Friday, 05 07 2024
10:20
ՄԹ-ում ավարտվել է պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը. հաղթողը Լեյբորիստներն են
Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետի տեղակալին
Քանի կա Ալիևը, ագրեսիան անխուսափելի է. Կրեմլը կողքին չլիներ, այդքան համարձակություն չէր ունենա
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք
Իրանին ձեռնտու է՝ Հայաստանը մնա ռուսական ազդեցության գոտում. պետք է բացահայտել մտադրությունները
Սպասվում է կարճատև անձրև
Եթե ասվում է՝ սրբազան վարչապետ, ուրեմն քննադատության ենթակա չէ. կոնսենսուս ձևավորելու փորձ չարվեց
«Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ». վարչապետ
Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. քրեական գործեր են հարուցվում. «Ժողովուրդ»
Խորհրդարանը ԿԿՀ անդամ կընտրի. կառաջադրվեն նախկինում չընտրված Նարինե Ավետիսյանը և Վաղարշ Աղաբեկյանը. «Ժողովուրդ»
Բաքվի աջ ձեռքը գիտե, թե ինչ է անում ձախը. խաղաղության ու ագրեսիայի աճպարարը
Կսկսվի ուժեղացված ծառայություն. ներում-բեկում չի լինելու. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն կանցկացնի՞ ագրարային համալսարանում. «Հրապարակ»
8-րդ դասարանցին ցանկացել է սպանել Մարգարիտա Սիմոնյանին
Բաթումիում պարաշյուտի ընկնելու հետևանքով զբոսաշրջիկ է մահացել
Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները
Ընթացքի մեջ են ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները
Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
Գողացել են զինվորի համար նախատեսված դրամատուփի գումարը
Ադրբեջանցիների 83,8 տոկոսը կողմ է խաղաղությանը. խաբկանք ինչ նպատակով
Ալիևը մերժե՞լ է ամերիկյան առաջարկը. կոմունիկացիոն նախագծերի պայքար
Ո՞ւմ դեմ է ուղղված Չինաստան-Ադրբեջան ռազմավարական դաշինքը
Պեսկովը բացատրել է, թե ինչու Էրդողանը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցում
Աստանայում նոր աշխարհաքաղաքական բևե՞ռ է ձևավորվում
23:45
«Պատերազմը կարող է դադարեցվել, եթե ստեղծվեն խաղաղության ամուր հիմքեր»․ Էրդողանը՝ Լուկաշենկոյին
Կանադան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը
Ծեծի ենթարկված Կուբայի քաղաքացին հիվանդանոցում մահացել է

«ՌԴ դեսպանը խախտել է ոչ միայն դիվանագիտական նորմերը, այլև ՀՀ Սահմանադրությունը»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Ноев Ковчег հայկական ռուսալեզու պարբերականի հետ զրույցում հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ անհրաժեշտ է «չեզոքացնել» Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են «սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանի դեսպանի այս վերջին հարցազրույցում տված գնահատականն ըստ էության շատ բնական շարունակությունն էր նախորդած գնահատականների՝ նրանց, որոնք տրվեցին Բորդյուժայի, հենց նույն դեսպանի կողմից՝ տարբեր միջոցառումների ժամանակ:

Ըստ իրավապաշտպանի՝ այս գործընթացի սկիզբը դրվեց Պուտինի կողմից՝ բոլոր այն հետխորհրդային երկրներում, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ-ի շրջանակներում, ԱՊՀ շրջանակներում, որ եթե այդ երկրներում կատարվեն գործողություններ կամ լինեն կառույցներ, որոնք կաշխատեն Եվրասիական միության կամ ՄՄ ծրագրերի դեմ, այսինքն՝ ռուսական ֆաշիզմի քաղաքականության դեմ, ապա նրանց նկատմամբ պետք է ձեռնարկվեն կոշտ միջոցներ:

«Այսինքն՝ սկզբում տրված էր հրահանգը, թե ինչ պետք է արվի: Դեսպանն այս վերջին հայտարարությամբ ավելի մանրամասնեց, այսինքն՝ ընդհուպ անցավ ձևերի, այն է՝ պետք է «չեզոքացվեն»: Ինքը՝ տերմինը՝ «չեզոքացնել», շատ հետաքրքիր է. առաջարկվում են, օրինակ, այն մեթոդները, որ կիրառվեցին ՌԴ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ, երբ օրենսդրությամբ պարտավորեցվեց՝ այն կազմակերպությունները, որ կստանան արտասահմանյան դրամաշնորհներ կամ ֆինանսավորում, գրանցվեն որպես արտասահմանյան ագենտ կամ շպիոն, կամ եթե արտասահմանյան ֆինանսավորմամբ իրականացնում են գործունեություն, որն ուղղված է պետական իշխանությունների գործունեության ուսումնասիրմանը, դա համարվեց քաղաքականությամբ զբաղվել, և արգելվեց:

Հայաստանում, այդ մեթոդներից բացի, դեսպանն առաջարկում է նաև չեզոքացման մեթոդը: Թե ի՞նչ է դա՝ երևի պետք է իրենից հարցնել: Հաշվի առնելով Անվտանգության դաշնային ծառայության՝ որպես ԿԳԲ-ի ժառանգորդ հանդիսացող կառույցի զինանոցը՝ դա ենթադրում է ֆիզիկական ոչնչացումից մինչև սև PR-ներ, ապատեղեկատվություն՝ ընդհուպ մինչև ահաբեկման գործողություններ»,- ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ սա արվում է մի երկրի ներկայացուցչի կողմից, որի երկրի իշխանությունները դե յուրե, հենց ՌԴ Սահմանադրության համաձայն, իրենց դրել են օրենքից դուրս: Սաքունցի գնահատմամբ` դա մի երկիր է, որի կառավարությունն այս պահին իրականացնում է ագրեսիա Ուկրաինայի՝ հարևան երկրի նկատմամբ, իրականացրեց Վրաստանի տարածքների բռնակցում, ինչին հետևեց Ղրիմի անեքսիան, իսկ դրա շարունակությունը միգրացիոն օրենսդրությունն է, որ դրեց ազդեցության այնպիսի լծակներ, որի նպատակն է արդեն իրեն բռնակցել քաղաքացիներին:

«Սա զավթողական, գաղութային քաղաքականության տրամաբանության արտահայտություն է, այն է, ինչ մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում: Հիմնական հասցեատերերից մեկը ոչ միայն քաղաքացիական հասարակությունն է, այլև իշխանությունները:

Ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները սեպտեմբերի 3-ից հետո դե ֆակտո հայտարարեցին, որ հանդիսանում են ռուսական ֆաշիզմի ներկայացուցիչներ Հայաստանում, այսինքն՝ դե յուրե իրենց դուրս մղեցին օրինականության դաշտից: Դեսպանն իր հայտարարությամբ ակնհայտորեն խախտել է ոչ միայն դիվանագիտական նորմերը՝ կոպտորեն միջամտելով երկրի ներքին գործերին, այլև Սահմանադրության առաջին հոդվածը, այն է՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական պետություն է»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում