Thursday, 04 07 2024
8-րդ դասարանցին ցանկացել է սպանել Մարգարիտա Սիմոնյանին
Բաթումիում պարաշյուտի ընկնելու հետևանքով զբոսաշրջիկ է մահացել
Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները
Ընթացքի մեջ են ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները
Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
Գողացել են զինվորի համար նախատեսված դրամատուփի գումարը
Ադրբեջանցիների 83,8 տոկոսը կողմ է խաղաղությանը. խաբկանք ինչ նպատակով
Ալիևը մերժե՞լ է ամերիկյան առաջարկը. կոմունիկացիոն նախագծերի պայքար
Ո՞ւմ դեմ է ուղղված Չինաստան-Ադրբեջան ռազմավարական դաշինքը
Պեսկովը բացատրել է, թե ինչու Էրդողանը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցում
Աստանայում նոր աշխարհաքաղաքական բևե՞ռ է ձևավորվում
23:45
«Պատերազմը կարող է դադարեցվել, եթե ստեղծվեն խաղաղության ամուր հիմքեր»․ Էրդողանը՝ Լուկաշենկոյին
Կանադան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը
Ծեծի ենթարկված Կուբայի քաղաքացին հիվանդանոցում մահացել է
«Հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել կարծրատիպային արտահայտություններ»․ Աբխազիայի ԱԳՆ
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին
23:00
Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան
22:45
Արփինե Փիլոսյան. Հայէկոնոմբանկի ռազմավարությունն ուղղված է շարունակական թվային փոխակերպմանը՝ այն դարձնելով մտածելակերպ և աշխատելաոճ
Չինաստանը լուրջ հարված է հասցնում Ռուսաստանին. լուռ էքսպանսիան այժմ ձևակերպվում է
Ալիևն առևտրի մեջ է Արևմուտքի հետ՝ իր գինն է բարձրացնում, ցույց է տալիս, թե իր միակ տարբերակը չեն
22:06
Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին
Ապոկալիպտիկ կանխատեսումները, թե հայտնվեցինք կղզյակի դերում, հիմա կկլանեն մեզ, իրական չեն
21:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի պահպանության հարցում օգնություն է խնդրում Գերմանիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը
Սահմանվել են Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին
21:10
Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ
Ալիեւը փակու՞մ է ԵԱՏՄ թեման
Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում

Բագրատ Գալստանյանի «գլխավորած» շարժումը, որը սկսվել էր Տավուշ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատումը կասեցնելու կամ խոչընդոտելու նպատակով, ձախողվեց: Տավուշի սահմանամերձ բնակչությունը սադրանքի չտրվեց: «Շարժումը» նոր «ապստամբավայր» է ընտրել՝ Սյունիք: Հստակ քարոզչություն է տարվում, որ «բանակցում են Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցի շուրջ»: Ներշնչվում է, որ դա Հայաստանի «վերջն է»:

Սա չափազանց զգայուն խոսույթ է, քանի որ այդ հարցը տարիներ շարունակ ներկայացվել է այնպես, որ եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապվի Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, ապա կիրականանա «Մեծ Թուրանի նախագիծը»: Շուրջ քառորդ դար որոշակի շրջանակներ հայ հանրությանը ներշնչել են, որ Իրանն իր հյուսիսային սահմանին «օտար ներկայություն չի հանդուրժի, Թեհրանին ձեռնտու է, որ արաքսամերձ գոտին մնա հայկական վերահսկողության ներքո»:

Քառասունչորսօրյա պատերազմն այդ առասպելը հօդս ցնդեցրեց, իսկ հունիսի 12-ին Իրան-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա սահմանային «խաչմերուկում» անցկացված իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունը վկայեց, որ շահերի համընկնման դեպքում Բաքուն եւ Իրանը կարող են լինել ռազմավարական դաշնակիցներ:

Մի իրավիճակում, երբ ԱՄՆ փոխպետքարտուղարից հետո Բաքու է այցելում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակություն, Սյունիքի լոգիստիկայի խնդիրը «կարմիր գիծ» ներկայացնելը նշանակում է խոչընդոտել սեփական երկրի զարգացմանը, քանի որ Հայաստանը չի կարող անվերջ «խցանված մնալ»: Դա մեր հայրենիքը վերածում է տարածաշրջանային «կույր աղիքի», որն իր հետ բերում է համապատասխան սպառնալիքներ:

Մի իրավիճակում, երբ ԱՄՆ փոխպետքարտուղարից հետո Բաքու է այցելում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակություն, Սյունիքի լոգիստիկայի խնդիրը «կարմիր գիծ» ներկայացնելը նշանակում է խոչընդոտել սեփական երկրի զարգացմանը, քանի որ Հայաստանը չի կարող անվերջ «խցանված մնալ»: Դա մեր հայրենիքը վերածում է տարածաշրջանային «կույր աղիքի» դրանից բխող սպառնալիքներով հանդերձ:

Քառասունչորսօրյա պատերազմի մասին մայիսի 16-ին Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որ ինքը երաշխավորել է, որ Ադրբեջանը կարող է հաղթել, ոչ միայն փաստի արձանագրում է, այլև մտադրությունների բացահայտում: Այդ մակարդակի պետական-քաղաքական գործիչները երբեք չեն դատարկախոսում, նույնիսկ եթե գինովցած են լինում:

Մենք տեսանք, թե ինչպես Իրանն ակտուալացրեց էթնիկ ազերների խնդիրը: Անկախ նրանից, թե Փեզեշքիանը կընտրվի նախագահի պաշտոնում, թե ոչ, այսուհետեւ Իրանի արտաքին քաղաքականությունը սրբագրվելու է այդ գործոնի նկատառմամբ: Հայաստանը չի կարող միջամտել Թեհրանի ներքին խնդիրներին: Հասունանում է նոր մարտահրավեր, եւ ավանդական սխեմաները չեն գործում:

Նման պայմաններում «ապստամբական Սյունիքի» ֆենոմենալացման ծիսակատարությունը, որ Բագրատ Գալստանյանը կազմակերպեց Գարեգին Նժդեհի արձանի մոտ, անշուշտ, աշխարհաքաղաքական ենթատեքստ եւ սիմվոլիկա ունի. Զուգահեռաբար դիտարկվում է բռնագաղթված արցախցիներին զանազան «գրասենյակների» եւ «միությունների» շուրջ համախմբելու գործընթաց. Ըստ երեւույթին, սեպտեմբերի 19-ի տարելիցին «սյունիքա-արցախյան հզոր դիմադրության» ակցիա է նախապատրաստվում.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում