտ ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագրով»:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի կարգավիճակի հարցում Ադրբեջանի իրավունքը չի ճանաչվել: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Պատմա-քաղաքական բանավեճը, որ 1920թ. ամռանը Հայաստանը կարող էր բոլշեւիկյան Մոսկվայի հետ նպաստավոր համաձայնության հասնել, զինադադարի մասին համաձայնագրի իրավական նշանակությունը չի նսեմացնում:

Հայաստանի հետ ստորագրելով ԼՂ, Զանգեզուրի եւ Նախիջեւանի կարգավիճակը երկկողմ խաղաղ պայմանավորվածությամբ որոշելու համաձայնագիր, բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի խնդիրը լուծել է քեմալական Թուրքիայի հետ 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով: 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն որոշել է Լեռնային Ղարաբաղը «մարզային լայն ինքնավարությամբ թողնել Ադրբեջանի կազմում».

ԼՂ հարցի շուրջ պատմա-քաղաքագիտական բանավեճում ադրբեջանական կողմը մշտապես պնդել է, որ եթե ԼՂ-ն «թողնվել է Ադրբեջանի կազմում», ինչպես ձեւակերպված է Կովբյուրոյի որոշմամբ, ուրեմն՝ «ԼՂ-ն միշտ էլ ադրբեջանական է եղել». Իրականում այդ սահմանումը ուղղակիորեն բխում է ռուս-հայակական զինադադարի համաձայնագրից, այնպես որ Հայաստանից օկուպացված Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին, բայց Մոսկվան այն «թողնում» է, այսինքն՝ հանձնում է Ադրբեջանին։

88-ի Շարժումն, ըստ էության, մի նպատակ է հետապնդել՝ հասնել ԼՂ մասին Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշման չեղարկմանը: Եւ ամենահակառուսականը հենց այդ նպատակադրվածությունն էր, ինչին Մոսկվան հակադարձել է նախ «ադրբեջանական գործոնի» սպառնալիքով, ապա՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերով, ի վերջո՝ «Կոլցո» օպերացիայով, որ այլ բան չէր, քան՝ այն, ինչ Իլհամ Ալիեւն իրականացրեց անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին։

Ռազմա-քաղաքական գենեզիսն ակնհայտ է: Թե ի՞նչ շահ է Մոսկվան հետապնդել՝ 2022թ. օգոստոսի 3-ին Լաչինի միջանցքի հսկողությունը Բաքվին զիջելով՝ պետք է փորձել հասկանալ ոչ միայն լայնքով՝ իրադարձությունների փաստագրմամբ, այլեւ՝ խորքով: Մասնավորապես՝ իրավա-քաղաքական գնահատական տալ ԼՂ էլիտայի 2022թ. օգոստոսի 3-ից մինչեւ 2023թ. սեպտեմբերի 9-ը տեւած «դիմադրողականությանը» եւ պարզել ծագումնաբանությունը, ստվերային կազմակերպիչներին:

Հայաստանի համար դա ավելի անվտանգային խնդիր է, քան՝ Ադրբեջանից հնչող սպառնալիքը, որովհետեւ պատերազմի եւ խաղաղության խնդիրը Բաքվի իրավազորությունից դուրս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում