![](https://www.1in.am/assets/uploads/2024/07/70-42.jpg)
Նիդեռլանդները շուտով Ուկրաինային կմատակարարի խոստացված 24 F-16 կործանիչների մի մասը: Այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է Նիդեռլանդների կառավարությունը:
«Կիևին ինքնաթիռներ մատակարարելու անհրաժեշտ թույլտվությունները ստացվել են»,-խորհրդարանին ուղղված նամակում ասել է պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։
Անվտանգության նկատառումներից ելնելով` նա հրաժարվել է հստակեցնել, թե քանի ինքնաթիռ կլինի առաջին խմբաքանակում, և երբ դրանք կհասնեն Ուկրաինա։