Thursday, 04 07 2024
ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին
17:00
Ամուր, հուսալի և որակյալ․ Հայաստանում հասանելի են Ջետուր մեքենաների ամենանոր մոդելները
16:50
Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում
Մեղադրանք է ներկայացվել 8 անձի. ՔԿ
Եկել է ժամանակը, որ հայը պարտիզանից դառնա զինվոր
Ադրբեջանում հարցվածների 84%-ը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին
ԵՄ դրոշը մուրճին կապած քարոզարշավի են գնալու. ՔՊ-ն եվրաինտերգրումը ներքին օգտագործման հարց է դարձրել
Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը
Քաղաքական մեծ քաոս է Ֆրանսիայում․ անդրադարձը տնտեսության վրա արդեն նկատելի է
Իսրայելը Լիբանանում հարվածել է Հզբոլլահի բազմաթիվ կետերի
Զգուշացում. ԿԲ-ի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել լիցենզիա
«Հզբոլլահը» 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Որդիների վեճին հաջորդել էր հայրերի կռիվը, իսկ ավարտվել սպանությամբ
Շարժական կապի ցուցանիշով Հայաստանը փոքր ինչ առաջ է Ադրբեջանից, սակայն զիջում է Վրաստանին
15:10
ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում
Ալիեւը մեկնում է Իսլամաբադ. «թուրքական աշխարհ» – Պակիստան աշխարհաքաղաքական ենթաբեւե՞ռ է ձեւավորվում
Արաբկիրի վարչական ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը կալանավորվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ջրահեղձության դեպքերը մեծ մասամբ տեղի են ունենում ոչ սթափ վիճակում մարդկանց մոտ. վիճակագրությունը
Փրկարարներն ու ջրային պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության. ինչ կանոններ կան
Գնորդները QR կոդով կկարողանան պարզել՝ ներմուծվա՞ծ մսամթերք են գնում, թե՞ ՀՀ-ում արտադրված.Պապոյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը մեկ ամսով կալանավորվել է
Եթե հանքը բացվի, Գինեվետ և Այգեզարդ գյուղերին մեծ վնաս կհասցվի. Այգեզարդի բնակիչ
2-րդ ցեմենտի գործարանը ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. կվնասվի գյուղատնտեսությունը. Վարդանյան
14:40
Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները
14:30
Թրամփն առաջ է անցել Բայդենից
Հունիսի 12-ին ձեռքի վնասվածք ստացած քաղաքացին ապաքինման շրջանում է. Անահիտ Ավանեսյան
Արցախի համար 30 տարի ի՞նչ եք արել. Սինանյանի արձագանքը Արցախը հանձնելու մասին
3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է. ՀԾԿՀ նախագահ
Արմեն Գրիգորյանը կգործուղվի Լոնդոն

Հայաստանի մասին Ալիեւի կեղծիքը՝ միջազգային «լեգիտիմության» ճանապարհին

Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «վերադարձի իրավունքը» պետք է ապահովվի փոխադարձաբար: Այդ մասին նա խոսել է Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը, ի պատասխան նրա դիտարկման, կապված արցախահայության վերադարձի հետ: Ալիեւը հայտարարել է այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին, այլ կեպ ասած՝ ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, նշելով, թե 1988-ից հետո եղել է Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտում: Ալիեւը սուտ է խոսում: Հայաստանում չի եղել ադրբեջանցիների էթնիկ զտում:

Որեւէ ադրբեջանցու հանդեպ, որը խորհրդային շրջանում ապրել է Հայաստանում, չի եղել բռնություն, չի եղել ուժի կիրառում, չի եղել անգամ ուժի կիրառման սպառնալիք: Հայաստանում ապրող ադրբեջանցիների հանդեպ այդպիսի որեւէ վարքագիծ չի եղել անգամ այն բանից հեո, երբ Ադրբեջանում եղել է Սումգայիթ, Բաքու, եղել են այլ քաղաքներ, որոնցում սպանվել են հայեր՝ էթնիկ պատկանելության համար, հալածվել, ենթարկվել բռնության: Ադրբեջանում կազմակերպված այդ բռնություններից հետո անգամ, Հայաստանում որեւէ բան չի եղել այստեղ ապրող ադրբեջանցիների հետ: Հեռանալու որոշումը նրանք կայացրել են կամովին:

Ավելլին, հեռացել են՝ ազատորեն տնօրինելով իրենց ունեցած գույքը, առանց ավելորդ շտապողականության կամ հապճեպության: Հետեւաբար, չկա համեմատության որեւէ եզր, չկա որեւէ հիմք՝ փոխադարձության մասին խոսելու համար, թե Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստական դարձած հայերի պատմության հետ համեմատության իմաստով, թե Արցախի հայության հանդեպ ագրեսիայի ու բռնության, էթնիկ զտման փաստի հետ համեմատության առումով: Ադրբեջանը սակայն օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանը բավարար չափով չաշխատեց ու չի աշխատում այդ հանգամանքները միջազգային ասպարեզում պարբերաբար ներկայացնելու եւ Ադրբեջանի «հիմնավորումների» մտացածին բնույթը, դրանց կեղծ, սուտ լինելը ներկայացնելու համար:

Մինչդեռ, Բաքուն այժմ է խոսում «փոխադարձության» մասին, որպես ընդամենը այսպես ասած առաջին փուլ: Ադրբեջանը բոլորովին կանգ չի առնելու դրա վրա: Առաջին փուլով Բաքուն ընդամենն ուզում է ամրագրել, լեգիտիմացնել միջազգային ընկալման մեջ այն, որ եղել է «տեղահանում» նաեւ Հայաստանից: Այսինքն, նախ ամրագրել այն, ինչ իրականում չի եղել, ստանալ այսպես ասած «փոխադարձության» ճանաչում, իսկ հետո արդեն՝ հաջորդ փուլում կամ փուլերում, Ադրբեջանը ձեռնմուխ է լինելու ադրբեջանցիների Հայաստանի «վերադարձի» հարցն առաջ մղելով, այսպես ասած պասիվ ռեժիմիցանցնելով ակտիվի, արձանագրելով, որ «փոխադարձաբար» ինքն էլ պատրաստ է ընդունել «վերադարձող» հայերին: Պարզ չէ՞, որ չի լինելու Ադրբեջանի ենթակայության ներքո վերադառնալ ցանկացող հայ, իսկ Հայաստան «վերադառնալ» ցանկացող «հատուկ նշանակության» ադրբեջանցի՝ թերեւս որքան Ալիեւը կկամենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում