Thursday, 04 07 2024
Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ
Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ Է այցելությունների համար
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման
20:20
Օրբանը կայցելի Ադրբեջան և Շուշի
Կալանավորվել են, Արաբկիրի թաղապետը, թեղակալները ևս 5 հոգի
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի դեսպանին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Պուտինը բացառում է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարը
Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
19:30
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր
Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տալու պատճառով
19:10
Թուրքմենստանն առաջարկում է Աֆղանստանով գազատար կառուցել
Պարտքի պատճառով առևանգել են քաղաքացուն, ծեծի ենթարկել, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան
18:50
«Երմակն անում է այն, ինչ ես եմ ասում». Զելենսկի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ համաձայնագիրը հավանության է արժանացել
Գևորգ Պապոյանը կգործուղվի Ռուսաստան
18:20
Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին
18:10
Գերմանիան երբեք չի համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային
Նիկոլ Փաշինյանի հարցը Ջո Բայդենին
17:50
Հնդկաստանի նորընտիր վարչապետը կայցելի Ռուսաստան
17:40
ՇՀԿ երկրների ղեկավարները ստորագրել են Աստանայի հռչակագիրը
ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին
Մեհրաբյան online
17:20
Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:00
Ամուր, հուսալի և որակյալ․ Հայաստանում հասանելի են Ջետուր մեքենաների ամենանոր մոդելները
16:50
Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում
Մեղադրանք է ներկայացվել 8 անձի. ՔԿ
Եկել է ժամանակը, որ հայը պարտիզանից դառնա զինվոր

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ:

Ինչպես տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից:

Կանոնադրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ծանրագույն հանցագործությունների անպատժելիության դեմ: Այսպիսով, ՀՀ-ն ճանաչել է ՄՔԴ իրավասությունը հետադարձ ուժով՝ հանձն առնելով համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Հռոմի կանոնադրության սկզբունքներին:

Քաղաքականություն

Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը
Գրիգոր Մինասյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության իրականացման համար ազգային իրավական դաշտի մոտարկման շարունակականությունը, միաժամանակ, պատրաստակամություն հայտնել զարգացնել համապատասխան իրավապահ մարմինների կարողությունները Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացի արդյունավետ իրականացման համատեքստում:

Եզրափակելով խոսքը՝ Գրիգոր Մինասյանը երախտագիտություն է հայտնել Միջազգային քրեական դատարանին՝ համագործակցությունն ամրապնդելու հնարավորության համար:

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն շնորհավորել է Հայաստանին` ՄՔԴ անդամ դառնալու կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում և համագործակցության այլ ուղղություններով Հայաստանին աջակցելու հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում