![](https://www.1in.am/assets/uploads/2024/07/70-38.jpg)
Կիևում մահացել է ղազախստանցի ընդդիմադիր լրագրող Այդոս Սադիկովը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է նրա կինը՝ Նատալյա Սադիկովան: «Բասե» հեռուստաալիքի հեղինակը մահացել է Կիևի հիվանդանոցում։
«Այդոսը տասներեք օր պայքարում էր վերակենդանացման բաժանմունքում ապրելու համար, բայց հրաշք տեղի չունեցավ», – գրել է կինը: Հիշեցնենք, որ Սադիկովի վրա կրակել են հունիսի 18 – ին՝ Կիևի իր տան կողքին: Ավելի ուշ մահափորձի մեջ կասկածվողը ինքնակամ ներկայացել է Ղազախստանի ոստիկանությանը:
Լրագրողի կինը հանցագործության մեջ մեղադրում է Ղազախստանի իշխանություններին։ Ղազախստանի Սենատի խոսնակ Աշիմբաևը Ղազախստանի հասցեին ցանկացած մեղադրանք անվանել է զրպարտություն և սադրանք: Նա հայտարարել է, որ երկիրը կասկածյալին Ուկրաինային չի հանձնի։